Ղևտական 17։1-16

  • Խորան՝ զոհաբերությունների համար ընտրված վայր (1-9)

  • Արյուն ուտելու արգելքը (10-14)

  • Ցուցումներ սատկած կամ հոշոտված կենդանու մասին (15, 16)

17  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Ահարոնի, նրա որդիների և բոլոր իսրայելացիների հետ ու ասա. «Ահա թե ինչ է պատվիրել Եհովան.  «Եթե իսրայելացիներից որևէ մեկը ցուլ, ոչխար* կամ այծ մորթի ճամբարում կամ ճամբարից դուրս,  փոխանակ այն բերի հանդիպման վրանի մուտքի մոտ, որ Եհովայի խորանի առաջ որպես ընծա մատուցի Եհովային, այդ մարդը մեղավոր կհամարվի: Նա կենդանու արյուն է թափել ոչ այնպես, ինչպես սահմանված է օրենքով: Այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից:  Իսրայելացիներն այլևս չպետք է իրենց կենդանիները դաշտում մորթեն, այլ դրանք պետք է Եհովայի առաջ բերեն ու հանդիպման վրանի մուտքի մոտ ներկայացնեն քահանային: Դրանք պետք է Եհովային մատուցեն որպես խաղաղության զոհ:+  Քահանան դրանց արյունը պետք է շաղ տա Եհովայի զոհասեղանի վրա, որ հանդիպման վրանի մուտքի մոտ է, իսկ ճարպը պետք է այրի, որ Եհովան առնի դրա հաճելի* բուրմունքը:+  Նրանք այլևս չպետք է զոհեր մատուցեն այծանման դևերին*+ և պաշտեն դրանց:*+ Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար»»:  Նաև նրանց ասա. «Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը ողջակեզ կամ զոհ մատուցի  և այն չբերի հանդիպման վրանի մուտքի մոտ՝ Եհովային մատուցելու, այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+ 10  Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից մեկը որևէ արարածի արյուն* ուտի,+ ապա ես կմերժեմ արյուն ուտող այդ մարդուն և նրան կվերացնեմ իր ժողովրդի միջից, 11  քանի որ շնչավոր արարածի կյանքն* արյան մեջ է,+ ու ես այն նախատեսել եմ, որ զոհասեղանի+ վրա դրանով քավություն անեք ձեզ համար: Արյունով է քավություն արվում,+ քանի որ կյանքը արյան մեջ է: 12  Ահա թե ինչու եմ իսրայելացիներին ասում. «Ձեզանից ու ձեր մեջ բնակվող պանդուխտներից ոչ մեկը+ չպետք է արյուն ուտի»:+ 13  Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը որս անի ու վայրի կենդանի կամ թռչուն բռնի, որի միսը կարելի է ուտել, ապա դրա արյունը պետք է թափի+ և հողով ծածկի, 14  քանի որ ամեն շնչավոր արարածի կյանքն իր արյունն է. կյանքն արյան մեջ է: Դրա համար եմ իսրայելացիներին ասում. «Ոչ մի շնչավոր արարածի արյուն չուտեք, որովհետև ամեն շնչավոր արարածի կյանքը իր արյունն է: Ով որ ուտի այն, կվերացվի»:*+ 15  Եթե որևէ մարդ՝ լինի բնիկ, թե պանդուխտ, սատկած կամ հոշոտված կենդանու միս ուտի,+ պետք է լվանա իր հագուստներն ու լողանա: Նա մինչև երեկո անմաքուր կլինի,+ իսկ դրանից հետո մաքուր կհամարվի: 16  Սակայն եթե հագուստները չլվանա ու չլողանա, ապա պատասխան կտա իր հանցանքի համար»»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մատղաշ արու ոչխար»:
Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:
Բռց.՝ «այծերին»: Հավանաբար, այդ դևերին երկրպագողները կարծում էին, թե դրանք այծի տեսքով մազոտ արարածներ են:
Բռց.՝ «պոռնկություն գործեն դրանց հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:
Կամ՝ «որևէ արյուն»:
Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «մահվան կմատնվի»: