Միքիա 1։1-16
1 Սա է Եհովայի խոսքը, որ տեսիլքի միջոցով հաղորդվեց մորեսեթցի Միքիային*+ Հուդայի թագավորներ+ Հովաթամի,+ Աքազի+ ու Եզեկիայի+ օրոք: Տեսիլքը Սամարիայի ու Երուսաղեմի մասին է:
2 «Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ,Ուշադրությո՛ւն դարձրեք, ո՛վ երկիր և այնտեղ բնակվողներ,Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, կվկայեմ ձեր դեմ,+Եհովան կվկայի իր սուրբ տաճարից:
3 Ահա ես՝ Եհովաս, դուրս եմ գալիս իմ բնակության վայրից.
Ես կիջնեմ ու կքայլեմ երկրի բարձունքների վրայով:
4 Լեռները կհալվեն ոտքերիս տակ,+Ինչպես մոմն է հալվում կրակից:
Հովիտները* կճեղքվեն,Ինչպես զառիթափ լանջից գահավիժող ջրերը:
5 Այս ամենի պատճառը Հակոբի ապստամբությունն է,Իսրայելի տան մեղքերը:+
Ո՞վ է մեղավոր Հակոբի ապստամբության համար.
Մի՞թե Սամարիան չէ:+
Ո՞վ է պատասխանատու Հուդայի սրբավայրերի համար.+
Մի՞թե Երուսաղեմը չէ:
6 Սամարիան ամայի դաշտում գտնվող ավերակների կույտ կդարձնեմ,Խաղողի այգիներ տնկելու տեղ:
Նրա քարերը ձորը կլցնեմԵվ միայն հիմքերը կթողնեմ:
7 Նրա բոլոր քանդակված կուռքերը ջարդուփշուր կլինեն,+Եվ այն բոլոր նվերները, հանուն որոնց՝ նա վաճառում էր իրեն,* կրակի մեջ կայրվեն:+
Նրա բոլոր կուռքերը ես կոչնչացնեմ:
Այդ ամենը նա իր մարմնավաճառության վարձով է ձեռք բերել,Եվ այժմ դրանք՝ որպես վարձ, կտրվեն ուրիշ մարմնավաճառների»:
8 Այդ պատճառով ես լացուկոծ կանեմ,+Ոտաբոբիկ ու մերկ ման կգամ:+
Ես կոռնամ շնագայլերի պես,Ողբագին կճչամ ջայլամների պես:
9 Չէ՞ որ Սամարիայի վերքն անբուժելի է.+
Այն տարածվել է մինչև Հուդա:+
Պատուհասը հասել է մինչև իմ ժողովրդի դարպասը՝ մինչև Երուսաղեմ:+
10 «Գեթում այս մասին մի՛ հայտարարեք,Ոչ մի դեպքում լաց մի՛ եղեք:
Ո՛վ Բեթ-Աֆրայի* բնակչուհի,* թավալվիր փոշու մեջ:
11 Ո՛վ Սաֆիրի բնակչուհի, գերության գնա մերկ ու ամոթահար:
Սաանանի բնակչուհին դուրս չի գալիս քաղաքից:
Բեթ-Եսելում լացուկոծ կլինի, և նրա աջակցությունից դու կզրկվես:
12 Մարոթի բնակչուհին բարիք էր սպասում,Բայց Եհովայից չարիք է եկել՝ հասնելով Երուսաղեմի դարպասին:
13 Նժույգներ լծիր կառքին, ո՛վ Լաքիսի+ բնակչուհի:
Քեզնից է սկիզբ առել Սիոնի դստեր մեղքը:
Դու ապստամբեցիր իմ դեմ, ինչպես Իսրայելը:+
14 Դրա համար էլ նվերներով հրաժեշտ կտաս Մորեսեթ-Գեթին:
Աքզիբի+ ժողովուրդը* հուսախաբ է արել Իսրայելի թագավորներին:
15 Ո՛վ Մարեսայի+ բնակչուհի, նվաճողի* ձեռքը կհանձնեմ քեզ:+
Իսրայելի փառավորը* կհասնի մինչև Ոդողոմ:+
16 Կտրիր մազերդ, սափրիր գլուխդ,Քանի որ աղետ է գալու սիրելի զավակներիդ վրա:
Արծվի պես ճաղատ դարձիր,Որովհետև նրանց խլել են քեզանից ու գերության տարել»:+
Ծանոթագրություններ
^ «Միքիա» անունը «Միքայել» (նշանակում է «ո՞վ է Աստծու նման») կամ «Միքայիա» («ո՞վ է Եհովայի նման») անվան կրճատ ձևն է:
^ Կամ՝ «Հարթավայրերը»:
^ Կամ՝ «նրա մարմնավաճառության ողջ վարձը»:
^ Կամ՝ «Աֆրայի տան»:
^ Այս գլխում «բնակչուհի» բառը վերաբերում է նշված քաղաքների բնակիչներին:
^ Բռց.՝ «տները»:
^ Կամ՝ «տուն-տեղից զրկողի»:
^ Բռց.՝ «Իսրայելի փառքը»: