Հովել 2։1-32
2 Եղջերափո՛ղ փչեք Սիոնում,+Իմ սուրբ լեռան վրա մարտագո՛չ արձակեք:
Թող երկրի բոլոր բնակիչները դողան,Որովհետև Եհովայի օրը գալիս է,+ մոտ է այն:
2 Մթության ու խավարի օր է այն,+Ամպի ու թանձր խավարի օր՝+Լեռների վրա իջած լուսադեմի աղջամուղջի պես:
Մի ժողովուրդ կա՝ անթիվ ու հզոր,+Որի նմանը երբեք չի եղելԵվ չի էլ լինի գալիք սերունդների մեջ:
3 Նրանց առջևում եղածը կրակն է լափում,Իսկ հետևում մնացածը բոցն է խժռում:+
Նրանցից առաջ երկիրը Եդեմի պարտեզի պես է,+Իսկ նրանցից հետո՝ անմարդաբնակ անապատի.
Ոչինչ չի կարող ազատվել նրանցից:
4 Նրանք ձիու տեսք ունեն,Վազում են ինչպես մարտական ձիեր:+
5 Լեռնագագաթների վրա ցատկոտելով առաջ շարժվելիս աղմուկ են հանում՝+Կառքերի արձակած աղմուկի պես,Բոցավառվող կրակի ճարճատյունի պես, որ լափում է ծղոտը:
Նրանք նման են հզոր ժողովրդի, որ շարվել է պատերազմելու համար:+
6 Նրանց առաջ ժողովուրդները կդողան,Եվ բոլորի երեսները կգունատվեն:
7 Նրանք ռազմիկների պես են գրոհում,Զինվորների պես են պարիսպ բարձրանում:
Յուրաքանչյուրն ուղիղ շարքով առաջ է շարժվում,Եվ ոչ ոք չի շեղվում իր ուղուց:
8 Նրանք չեն հրում իրար,Ամեն մեկն առաջ է ընթանում իր ուղիով:
Եվ եթե ոմանք էլ ընկնում են զենքից,*Մյուսները չեն խախտում շարքը:
9 Նրանք քաղաք են խուժում, վազում պարսպի վրայով,Մագլցում են տների վրաՈւ գողի պես պատուհաններից ներս մտնում:
10 Երկիրը դողում է նրանց առաջ, երկինքը՝ ցնցվում,Արևն ու լուսինը խավարում են,+Աստղերը՝ խամրում:
11 Եհովան իր ձայնը կթնդացնի իր զորքի առաջ,+Որովհետև շատ մեծ է նրա բանակը:+
Աստված իրագործում է իր խոսքը.* հզոր է նա:
Մեծ է Եհովայի օրը և ահ ներշնչող,+Ո՞վ կարող է դիմանալ:+
12 «Բայց դեռ ուշ չէ վերադառնալու համար,– ասում է Եհովան:–
Ուստի վերադարձե՛ք ինձ մոտ ամբողջ սրտով՝+Ծոմ պահելով,+ լաց լինելով և ողբալով:
13 Պատռեք ձեր սրտե՛րը,+ ոչ թե հանդերձները,+Վերադարձե՛ք ձեր Աստված Եհովայի մոտ,Քանի որ նա կարեկից է ու գթառատ, համբերատար է*+ և հավատարիմ սիրով լի:+
Նա կփոխի իր որոշումը* և աղետ չի բերի:
14 Ո՞վ գիտի, գուցե նա հրաժարվի իր մտադրությունից,+Փոխի իր որոշումը* և օրհնի ձեզ,*Որ կարողանաք հացի և ըմպելիքի ընծաներ մատուցել ձեր Աստված Եհովային:
15 Եղջյո՛ւր փչեք Սիոնում,Ծո՛մ հայտարարեք,* սուրբ ժողո՛վ գումարեք:+
16 Հավաքե՛ք ժողովրդին, սրբագործե՛ք* ժողովը,+Հավաքե՛ք տարեցներին,* երեխաներին ու կաթնակերներին:+
Թող փեսան ու հարսը դուրս գան իրենց ամուսնական ննջարանից:
17 Թող քահանաները՝ Եհովային ծառայողները,Լաց լինեն նախասրահի ու զոհասեղանի միջև+ և ասեն.
«Ո՜վ Եհովա, խղճա քո ժողովրդին,Քո ժողովրդին* ծաղրի առարկա մի՛ դարձրու,Թույլ մի՛ տուր, որ ազգերը իշխեն նրա վրա:
Ինչո՞ւ ժողովուրդներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»»:+
18 Եհովան նախանձախնդրորեն կպաշտպանի իր երկիրըԵվ կկարեկցի իր ժողովրդին:+
19 Ես՝ Եհովաս, կասեմ իմ ժողովրդին.
«Ահա ես ձեզ հացահատիկ, գինի և յուղ եմ տալիս,Եվ դուք կկշտանաք:+
Այլևս թույլ չեմ տա, որ ազգերը անպատիվ անեն ձեզ:+
20 Հյուսիսից հարձակվողին հեռու կքշեմ ձեզնից,Կվռնդեմ դեպի անջուր և ամայի երկիր.
Նրա առաջապահ զորախումբը արևելյան ծովը* կնետեմ,Իսկ վերջապահ զորախումբը՝ արևմտյան ծովը:*
Նրանից նեխած հոտ կգա, գարշահոտություն կտարածվի,+Որովհետև ես զորավոր գործեր եմ անելու»:
21 Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր:
Ցնծա՛ և ուրախացի՛ր, քանի որ ես՝ Եհովաս, զորավոր գործեր եմ անելու:
22 Մի՛ վախեցեք, կենդանինե՛ր,Որովհետև տափաստանի արոտավայրերը կկանաչեն,+Ծառերը պտուղ կտան,+Թզենու և խաղողենու առատ բերք կլինի:+
23 Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք ձեր Աստված Եհովայով,+Որովհետև նա պետք եղած չափով աշնանային անձրևներ կտա ձեզ,Հորդառատ անձրևներ կբերի՝Աշնանային ու գարնանային անձրևներ, ինչպես որ առաջ էր:+
24 Կալերը* լեփ-լեցուն կլինեն մաքրված հացահատիկով,Մաճարն ու յուղը կհորդեն հնձաններից:+
25 Ես կփոխհատուցեմ ձեզ այն տարիների բերքի դիմաց,Որ կերան թևավոր մորեխը, անթև մորեխը, անկուշտ մորեխն ու խժռող մորեխը՝Իմ մեծ զորքը, որն ուղարկել էի ձեզ մոտ:+
26 Դուք կուտեք ու կկշտանաք+Եվ կգովաբանեք ձեր Աստված Եհովայի անունը,+Ով հրաշքներ է արել ձեզ համար:
Իմ ժողովուրդը այլևս ամոթով չի մնա:+
27 Դուք կիմանաք, որ ես ձեզ հետ եմ, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,+Որ ես ձեր Աստված Եհովան եմ,+ և ուրիշը չկա:
Իմ ժողովուրդն այլևս ամոթով չի մնա:
28 Դրանից հետո ես իմ ոգին կթափեմ+ ամեն տեսակ մարդկանց վրա,Եվ ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան,Ձեր տարեցները երազներ կտեսնեն,Իսկ ձեր երիտասարդները՝ տեսիլքներ:+
29 Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ իմ ծառաների ու աղախինների վրա:
30 Ես հրաշքներ կանեմ,* որոնք կերևան երկնքում և երկրի վրա՝Արյուն, կրակ ու ծխի սյուներ:+
31 Նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+Արևը խավարի մեջ կընկղմվի, իսկ լուսինը՝ արյան:+
32 Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը,* կփրկվի,+Որովհետև, ինչպես և ասել եմ ես՝ Եհովաս,Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում փրկվողներ կլինեն,+Վերապրածներ, ում Եհովան կանչում է»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «նետողական զենքից»:
^ Կամ հնարավոր է՝ «Նա, ով իրագործում է Աստծու խոսքը»:
^ Կամ՝ «չի շտապում բարկանալ»:
^ Կամ՝ «կափսոսա»:
^ Կամ՝ «Ափսոսա»:
^ Այսինքն՝ օրհնի բերքը:
^ Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
^ Կամ՝ «երեցներին»:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «ժառանգությանը»:
^ Այսինքն՝ Մեռյալ ծովը:
^ Այսինքն՝ Միջերկրական ծովը:
^ Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
^ Կամ՝ «նախանշաններ կտամ»:
^ Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:

