Հոբ 13։1-28
13 «Ահա այս ամենը աչքերս տեսել են,Ականջս լսել է, և ես հասկացել եմ:
2 Ինչ դուք գիտեք, ես էլ գիտեմ,Ձեզնից ոչնչով պակաս չեմ:
3 Բայց ես կգերադասեի անձամբ Ամենակարողի հետ խոսել,Կուզեի Աստծու առաջ իմ դատը պաշտպանել:+
4 Դուք բոլորդ անպետք բժիշկներ եք.+
Ինձ ստերով եք պատում:
5 Եթե ընդհանրապես ձայն չհանեիք,Իմաստություն դրսևորած կլինեիք:+
6 Փաստարկներիս ուշադրություն դարձրեք, խնդրեմ,Լսեք, թե ի պաշտպանություն ինձ՝ ինչ կասեմ:
7 Աստծու անունից անարդար մեղադրանքնե՞ր եք հնչեցնելուԵվ նրա անունից սուտ բանե՞ր եք ասելու:
8 Ի՞նչ է, նրան պաշտպա՞ն եք կանգնելու,Փորձելու եք ճշմարիտ Աստծու դա՞տը պաշտպանել:
9 Իսկ եթե նա ձեզ քններ, ձեր վերջը լավ կլինե՞ր:+
Կարծում եք՝ կկարողանայի՞ք նրան խաբել, ինչպես մահկանացու մարդուն կխաբեիք:
10 Նա, անկասկած, կհանդիմանի ձեզ,Եթե փորձեք թաքուն կողմնապահություն անել:+
11 Մի՞թե նրա մեծափառությունը ձեզ սարսափ չի ներշնչի,Եվ նրա հանդեպ ահը ձեզ չի համակի:
12 Ձեր իմաստուն* խոսքերը մոխրի պես անպետք են,*Ձեր պաշտպանական փաստարկները կավի պես դյուրաբեկ են:
13 Լռե՛ք, ես եմ հիմա խոսելու:
Հետո ինչ լինելու է, թող լինի:
14 Ինչո՞ւ եմ ես պատրաստ ինձ վտանգի ենթարկել*Եվ կյանքս սպառնալիքի տակ դնել:*
15 Եթե նա ինձ սպանելու էլ լինի, մեկ է, ես նրան կապավինեմ:+
Ես նրա առաջ իմ դատը կպաշտպանեմ:
16 Այդժամ նա ինձ փրկություն կտա,+Չէ՞ որ Աստծուն արհամարհող* ոչ մի մարդ չի կարող կանգնել նրա առաջ:+
17 Ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում,Ականջ դրեք, թե ինչ եմ հայտարարում:
18 Տեսեք, ահա դատական գործս պատրաստել եմԵվ գիտեմ, որ ես ճիշտ եմ:
19 Ո՞վ դատավեճի մեջ կմտնի ինձ հետ:
Կմեռնեմ, եթե չխոսեմ:*
20 Ո՛վ Աստված, որպեսզի ստիպված չլինեմ թաքնվել քո աչքից,Միայն երկու բան եմ խնդրում քեզնից.*
21 Ձեռքդ հեռացրու ինձնից,Եվ մի՛ թող՝ սարսափի մեջ ընկնեմ քո ահից:+
22 Կա՛մ դու խոսիր, ես պատասխանեմ,Կա՛մ էլ թող ես խոսեմ, և դու պատասխանիր:
23 Ո՞րն է իմ հանցանքն ու մեղքը:
Հայտնիր ինձ իմ մեղքն ու անօրենությունը:
24 Ինչո՞ւ ես երեսդ ծածկում+Եվ ինձ քո թշնամին համարում:+
25 Մի՞թե կփորձես վախեցնել քամուց քշված մի տերևիԿամ մի՞թե կհետապնդես չորացած մի ծղոտի:
26 Դու շարունակ ծանր մեղադրանքներ ես արձանագրում իմ դեմ,Ստիպում ես, որ երիտասարդությանս հանցանքների համար հատուցեմ:
27 Ոտքերս դրել ես ոտնակոճղի մեջ,Բոլոր ճանապարհներս մանրակրկիտ զննում ես,Ամեն մի քայլիս հետևում ես:
28 Արդյունքում մարդ* փտած բանի պես քայքայվում է,Հագուստի պես, որը ցեցն ուտում է»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «անմոռանալի»:
^ Բռց.՝ «մոխրե առակներ են»:
^ Բռց.՝ «մարմինս ատամներով պահում»:
^ Բռց.՝ «ափիս մեջ դնել»:
^ Կամ՝ «հավատուրաց»:
^ Կամ հնարավոր է՝ «Եթե ինչ-որ մեկը կարողանա, ես կլռեմ ու կմեռնեմ»:
^ Բռց.՝ «Միայն երկու բան ինձ մի՛ արա»:
^ Բռց.՝ «նա»: Հավանաբար Հոբը: