Հոբ 23։1-17
23 Հոբը պատասխանեց.
2 «Այսօր էլ կշարունակեմ համառորեն բողոքել,+Այնքան եմ հառաչել, որ ուժասպառ եմ եղել:
3 Երանի՜ թե իմանայի՝ որտեղ կարող եմ գտնել Աստծուն,+Կգնայի այնտեղ, որտեղ նա է բնակվում:+
4 Դատս նրան կներկայացնեի,Հօգուտ ինձ՝ շատ փաստարկներ կբերեի:
5 Կտեսնեի, թե նա ինչ կպատասխանի,Նրա ասածներին ուշադրություն կդարձնեի:
6 Մի՞թե ինձ հետ դատավեճում նա իր մեծ զորությունը գործի կդներ:
Ո՛չ: Նա, անկասկած, իմ ասելիքը կլսեր:+
7 Այդպես ուղղամիտը նրա հետ իր խնդիրը կհարթեր,Իմ Դատավորն ինձ մեկընդմիշտ կարդարացներ:
8 Բայց ահա արևելք եմ գնում, նա այնտեղ չէ,Հետ եմ գալիս, նրան չեմ կարողանում գտնել:
9 Երբ նա հյուսիսում է գործում, ես նրան չեմ նշմարում:
Հետո դեպի հարավ է գնում, բայց, միևնույն է, նրան չեմ տեսնում:
10 Այդուհանդերձ, նա լավ գիտի իմ բռնած ճամփան:+
Երբ ինձ փորձի, զտված ոսկու պես մաքուր դուրս կգամ:+
11 Ես անշեղորեն նրա քայլերին եմ հետևել,Նրա ճանապարհին եմ մնացել ու դրանից չեմ հեռացել:+
12 Նրա շուրթերից հնչած պատվիրաններից ես չեմ հեռացել,Նրա ասածները թանկ եմ համարել,+ պահանջվածից էլ ավելին եմ արել:
13 Եթե նա մի բան է որոշել, ո՞վ կարող է նրան հակառակվել:+
Երբ ուզում է մի բան անել, այդպես էլ անում է:+
14 Ինչ որոշել է ինձ համար, լիովին կիրագործի,Նման բաներ նա իր մտքում դեռ շատ ունի:
15 Դրա համար էլ նա ինձ տագնապ է ներշնչում,Երբ մտածում եմ նրա մասին, ավելի մեծ վախով եմ համակվում:
16 Աստված իմ սիրտը ահուդողով է լցրել,Ամենակարողը ինձ սարսափահար է արել:
17 Ու թեև դեմքս թաղված է մթության մեջ,Խավարը դեռ ինձ չի լռեցրել»: