Հոբ 1։1-22

  • Հոբի անարատությունն ու հարստությունը (1-5)

  • Սատանան կասկածի է ենթարկում Հոբի մղումները (6-12)

  • Հոբը կորցնում է իր ունեցվածքն ու երեխաներին (13-19)

  • Հոբը չի մեղադրում Աստծուն (20-22)

1  Հուսի երկրում Հոբ*+ անունով անարատ* և ուղղամիտ+ մի մարդ կար: Նա աստվածավախ էր և հեռու էր մնում չարից:+  Հոբը յոթ որդի ու երեք աղջիկ ուներ:  Նա ուներ շատ անասուններ՝ 7 000 ոչխար, 3 000 ուղտ, 1 000 գլուխ* խոշոր եղջերավոր անասուն, 500 էշ:* Նաև բազմաթիվ ծառաների տեր էր: Նա դարձել էր ամենաազդեցիկ մարդը արևելցիների մեջ:  Հոբի որդիներից յուրաքանչյուրը իր նշանակած օրը* իր տանը խնջույք էր կազմակերպում: Նրանք իրենց երեք քույրերին էլ էին հրավիրում միասին ուտել-խմելու:  Երբ խնջույքների այդ շարքն ավարտվում էր, Հոբը կանչում էր իր զավակներին, որ մաքրագործի* նրանց: Հետո վաղ առավոտյան վեր էր կենում ու նրանց բոլորի թվով ողջակեզ էր մատուցում:+ Նա մտածում էր. «Գուցե որդիներս մեղք են գործել և իրենց սրտում անիծել են Աստծուն»: Հոբը միշտ այդպես էր անում:+  Եվ ահա այն օրը, երբ ճշմարիտ Աստծու որդիները*+ ներկայացան Եհովայի առաջ,+ Սատանան+ էլ եկավ ու կանգնեց նրանց մեջ:+  Եհովան հարցրեց Սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»: Սատանան պատասխանեց Եհովային. «Ման էի գալիս երկրի վրա, տեղից տեղ գնում»:+  Եհովան հարցրեց Սատանային. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին: Երկրի վրա նրա նման անարատ, ուղղամիտ,+ աստվածավախ և չարից հեռու մնացող մարդ չկա»:  Սատանան պատասխանեց Եհովային. «Ի՞նչ է, Հոբը առանց որևէ շահի՞ է աստվածավախ:+ 10  Չէ՞ որ դու ամեն կողմից պատնեշել ես նրան,+ նրա տունն ու ողջ ունեցածը: Նրա ամեն արածը օրհնել ես,+ նրա հոտերն ու նախիրները տարածվել են երկրով մեկ: 11  Բայց հիմա ձեռքդ մեկնիր ու զրկիր նրան իր ողջ ունեցածից, և նա հաստատ կանիծի քեզ հենց քո աչքի* առաջ»: 12  Այդ ժամանակ Եհովան ասաց Սատանային. «Նրա ողջ ունեցածը քո ձեռքն* եմ հանձնում, միայն թե նրա անձին չդիպչես»: Այսպիսով՝ Սատանան հեռացավ Եհովայի մոտից:+ 13  Եվ ահա այն օրը, երբ Հոբի որդիներն ու աղջիկները ուտում-խմում էին իրենց ավագ եղբոր տանը,+ 14  Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Անասունները հերկում էին հողը, էշերն էլ մոտակայքում արածում էին: 15  Հանկարծ սաբայեցիները հարձակվեցին ու տարան բոլորին, ծառաներին էլ սրի քաշեցին: Մենակ ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»: 16  Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Աստծու կողմից ուղարկված կրակ* իջավ երկնքից, հրդեհ բռնկվեց և ոչնչացրեց ոչխարներին ու ծառաներին: Մենակ ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»: 17  Մինչ այս մեկը խոսում էր, ուրիշը եկավ ու ասաց. «Քաղդեացիների+ երեք ավազակախմբեր հարձակվեցին ու տարան ուղտերին, իսկ ծառաներին սրի քաշեցին: Մենակ ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»: 18  Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Որդիներդ ու աղջիկներդ ուտում-խմում էին իրենց ավագ եղբոր տանը: 19  Հանկարծ անապատի կողմից սաստիկ քամի փչեց և ամեն կողմից այնպես ցնցեց տունը, որ այն փուլ եկավ երիտասարդների վրա, ու նրանք մահացան: Մենակ ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»: 20  Այդ ամենը լսելով՝ Հոբը վեր կացավ, պատռեց իր հագուստը, կտրեց իր գլխի մազերը և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց 21  ու ասաց. «Մերկ եմ դուրս եկել մորս որովայնից,Մերկ էլ կհեռանամ այս կյանքից:*+ Եհովան տվեց,+ Եհովան էլ վերցրեց: Թող Եհովայի անունը շարունակի գովաբանվել»: 22  Չնայած այն ամենին, ինչ պատահեց Հոբին՝ նա մեղք չգործեց և ոչ մի բանում չմեղադրեց Աստծուն:*

Ծանոթագրություններ

Հնարավոր է՝ նշանակում է «թշնամանքի առարկա»:
Կամ՝ «Աստծուն նվիրված»:
Բռց.՝ «500 զույգ»:
Բռց.՝ «էգ էշ»:
Կամ՝ «հերթով»:
Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Եբր. արտահայտությունը վերաբերում է հրեշտակներին:
Բռց.՝ «քո երեսի»:
Կամ՝ «տնօրինությանը»:
Կամ՝ «կայծակ»:
Բռց.՝ «կվերադառնամ այնտեղ»:
Կամ՝ «ոչ մի սխալ բան չվերագրեց Աստծուն»: