Հոբ 24։1-25
24 «Ինչո՞ւ Ամենակարողը դատաստանի օր չի սահմանում,+Եվ ինչո՞ւ նրան ճանաչողները այդ օրը չեն տեսնում:
2 Մարդիկ տեղաշարժում են հողատարածքի սահմանանշանները,+Հափշտակում են ուրիշի ոչխարներն ու տանում իրենց արոտավայրերը:
3 Որբերի* էշերը քշում են տանում,Այրու ցուլը պարտքի դիմաց գրավ են վերցնում:+
4 Աղքատներին ճանապարհից վռնդում են,Անօգնականները ստիպված նրանցից թաքնվում են:+
5 Աղքատները սնունդ են որոնում, ինչպես վայրի էշերը՝+ ամայի վայրում,Իրենց երեխաների համար ուտելիք են փնտրում անապատում:
6 Նրանք ստիպված են ուրիշի արտի բերքը հավաքել,*Անօրենի այգու խաղողի մնացորդներից օգտվել:
7 Գիշերում են մերկ, առանց հագուստի,+Ծածկոց չունեն, որ պաշտպանվեն ցրտից:
8 Անձրևից թրջվում են լեռներում,Պատսպարան չունենալով՝ ժայռերին են սեղմվում:
9 Չարագործները անհայր մանկանը խլում են մոր կրծքից ու տանում,+Աղքատների հագուստը պարտքի դիմաց գրավ են վերցնում:+
10 Եվ նրանք ստիպված են լինում առանց հագուստի մերկ շրջել,Քաղցած վիճակում հասկերի խրձեր կրել:
11 Օրվա տապին քրտնաջան աշխատում են* քարերով պատնեշված դարավանդներում,*Հնձաններում խաղող են տրորում, բայց ծարավ են մնում:+
12 Մեռնողների հեծեծանքն է շարունակ լսվում քաղաքում,Մահացու վիրավորները օգնության են կանչում,+Բայց Աստծուն այդ ամենը չի մտահոգում:*
13 Անօրենները մերժում են լույսը,+Լույսի ճանապարհներն իմանալ չեն ուզում,Դրա արահետներով չեն գնում:
14 Մարդասպանը լուսաբացին վեր է կենում,Անօգնականին ու խեղճին սպանում,+Գիշերն էլ գողությամբ է զբաղվում:
15 Կողակցին դավաճանողը* սպասում է, որ իջնի մթնշաղը:+
Նա ասում է՝ «Ոչ ոք ինձ չի տեսնի»,+ ու ծածկում է երեսը:
16 Մութ ժամանակ անօրենները ներխուժում են տները,Իսկ ցերեկը փակվում են ներսում:
Նրանց համար խորթ է լույսը:+
17 Նրանք վախենում են լուսաբացից, ինչպես մյուս մարդիկ՝ թանձր խավարից:
Իսկ թանձր խավարի սարսափները սովորական բան են նրանց համար:
18 Բայց ջրերը նրանց սրընթաց քշում-տանում են:
Անիծյալ կլինի նրանց բաժին հողատարածքը:+
Նրանք չեն վերադառնա իրենց խաղողի այգիները:
19 Ինչպես երաշտն ու տապն են կուլ տալիս հալված ձյունը,Այնպես էլ գերեզմանն* է կուլ տալիս մեղք գործածներին:+
20 Սեփական մայրը* նրանց կմոռանա, որդերը հաճույքով նրանց կխժռեն,Եվ նրանք այլևս չեն հիշվի:+
Անարդարները ծառի պես կկտրվեն:
21 Ամուլ կնոջը նրանք շահագործում են,Վատ են վարվում այրու հետ:
22 Իր զորությամբ Աստված* զորեղների վերջը կտա,Թե նրանք վեր էլ բարձրանան, կյանքի հեռանկար չեն ունենա:
23 Աստված* թողնում է, որ նրանք վստահությամբ լցվեն ու ապահով զգան,+Բայց իր աչքը պահում է նրանց ճանապարհների վրա:+
24 Մի կարճ ժամանակ վեր են բարձրանում, բայց հետո այլևս չկան:+
Հացահատիկի հասկերի պես կտրվում են ու հավաքվում,Ցած են ընկնում+ ու բոլորի պես մեռնում:
25 Հիմա ո՞վ ինձ սուտ կհանիԿամ խոսքերս կհերքի»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Անհայր երեխաների»:
^ Կամ հնարավոր է՝ «արտում անասնակեր հավաքել»:
^ Կամ հնարավոր է՝ «ձեթ են քամում»:
^ Այսինքն՝ աստիճանաձև դասավորված հողահարթակներում:
^ Կամ հնարավոր է՝ «Աստված դրա համար ոչ ոքի չի մեղադրում»:
^ Եբր. բառը կարող է վերաբերել այն տղամարդուն, որը սեռական հարաբերություն է ունենում ամուսնացած կնոջ հետ:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Բռց.՝ «Արգանդը»:
^ Բռց.՝ «Նա»:
^ Բռց.՝ «Նա»: