Հոբ 32։1-22
32 Այսպիսով՝ այդ երեք մարդիկ այլևս չփորձեցին պատասխան տալ Հոբին, քանի որ նա համոզված էր, որ արդար է:+
2 Սակայն Ռամի տոհմից Բուզյան+ Բարաքիելի որդի Եղիուսը խիստ զայրացած էր: Նա բարկությամբ էր լցվել Հոբի դեմ, քանի որ վերջինս փորձում էր ապացուցել, թե ինքն է ճիշտ, ոչ թե Աստված:+
3 Եղիուսը նաև շատ բարկացած էր Հոբի երեք ընկերների վրա, որովհետև նրանք չէին կարողացել ճիշտ պատասխան տալ և Աստծուն սխալ լույսի ներքո էին ներկայացրել:+
4 Ու քանի որ նրանք իրենից մեծ էին, Եղիուսը սպասել էր՝ ավարտեին իրենց խոսքը, որ նոր միայն պատասխաներ Հոբին:+
5 Երբ Եղիուսը տեսավ, որ այդ երեք մարդիկ պատասխան չունեն, նրա բարկությունը բորբոքվեց:
6 Եվ այսպես՝ Բուզյան Բարաքիելի որդի Եղիուսը սկսեց խոսել.
«Ես երիտասարդ եմ,Իսկ դուք՝ տարիքն առած:+
Ուստի հարգանքից մղված՝ լռում էի+Եվ չէի համարձակվում իմ իմացածն ասել:
7 Մտածում էի. «Թող տարեցները* խոսեն,Թող շատ տարիներ ապրածները իմաստություն սովորեցնեն»:
8 Բայց Ամենակարողի շունչն է, որ մարդկանց տալիս է հասկացողություն,Աստծու ոգին, որ գործում է նրանց ներսում:+
9 Տարիքն ինքնին մարդուն իմաստուն չի դարձնում,Եվ միայն տարեցները չէ, որ հասկանում են, թե ինչն է ճիշտ:+
10 Ուստի ասում եմ. «Լսիր խոսքերս,Ես նույնպես կասեմ իմացածս»:
11 Ահա ես սպասում էի, որ ձեր ասելիքն ասեք,Ձեր դատողություններն էի լսում,+Սպասում էի, մինչ դուք ձեր մտքում պատասխան էիք փնտրում:+
12 Ես ուշադիր լսում էի ձեզ,Բայց ոչ մեկդ չկարողացաք փաստել, որ Հոբը սխալ է,*Ոչ էլ կարողացաք նրա փաստարկներին պատասխանել:
13 Այնպես որ մի՛ ասեք՝ «Մենք իմաստուն ենք»,Ոչ էլ ասեք՝ «Աստված է նրան ուղղում, ոչ թե մարդը»:
14 Հոբի ասածները իմ դեմ ուղղված չէին,Դրա համար էլ իմ պատասխանը նման չի լինի ձեր խոսքերին:
15 Այս մարդիկ* շվարել են, չգիտեն՝ ինչ պատասխանեն,Նրանք այլևս ասելիք չունեն:
16 Ես սպասեցի, բայց նրանք այլևս չեն խոսում,Լուռումունջ կանգնել են, ոչինչ չեն պատասխանում:
17 Ուստի որոշեցի ես էլ խոսելԵվ ասել այն, ինչ գիտեմ:
18 Այնքա՜ն ասելիք ունեմ,Ոգին ներսից ստիպում է ինձ խոսել:
19 Սիրտս* եռում է, ինչպես պինդ փակված խմորվող գինի,Գինու նոր տիկերի պես այն ուր որ է կպայթի:+
20 Թույլ տվեք խոսեմ, որ հանգստանամ:
Բերանս կբացեմ և պատասխան կտամ:
21 Ես ոչ մեկի հանդեպ կողմնապահություն չեմ անի+Եվ ոչ մի մարդու չեմ շողոքորթի:*
22 Ես շողոքորթել չգիտեմ,Այլապես ինձ Ստեղծողը իսկույն ինձ կվերացներ»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «օրերը»:
^ Կամ՝ «ուղղել Հոբին»:
^ Ակներևաբար, այստեղ Եղիուսը իր խոսքն ուղղում է Հոբին:
^ Բռց.՝ «Ներսս»:
^ Կամ՝ «չեմ շնորհի պատվավոր տիտղոս»: