Հոբ 9։1-35

  • Հոբի պատասխանը (1-35)

    • Մահկանացու մարդը չի կարող վիճել Աստծու հետ (2-4)

    • Աստված «անում է մեծ ու անըմբռնելի բաներ» (10)

    • Մարդը չի կարող առարկել Աստծուն (32)

9  Հոբը պատասխանեց.   «Ես իսկապես գիտեմ, որ դա այդպես է: Բայց մահկանացու մարդն ինչպե՞ս կարող է ճիշտ լինել,Երբ դատի մեջ մտնի Աստծու հետ:+   Եթե ցանկանա նրա հետ վիճաբանել,*+Նրա հազար հարցերից մեկին անգամ չի կարողանա պատասխանել:   Աստված իմաստուն է* և անչափ զորեղ:+ Ո՞վ կարող է նրան ընդդիմանալ ու անվնաս մնալ:+   Նա տեղահան* է անում լեռները առանց որևէ մեկի իմացության,Տապալում է դրանք իր բարկությամբ:   Տեղից ցնցում է երկիրը,Այնպես որ դղրդում են դրա հենասյուները:+   Նա հրամայում է, որ չշողա արևը,Կնիք դնելով՝ փակում է աստղերի լույսը:+   Երկինքը մենակ է տարածում,+Ծովի բարձր ալիքների վրայով է քայլում:+   Նա ստեղծել է Աշ,* Կեսիլ,* Կիմա* համաստեղությունները+Եվ հարավի համաստեղությունները:* 10  Նա անում է մեծ ու անըմբռնելի բաներ,+Սքանչելի բաներ, որ հնարավոր չէ հաշվել:+ 11  Նա անցնում է իմ կողքով, բայց ես նրան չեմ տեսնում,Անցնում-գնում է, բայց ես նրան չեմ ճանաչում: 12  Երբ մի բան է խլում, ո՞վ կարող է նրան դիմադրել: Ո՞վ կարող է նրան ասել. «Այդ ի՞նչ ես անում»:+ 13  Աստված չի զսպի իր զայրույթը:+ Նրա առաջ կխոնարհվեն անգամ ռախաբի*+ աջակիցները: 14  Ուրեմն որքան առավել ե՛ս պետք է զգույշ լինեմ նրան պատասխանելիս,Զգուշությամբ ընտրեմ խոսքերս նրան առարկելիս: 15  Թե ճիշտ էլ լինեի, չէի պատասխանի,+Իմ դատավորից* միայն գթություն կաղերսեի: 16  Եթե կանչեմ նրան, մի՞թե նա ինձ կպատասխանի,Չեմ հավատում, որ իմ ձայնին ականջ կդնի: 17  Նա ինձ հողմակոծում է,Առանց պատճառի վերքերս ավելացնում է:+ 18  Չի թողնում, որ շունչ քաշեմ,Անընդհատ չարիքներ է գլխիս թափում: 19  Եթե հարցը ուժն է, ապա ուժեղը նա է,+Իսկ եթե արդարությունն է, ապա նա կասի. «Ո՞վ կարող է ինձնից հաշիվ պահանջել»: 20  Թե ճիշտ էլ լինեի, միևնույն է, իմ բերանով ինձ կդատապարտեի,Թե անարատ էլ լինեի,* նա ինձ մեղավոր կճանաչեր: 21  Եթե անգամ անարատությունս պահեմ,* վստահ չեմ՝ ինչ է ինձ սպասում,Այսպիսի կյանք ես չեմ ուզում: 22  Չկա ոչ մի տարբերություն: Դրա համար էլ ասում եմ. «Անմեղին* էլ, անօրենին էլ նա կործանում է»: 23  Եթե հանկարծահաս ջրհեղեղը մահ բերի,Նա անմեղների հուսահատության վրա կծիծաղի: 24  Երկիրը հանձնվել է անօրենների ձեռքը,+Նա փակում է դատավորների աչքերը: Եթե ոչ նա, ապա էլ ո՞վ: 25  Օրերս վազորդից էլ արագ են սլանում,+Սրընթաց անցնում-գնում են, և ես բարիք չեմ տեսնում: 26  Եղեգնյա նավակի պես սահում-անցնում են,Դեպի իր որսը նետվող արծվի պես սուրում են: 27  Եթե ասեմ՝ «Դարդս կմոռանամ,Դեմքիս արտահայտությունը կփոխեմ, զվարթ կլինեմ», 28  Միևնույն է, ցավերիս վախը ինձ հանգիստ չի թողնի.+ Ես գիտեմ, որ նա ինձ անմեղ չի համարի: 29  Եթե մեղավոր եմ ճանաչվելու,Էլ ինչո՞ւ եմ իզուր պայքարում:+ 30  Եթե հալվող ձյան ջրով լվացվեիԵվ ձեռքերս մոխրաջրով* մաքրեի,+ 31  Նա ինձ ցեխոտ փոսի մեջ կընկղմեր,Այնպես որ անգամ հագուստս ինձնից կգարշեր: 32  Նա ինձ պես մարդ չէ, որ պատասխանեմ նրան,Եվ որ իրար հետ գնանք դատարան:+ 33  Չկա մեկը, որ կարողանա մեր միջև դատ տեսնել,*Որ կարողանա մեր դատավորը լինել: 34  Եթե նա իր հարվածները դադարեցներԵվ սարսափելի բաներով ինձ չահաբեկեր,+ 35  Այդժամ նրա հետ կխոսեի անվախորեն,Քանի որ նրա հետ վախով խոսելու պատճառ չունեմ»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «նրան դատարան տանել»:
Բռց.՝ «սրտով իմաստուն է»:
Կամ՝ «տեղաշարժ»:
Հնարավոր է՝ Մեծ արջ համաստեղությունն է:
Հնարավոր է՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունն է:
Հնարավոր է՝ Պլեադ (Բազումք) աստղաբույլն է Ցուլ համաստեղությունում:
Բռց.՝ «հարավի ներքին սենյակները»:
Հնարավոր է՝ խոսքը ահռելի ծովային արարածի մասին է:
Կամ հնարավոր է՝ «Դատական գործում իմ հակառակորդից»:
Կամ՝ «Թե անմեղ էլ լինեի»:
Կամ՝ «անմեղ լինեմ»:
Կամ՝ «Անարատին»:
Կամ՝ «պոտաշով»: Փայտամոխրից ստացվող նյութ, որն օգտագործվում էր լվացվելու և լվացքի համար:
Կամ՝ «միջնորդ լինել»: