Հոբ 19։1-29
19 Հոբը պատասխանեց.
2 «Դեռ ինչքա՞ն եք հոգիս վրդովելու,+Ինձ խոսքերով ջախջախելու:+
3 Արդեն տասն անգամ է՝ ինձ կշտամբում* եք,Եվ չեք էլ ամաչում, որ ինձ հետ այսքան կոպիտ եք վարվում:+
4 Եթե իսկապես սխալ եմ արել,Ապա դա միայն իմ գործն է:
5 Իսկ եթե ինձ վերևից եք նայումԵվ պնդում եք, թե արդարացիորեն եմ անարգանք կրում,
6 Ապա իմացեք, որ Աստված է ինձ հետ անարդարացի վարվել*Եվ ինձ իր որսացանցով բռնել:
7 Ահա ես աղաղակում եմ՝ «Ինձ վնա՛ս են հասցրել», բայց պատասխանող չկա,+Օգնություն եմ աղերսում, բայց արդարադատություն չկա:+
8 Ճանապարհս քարե պատնեշով փակել է նա, ու ես չեմ կարողանում անցնել:
Ուղիներս խավարով է պատել:+
9 Նա պատվազրկել է ինձ,Թագը հանել է իմ գլխից:
10 Ամեն կողմից ջախջախում է ինձ, մինչև վերանամ,Հույսս ծառի պես արմատախիլ է անում:
11 Իմ դեմ բորբոքված բարկությամբ է լցվում,Ինձ իր ոսոխն է համարում:+
12 Նրա զորքերը հավաքվում են և ինձ պաշարում,Վրանիս շուրջբոլորը բանակ են դնում:
13 Հարազատ եղբայրներիս ինձնից հեռու է վանել,Ինձ ճանաչողները ինձնից երես են թեքել:+
14 Մտերիմ ընկերներս* հեռացել են,Եվ ում լավ եմ ճանաչում, ինձ մոռացել են:+
15 Իմ տան հյուրերը+ և իմ աղախինները ինձ օտար են համարում,Ես օտարական եմ նրանց աչքում:
16 Կանչում եմ ծառայիս, բայց նա չի պատասխանում,Իմ բերանով նրանից կարեկցանք եմ աղերսում:
17 Իմ շունչն անգամ նողկանք է պատճառում կնոջս,+Իմ գարշահոտությունից վանվում են հարազատ եղբայրներս:
18 Անգամ փոքր երեխաներն են ինձ արհամարհում,Հենց վեր եմ կենում, ինձ ձեռք են առնում:
19 Բոլոր մտերիմներս ինձնից զզվում են,+Եվ ում սիրում էի, դուրս են եկել իմ դեմ:+
20 Կաշիս ու ոսկորս են մնացել,+Մահվան եզրին եմ հասել:*
21 Խղճացեք ինձ, իմ ընկերնե՛ր, խղճացեք,Աստծու ձեռքն է ինձ հարվածել:+
22 Ինչո՞ւ եք հալածում ինձ, ինչպես որ Աստված է անում,+Անդադար ինձ վրա եք հարձակվում:*+
23 Ա՜խ, եթե միայն խոսքերս գրի առնվեին,Եթե միայն գրքի մեջ գրվեին,
24 Երկաթե հատիչով ու կապարով ժայռի վրա առհավետ փորագրվեին:
25 Ես լավ գիտեմ, որ ինձ ազատագրողը*+ կենդանի է,Նա կգա հետագայում ու կկանգնի երկրի* վրա:
26 Եվ երբ մաշկս այսպես քայքայվի,Բայց ես դեռ ողջ լինեմ, Աստծուն կտեսնեմ:
27 Ես նրան անձամբ կտեսնեմ,Հենց իմ աչքերը կտեսնեն, ոչ թե ուրիշ մեկինը:+
Այդուհանդերձ, ես խորապես ընկճված եմ:*
28 Դուք ասում եք՝ «Այդ ինչպե՞ս ենք նրան հալածում»,+Այնինչ խնդրի արմատը իմ մեջ եք տեսնում:
29 Ինքներդ սրից վախեցեք,+Քանի որ հանցանք գործողները սրով կպատժվեն:
Դատավոր կա. իմացա՛ծ եղեք»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «վիրավորում»:
^ Կամ՝ «ինձ մոլորեցրել»:
^ Կամ՝ «Հարազատներս»:
^ Բռց.՝ «Ատամներիս կաշվով եմ փրկվում»:
^ Բռց.՝ «Իմ մարմնով չեք կշտանում»:
^ Բռց.՝ «փրկագնողը»:
^ Բռց.՝ «հողի»:
^ Կամ՝ «Երիկամներս չեն գործում»: