Հայտնություն 8։1-13

  • Բացվում է յոթերորդ կնիքը (1-6)

  • Հնչում են չորս շեփորները (7-12)

  • Հայտարարվում է երեք «վայերի» մասին (13)

8  Երբ նա+ յոթերորդ կնիքը բացեց,+ երկնքում մոտ կես ժամ լռություն տիրեց: 2  Ես տեսա յոթ հրեշտակներին,+ որոնք կանգնած էին Աստծու առաջ, ու նրանց յոթ շեփորներ տրվեցին: 3  Մեկ ուրիշ հրեշտակ, որը ոսկե խնկաման էր բռնել, եկավ ու կանգնեց խնկարկության սեղանի մոտ:+ Նրան մեծ քանակությամբ խունկ+ տրվեց, որպեսզի, երբ բոլոր սրբերի* աղոթքները վեր բարձրանան, նա այն մատուցի գահի առաջ գտնվող խնկարկության ոսկե սեղանի* վրա:+ 4  Եվ հրեշտակի այրած խնկի ծուխը սրբերի աղոթքների հետ բարձրացավ Աստծու մոտ:+ 5  Հրեշտակն իսկույն խնկամանի մեջ լցրեց խնկարկության սեղանի կրակից ու այն գցեց երկրի վրա: Որոտներ թնդացին, լսվեցին ձայներ, կայծակներ փայլատակեցին,+ ու երկրաշարժ եղավ: 6  Եվ յոթ հրեշտակները պատրաստվեցին փչելու իրենց յոթ շեփորները:+ 7  Առաջին հրեշտակը փչեց իր շեփորը, և արյան հետ խառնված կարկուտ ու կրակ տեղացին երկրի վրա:+ Երկրի մեկ երրորդ մասը, ծառերի մեկ երրորդ մասը և ամբողջ կանաչ խոտն այրվեցին:+ 8  Երկրորդ հրեշտակը փչեց իր շեփորը, և մեծ սարի նման ինչ-որ բան, կրակով բռնկված, գցվեց ծովի մեջ:+ Ծովի մեկ երրորդ մասը արյուն դարձավ,+ 9  ծովային արարածների մեկ երրորդ մասը սատկեց,+ և նավերի մեկ երրորդ մասը խորտակվեց: 10  Երրորդ հրեշտակը փչեց իր շեփորը, և ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ երկնքից: Այն ընկավ գետերի մեկ երրորդ մասի ու ջրի աղբյուրների վրա:+ 11  Այդ աստղի անունը Օշինդր էր: Եվ ջրերի մեկ երրորդ մասը օշինդրի պես դառը դարձավ, ու մարդկանցից շատերը մեռան ջրերից, որովհետև դրանք դառնացել էին:+ 12  Չորրորդ հրեշտակը փչեց իր շեփորը, և արևի մեկ երրորդ մասը,+ լուսնի մեկ երրորդ մասն ու աստղերի մեկ երրորդ մասը հարված ստացան, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի,+ և ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը լուսավորություն չունենա: 13  Եվ տեսա երկնքում թռչող մի արծվի ու լսեցի, թե ինչպես էր բարձրաձայն ասում. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ+ կգա երկրի բնակիչների վրա, երբ հնչեն մնացած շեփորները, որ պատրաստվում են փչել երեք հրեշտակները»:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբեր»:
Բռց.՝ «ոսկե զոհասեղանի»: