Հռոմեացիներ 4։1-25
4 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր նախահայր Աբրահամի մասին:
2 Եթե նա արդար հայտարարվեր գործերի շնորհիվ, պարծենալու պատճառ կունենար, բայց ոչ Աստծու առաջ:
3 Սուրբ գրվածքներում ի՞նչ է ասվում. «Աբրահամը հավատաց Եհովային* և դրա համար արդար համարվեց»:+
4 Գործ անողին տրված վարձը նվեր* չի համարվում. դա նրա հասանելիքն է:*
5 Իսկ եթե մարդը հույսը չի դնում իր գործերի վրա, այլ Աստծուն է հավատում, Աստված, ով մեղսագործներին արդար է հայտարարում, նրան արդար կհայտարարի հավատի հիման վրա:+
6 Դավիթն էլ է խոսում այն մարդու մասին, որին Աստված արդար է համարում, բայց ոչ գործերի հիման վրա: Դավիթը այդպիսի մարդուն երջանիկ է կոչում՝ ասելով.
7 «Երջանիկ են նրանք, ում անօրեն գործերը ներվել են, ում մեղքերը ջնջվել* են:
8 Երջանիկ է այն մարդը, ում մեղքը Եհովան բնավ չի պահի իր մտքում»:+
9 Արդյո՞ք այդ երջանկությունը միայն թլփատվածներն են վայելում, թե՞ անթլփատներն էլ:+ Ինչպես արդեն նշել ենք, «Աբրահամը արդար համարվեց իր հավատի շնորհիվ»:+
10 Իսկ նա ե՞րբ արդար համարվեց. երբ արդեն թլփատվա՞ծ էր, թե՞ երբ դեռ չէր թլփատվել: Այն ժամանակ, երբ դեռ չէր թլփատվել:
11 Թլփատվելու պատվերը նա հետո ստացավ: Թլփատությունը մի նշան էր,+ որը որպես կնիք* հաստատում էր, որ նա, դեռևս լինելով անթլփատ, արդար է հայտարարվել իր հավատի շնորհիվ: Այդպիսով Աբրահամը դարձավ բոլոր նրանց հայրը, ովքեր անթլփատ լինելով հանդերձ՝ արդար են հայտարարվում իրենց հավատի շնորհիվ:+
12 Նա դարձավ նաև թլփատվածների հայրը, բայց ոչ թե պարզապես թլփատվածների, այլ իր պես հավատ դրսևորողների, հավատ, որ մեր հայր Աբրահամը+ դեռ չթլփատված էլ ուներ:
13 Աշխարհը* ժառանգելու խոստումը Աբրահամին և նրա սերնդին տրվեց+ ոչ թե Օրենքը պահելու շնորհիվ, այլ շնորհիվ այն բանի, որ նա հավատ դրսևորեց ու դրա հիման վրա արդար հայտարարվեց:+
14 Եթե միայն Օրենքը պահողները լինեին ժառանգներ, ապա հավատն անօգուտ կլիներ, և այդ խոստումն անվավեր կդառնար:
15 Օրենքի խախտումը Աստծու ցասումն է արթնացնում,+ իսկ երբ օրենք չկա, օրենքի խախտում էլ չկա:+
16 Ահա թե ինչու Աբրահամին խոստումը տրվեց նրա հավատի շնորհիվ, և դա Աստծու անզուգական բարության* դրսևորումն էր:+ Այդպես եղավ, որ խոստման կատարումը հաստատ տեսնեն նրա բոլոր սերունդները՝+ ոչ միայն նրանք, ովքեր պահում են օրենքը, այլև նրանք, ովքեր հավատ ունեն, ինչպիսին ուներ Աբրահամը, որը մեր բոլորի հայրն է:+
17 (Ինչպես որ գրված է. «Քեզ ընտրել եմ, որ շատ ազգերի հայր դարձնեմ»):+ Նա իր հավատը դրսևորեց Աստծու աչքի առաջ՝ Նրա, ով կենդանացնում է մահացածներին և դեռ չեղած բաների մասին խոսում է այնպես, ասես դրանք արդեն կան:*
18 Թեև թվում էր՝ ոչ մի հույս չկա, բայց նա հույս ուներ և հավատում էր, որ դառնալու է շատ ազգերի հայր, քանի որ Աստված ասել էր. «Քո սերունդը այդքան շատ կլինի»:+
19 Չնայած Աբրահամը համարում էր, որ իր մարմինն արդեն մեռած է (քանի որ մոտ 100 տարեկան էր),+ և Սառայի արգանդն էլ է մեռած,*+ բայց նրա հավատը չթուլացավ:
20 Աստծու խոստման վրա հիմնվելով՝ նա երբեք չկասկածեց և հավատը չկորցրեց, այլ հավատի շնորհիվ ուժով լցվեց և փառք տվեց Աստծուն:
21 Աբրահամը լիովին համոզված էր, որ Աստված կարող է կատարել այն, ինչ խոստացել է,+
22 և «դրա համար արդար համարվեց»:+
23 Բայց «արդար համարվեց» խոսքերը չեն վերաբերում միայն Աբրահամին:+
24 Դրանք մեզ էլ են վերաբերում. մենք նույնպես արդար կհամարվենք, քանի որ հավատում ենք Նրան, ով հարություն տվեց Հիսուսին՝ մեր Տիրոջը:+
25 Հիսուսը մահվան մատնվեց մեր հանցանքների համար+ և հարություն առավ, որ մենք արդար հայտարարվենք:+
Ծանոթագրություններ
^ Տես հավելված Ա5:
^ Կամ՝ «անզուգական բարության դրսևորում»:
^ Կամ՝ «այն է, ինչ պարտք են նրան»:
^ Կամ՝ «ներվել»: Բռց.՝ «ծածկվել»:
^ Կամ՝ «երաշխիք»:
^ Կամ՝ «Նոր աշխարհը»:
^ Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
^ Կամ հնարավոր է՝ «և այնպես է անում, որ գոյություն չունեցող բաները գոյություն ունենան»:
^ Կամ՝ «անպտուղ»: