Հոբ 15։1-35
15 Թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.
2 «Մի՞թե իմաստուն մարդը փուչ փաստարկներով կպատասխանի,Մի՞թե իր ներսը սխալ մտքերով կլցնի:*
3 Անիմաստ խոսքերով խրատ կարդալուց օգուտ չկա,Դատարկ խոսքերը ոչ մի օգուտ չեն տա:
4 Աստվածավախությունը դու արժեզրկում ես,Աստծու մասին ամեն խորհրդածություն նսեմացնում ես:
5 Քո հանցանքն է պատճառը, որ այդպես ես խոսում,Բերանիցդ խորամանկություն է թափվում:
6 Հենց քո բերանն է քեզ դատապարտում, ոչ թե ես,Քո շուրթերն են վկայություն տալիս ընդդեմ քեզ:+
7 Ի՞նչ է, դու բոլոր մարդկանցից առաջի՞նն ես ծնվել,Բլուրների կազմավորումից առա՞ջ ես լույս աշխարհ եկել:
8 Չլինի՞ Աստծու գաղտնի զրույցներն ես լսում,Կարծում ես միայն դո՞ւ ես իմաստուն:
9 Դու ի՞նչ գիտես, որ մենք չգիտենք,+Ի՞նչ ես հասկանում, որ մենք չենք հասկանում:
10 Մեր մեջ և՛ ալևոր կա, և՛ տարեց՝+Մարդիկ, որ քո հորից էլ են մեծ:
11 Քեզ բավական չե՞ն Աստծու տված մխիթարությունները,Մեղմությամբ քեզ ասված խոսքերը:
12 Ինչո՞ւ ես զգացմունքներիդ տրվում,*Ինչո՞ւ են աչքերդ զայրույթից փայլում:
13 Անձամբ Աստծու դեմ ես դուրս եկելԵվ հանդգնում ես այդպիսի բաներ խոսել:
14 Մահկանացու մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի,Կամ կնոջից ծնվածը, որ արդար լինի:+
15 Ահա նա իր հրեշտակներին* էլ չի վստահում,Եվ երկինքն անգամ մաքուր չէ նրա աչքում,+
16 Էլ ուր մնաց՝ այն մարդը, ով ստոր է ու ապականված,+Ով անարդար գործերի է ծարավ:
17 Հիմա լսիր ինձ, ես կպատմեմ քեզ:
Կասեմ, թե ինչ եմ տեսել,
18 Այն, ինչը իմաստունները իրենց հայրերից են լսել+Եվ մեզանից չեն թաքցրել:
19 Իրենց տրված երկրում միայն իրենք էին ապրում,Եվ նրանց միջով ոչ մի օտար չէր անցնում:
20 Անօրեն մարդը իր կյանքի բոլոր օրերում չարչարանք է կրում,Բռնակալն իր կյանքի բոլոր տարիներին չարիք է տեսնում:
21 Նրա ականջները միշտ սարսափազդու ձայներ են լսում,+Անգամ խաղաղ ժամանակ նրա վրա կողոպտիչներ են հարձակվում:
22 Նա չի հավատում, որ կազատվի խավարից,+Նա ընկնելու է սրից:
23 Նա թափառում է հաց գտնելու համար՝ ասելով. «Ո՞ւր է»:
Նա լավ գիտի, որ խավարի օրը շատ մոտ է:
24 Տագնապն ու տանջանքը սարսափեցնում են նրան,Ահաբեկում են, ինչպես մի թագավոր, որ պատրաստ է հարձակման,
25 Քանի որ ընդդիմանում է Աստծուն,Փորձում է մարտահրավեր նետել Ամենակարողին,
26 Իր հաստ, ամուր վահանով համառորեն Աստծու դեմ է դուրս գալիս:
27 Նրա դեմքը ճարպակալած է,Նրա ազդրերը ճարպից փքված են:
28 Քաղաքները, որտեղ նա բնակվում է, կավերվեն,Նրա տներում ոչ ոք չի ապրի,Դրանք քարակույտերի կվերածվեն:
29 Նա չի հարստանա, հարստություն չի կուտակի,Եվ նրա ունեցվածքը երկրով մեկ չի տարածվի:
30 Նա չի փախչի խավարից,Կրակը կխանձի նրա շիվերը,*Նա կոչնչանա Աստծու* շնչից:+
31 Նա չպետք է խաբվի և փուչ բաներին հուսա,Որովհետև փոխարենը միայն դատարկություն կստանա:
32 Այդ ամենը շատ շուտով կպատահի նրան,Նրա ճյուղերը երբեք չեն փարթամանա:+
33 Վազի պես պտղաթափ կլինի՝ խաղողը դեռ չհասած,Ձիթենու պես ծաղկաթափ կլինի:
34 Անպտուղ կլինեն Աստծուն արհամարհողների* գործերը,+Կրակը կլափի կաշառակերների վրանները:
35 Նրանք չար մտքեր են հղանում ու չարիք ծնում,Նրանց ներսում* խաբեություն է ձևավորվում»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «որովայնը արևելյան քամով կլցնի»:
^ Բռց.՝ «Ինչո՞ւ է սիրտդ քեզ տանում»:
^ Բռց.՝ «սրբերին»:
^ Այսինքն՝ վերականգնման հույսը:
^ Բռց.՝ «նրա»:
^ Կամ՝ «հավատուրացների»:
^ Բռց.՝ «որովայնում»: