Հոբ 29։1-25
29 Հոբը շարունակեց իր խոսքը.*
2 «Ա՜խ, երանի՜ հետ գային առաջվա ժամանակները,Այն օրերը, երբ Աստված պահպանում էր ինձ,
3 Երբ նրա ճրագը փայլում էր իմ գլխավերևում,Երբ խավարի մեջ նա իր լույսով իմ ճանապարհն էր լուսավորում,+
4 Երբ կյանքիս ծաղկուն շրջանն էր,Երբ Աստծու հետ իմ մտերմությունը տունս ջերմացնում էր,+
5 Երբ Ամենակարողը դեռ ինձ հետ էր,Երբ բոլոր զավակներս* իմ շուրջն էին,
6 Երբ կարագի մեջ էին իմ ոտքերը,Եվ ինձ համար յուղ էին բխեցնում ժայռերը:+
7 Այդ ժամանակ, երբ քաղաքի դարպասի մոտ էի գնում+Եվ քաղաքի հրապարակում նստում,+
8 Երիտասարդներն ինձ տեսնելիս ճանապարհ էին տալիս,*Նույնիսկ տարեցներն էին ոտքի ելնում ու կանգնած մնում:+
9 Իշխանները լռում էին,Ձեռքները դնում էին բերաններին:
10 Անվանի մարդիկ ձայնները կտրում էին,Նրանց լեզուն կպչում էր իրենց քիմքին:
11 Ինձ լսողները իմ մասին լավն էին խոսում,Ինձ տեսնողները իմ մասին լավ բաներ էին վկայում,
12 Քանի որ ես փրկում էի խեղճին, ով օգնության էր կանչում,+Ինչպես նաև որբին* և օգնական չունեցող մարդուն:+
13 Կործանման եզրին հասած մարդն ինձ օրհնում էր,+Այրու սիրտն ուրախացնում էի:+
14 Արդարությունն իմ հագուստն էր,Արդարադատությունը իմ վերնահագուստն ու գլխափաթթոցն էր:
15 Ես աչք էի կույրի համարԵվ ոտք՝ կաղի համար:
16 Հայր էի աղքատների համար,+Քննում էի անծանոթի գործը, որ նրա դատը լինի արդար:+
17 Հանցավորի ծնոտը կոտրում էի+Եվ նրա ատամներից զոհին ազատում էի:
18 Ես ասում էի. «Իմ սեփական տանը կմեռնեմ,+Օրերս ավազահատիկների չափ շատ կլինեն:
19 Իմ արմատները կտարածվեն մինչև ջրերը,Եվ ճյուղերիս վրա ցող կլինի ողջ գիշերը:
20 Իմ փառքը երբեք չի խամրի,Ձեռքիս աղեղը անվերջ կնետահարի»:
21 Մարդիկ մեծ ակնկալիքով լսում էին ինձ՝Լուռ սպասելով խորհրդիս:+
22 Իմ խոսքից հետո նրանք ասելիք չէին ունենում,Ասածներս հաճույքով էին ընդունում:
23 Փափագով սպասում էին ինձ, ինչպես անձրևին,Ծարավ էին իմ խոսքերին, ինչպես հողը՝ գարնանային անձրևին:+
24 Երբ նրանց ժպտում էի, նրանց հավատը չէր գալիս,Իմ հավանության պայծառ ժպիտը նրանց թև էր տալիս:*
25 Ես նրանց ուղղություն էի տալիս որպես նրանց գլխավոր,Ապրում էի ինչպես մի թագավոր՝ իր զորքերի մեջ,+Ինչպես սգավորներին մխիթարող»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «առակը»:
^ Կամ՝ «սպասավորներս»:
^ Բռց.՝ «թաքնվում էին»:
^ Կամ՝ «անհայր երեխային»:
^ Կամ հնարավոր է՝ «Նրանք չէին մթագնում իմ երեսի լույսը»: