Հայտնություն 6։1-17

  • Գառը բացում է վեց կնիքները (1-17)

    • Հաղթողը՝ սպիտակ ձիու վրա նստած (1, 2)

    • Հրագույն ձիու հեծյալը երկրից վերցնելու է խաղաղությունը (3, 4)

    • Սև ձիու հեծյալը սով է բերելու (5, 6)

    • Դժգույն ձիու հեծյալի անունը Մահ է (7, 8)

    • Զոհասեղանի հիմքի մոտ սպանվածները (9-11)

    • Ուժգին երկրաշարժ (12-17)

6  Հետո տեսա, որ Գառը+ յոթ կնիքներից մեկը բացեց,+ և լսեցի, որ չորս կենդանի էակներից+ մեկը որոտանման ձայնով ասաց՝ արի՛:  Եվ տեսա մի սպիտակ ձի,+ որի հեծյալը աղեղ ուներ, և նրան մի թագ տրվեց:+ Նա դուրս եկավ հաղթելով ու վերջնական հաղթանակ տանելու համար:+  Երբ նա երկրորդ կնիքը բացեց, լսեցի, որ երկրորդ կենդանի էակն+ ասաց՝ արի՛:  Եվ մեկ ուրիշը դուրս եկավ՝ մի հրագույն ձի, որի հեծյալին մեծ սուր տրվեց, և նա իշխանություն ստացավ խաղաղությունը վերցնելու երկրից, որպեսզի մարդիկ իրար կոտորեն:+  Երբ նա երրորդ կնիքը բացեց,+ լսեցի, որ երրորդ կենդանի էակն+ ասաց՝ արի՛: Եվ տեսա մի սև ձի, որի հեծյալը կշեռք ուներ իր ձեռքում:  Ապա չորս կենդանի էակների մոտից մի ձայն լսեցի, որն ասաց. «Մի կապիճ* ցորենը՝ մեկ դինար,*+ երեք կապիճ գարին՝ մեկ դինար, իսկ ձիթապտղի յուղն ու գինին մի՛ վատնիր»:+  Երբ նա չորրորդ կնիքը բացեց, լսեցի, որ չորրորդ կենդանի էակն+ ասաց՝ արի՛:  Եվ տեսա մի դժգույն ձի, որի հեծյալի անունը Մահ էր: Գերեզմանը* կրնկակոխ գնում էր նրա հետևից: Նրանց իշխանություն տրվեց երկրի մեկ քառորդ մասի վրա, որպեսզի սպանեն սրով, սովով,+ մահացու հիվանդություններով ու գազաններով:+  Երբ նա հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի հիմքի մոտ+ տեսա բոլոր նրանց հոգիները,*+ ովքեր սպանվել էին Աստծու խոսքին հնազանդվելու և այն քարոզելու* համար:+ 10  Նրանք աղաղակում էին՝ ասելով. «Սուրբ և ճշմարիտ Գերիշխա՛ն Տեր,+ մինչև ե՞րբ ես քեզ զսպելու, որ երկրի վրա բնակվողներին չդատես և մեր արյան վրեժը նրանցից չառնես»:+ 11  Նրանցից յուրաքանչյուրին մի երկար սպիտակ զգեստ տրվեց+ ու ասվեց, որ մի քիչ էլ սպասեն, մինչև ամբողջանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք սպանվելու են, ինչպես որ իրենք էին սպանվել:+ 12  Հետո տեսա, որ երբ նա վեցերորդ կնիքը բացեց, ուժգին երկրաշարժ եղավ, արևը քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը՝ արյան պես կարմիր,+ 13  և աստղերն ընկան երկրի վրա, ինչպես որ խակ թզերն են թափվում, երբ թզենին ճոճվում է սաստիկ քամուց: 14  Երկինքը, գլանաձև գրքի պես գալարվելով, անհետացավ,+ և բոլոր լեռներն ու կղզիները տեղաշարժվեցին:+ 15  Երկրի թագավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, զորապետները, հարուստները, զորավորները և բոլոր ծառաներն ու ազատ մարդիկ թաքնվեցին քարայրերում և լեռների ապառաժներում:+ 16  Նրանք լեռներին ու ապառաժներին ասում էին. «Ծածկեք մեզ+ և պաշտպանեք գահի վրա նստածից+ ու Գառան ցասումից,+ 17  որովհետև եկավ նրանց ցասման մեծ օրը.+ ո՞վ կարող է վերապրել»:+

Ծանոթագրություններ

Մոտ 1 լ: Տես հավելված Բ14:
Հռոմեական արծաթադրամ: 1 դինարը մեկ օրվա աշխատավարձն էր: Տես հավելված Բ14:
Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
Ակներևաբար, խոսքը նրանց արյան մասին է, որը թափված էր զոհասեղանի մոտ, և որը կյանք է խորհրդանշում: Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «և վկայություն տալու»: