Մարկոս 16։1-8

  • Հիսուսը հարություն է առնում (1-8)

16  Շաբաթից+ հետո Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը+ և Սալոմեն հոտավետ բուսանյութեր գնեցին, որ գերեզման գնան ու մշակեն Հիսուսի մարմինը:+ 2  Շաբաթվա առաջին օրը՝ վաղ առավոտյան՝ արևը ծագելուն պես, այդ կանայք եկան գերեզման:+ 3  Նրանք իրար ասում էին. «Բա քարը ո՞վ գերեզմանի մուտքից մի կողմ կգլորի, որ ներս մտնենք»: 4  Բայց գերեզմանի կողմը նայելով՝ տեսան, որ այդ ահռելի քարը մի կողմ է գլորված:+ 5  Երբ գերեզման մտան, զարմանքից քարացան՝ տեսնելով, որ աջ կողմում մի երիտասարդ է նստած՝ հագին սպիտակ երկար զգեստ: 6  Նա ասաց նրանց. «Այդպես մի՛ զարմացեք:+ Գիտեմ, որ նազարեթցի Հիսուսին եք փնտրում, որին սյանը գամեցին: Նա հարություն է առել,+ այստեղ չէ: Ահա այն տեղը, որտեղ դրել էին նրա մարմինը:+ 7  Հիմա գնացեք և աշակերտներին ու Պետրոսին ասեք. «Նա Գալիլեա է գնում:+ Երբ հասնեք այնտեղ, կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր»»:+ 8  Վախից դողալով և խիստ հուզված՝ կանայք դուրս եկան գերեզմանից ու վազելով հեռացան: Նրանք ոչ ոքի ոչինչ չէին ասում, որովհետև վախեցած էին:*+

Ծանոթագրություններ

^ Ըստ հին հեղինակավոր ձեռագրերի՝ Մարկոսի Ավետարանը ավարտվում է այս խոսքերով: Տես հավելված Ա3: