Հոբ 33։1-33

  • Եղիուսը հանդիմանում է Հոբին, որ ինքն իրեն արդար է համարում (1-33)

    • «Ես փրկագին եմ գտել» (24)

    • «Թող նրան վերադառնա այն նույն ավյունը, որ երիտասարդ օրերին ուներ» (25)

33  «Հիմա, ո՛վ Հոբ, խնդրում եմ, լսիր ինձ,Ականջ դիր բոլոր ասածներիս:  2  Խնդրում եմ, լսիր, բերանիցս խոսք պետք է բխի,Լեզուս* պետք է խոսի:  3  Խոսքերիս մեջ կերևա իմ սրտի մաքրությունը,+Շուրթերս անկեղծորեն կասեն իմ իմացածը:  4  Աստված է իր ոգով ինձ ստեղծել,+Ամենակարողն է իր շնչով ինձ կյանք տվել:+  5  Պատրաստվիր պատասխանել ինձ, եթե կկարողանաս,Իմ առաջ քո փաստարկները ներկայացնել, քո դիրքորոշումը պաշտպանել:  6  Ես քեզ նման մարդ եմ ճշմարիտ Աստծու առաջ,Քեզ պես ես էլ կավից եմ ստեղծված:+  7  Պետք չէ ինձնից երկյուղել,Ես չեմ պատրաստվում քեզ ճնշել:  8  Բայց ես լսել եմ քո ասածները,Լսել եմ քո խոսքերը, որ ասացիր.  9  «Ես անարատ եմ, հանցանք չունեմ,+Ես մաքուր եմ, սխալ չեմ գործել,+ 10  Մինչդեռ Աստված ինձ ճնշելու պատճառներ է գտնում,Նա ինձ իր թշնամին է համարում,+ 11  Իմ ոտքերը ոտնակոճղի մեջ է դնում,Բոլոր ճանապարհներս մանրակրկիտ զննում»:+ 12  Բայց այստեղ դու ճիշտ չես, ուստի քեզ այսպես կպատասխանեմ. Աստված մահկանացու մարդուց անհամեմատ գերազանց է:+ 13  Ինչո՞ւ ես նրանից բողոքում:+ Պատճառն այն է, որ նա քո ասածներին չի՞ պատասխանում:+ 14  Աստված խոսում է կրկին ու կրկին,Բայց ուշադրություն չեն դարձնում մարդիկ: 15  Երազներով, գիշերվա տեսիլքներով է խոսում,+Երբ մարդկանց վրա խոր քուն է իջնում,Մինչ նրանք ննջած են իրենց անկողնում: 16  Այդ ժամանակ նա բացում է նրանց ականջը+Եվ նրանց մտքում դաջում* է իր պատվերները, 17  Որ մարդուն հետ պահի սխալ ճանապարհից,+Որ նրան պաշտպանի հպարտությունից:+ 18  Աստված փրկում է նրան* մահից,*+Նրա կյանքը պաշտպանում է սրից: 19  Մարդուն իր ցավն էլ է ուղղում, որից նա տանջվում է իր անկողնում,Որից նրա ոսկրերն անդադար մղկտում են: 20  Նրա ցավն այնքան ուժգին է, որ հացը նրա համար զզվելի է դառնում,Եվ անգամ իր սիրելի կերակուրից է նա հրաժարվում:+ 21  Աչքիդ առաջ նրա մարմինն այնպես է հյուծվում,Որ նրա ոսկրերը, որ առաջ չէին երևում, այժմ դուրս են ցցվում:* 22  Նա մահվան դուռն* է հասնում,Եվ նրա կյանքը ընկնում է նրանց ձեռքը, ովքեր մահ են սփռում: 23  Եթե հազարավոր պատգամաբերների մեջ գտնվի մեկը,*Որ պատրաստ լինի այդ մարդուն օգնության հասնել,Որ նրան սովորեցնի՝ ինչպես արդար լինել, 24  Ապա Աստված բարեհաճ կլինի նրա հանդեպ ու կասի. «Խնայիր նրան, թող նա չիջնի գերեզման,*+Ես փրկագին եմ գտել նրա համար:+ 25  Թող նրա մարմինը ավելի թարմ* լինի, քան երիտասարդության ժամանակ էր,+Թող նրան վերադառնա այն նույն ավյունը, որ երիտասարդ օրերին ուներ»:+ 26  Նա կաղաչի Աստծուն+ և նրա կողմից կընդունվի,Նա ցնծությամբ Աստծու երեսին կնայի: Աստված մահկանացու մարդուն կրկին արդար կհամարի: 27  Այդ մարդը, ի լուր բոլորի, կասի. «Ես մեղք եմ գործել+ և ճիշտը չեմ արել,Բայց չեմ ստացել այն, ինչին արժանի էի:* 28  Նա փրկագնեց ինձ և չթողեց գերեզման իջնեմ,+Ես կշարունակեմ ապրել և լույսը տեսնել»: 29  Իսկապես, Աստված անում է այս ամենը մարդու համարԵվ անում է ոչ մեկ անգամ, 30  Որ նրան գերեզմանից փրկի,Եվ նա կյանքի լույսը վայելի:+ 31  Լսիր ինձ, ո՛վ Հոբ, ուշադրություն դարձրու խոսքերիս,Լուռ մնա, և ես կշարունակեմ ասելիքս: 32  Պատասխանիր ինձ, եթե ասելու բան ունես,Խոսիր, քանի որ ես ուզում եմ հաստատել, որ դու ճիշտ ես: 33  Բայց եթե ասելիք չունես, ուրեմն ինձ լսիր,Լուռ մնա, և ես իմաստություն կսովորեցնեմ քեզ»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Լեզուս ու քիմքս»:
Բռց.՝ «կնքում»:
Բռց.՝ «փոսից»:
Կամ՝ «նրա հոգին», «նրա կյանքը»:
Կամ՝ «մերկանում են»:
Բռց.՝ «փոսը»:
Կամ՝ «մի հրեշտակ»:
Բռց.՝ «փոսը»:
Կամ՝ «առողջ»:
Կամ հնարավոր է՝ «Եվ դա օգուտ չի բերել ինձ»: