Հակոբոս 2։1-26

  • Խտրականություն դնելը մեղք է (1-13)

    • «Սիրեք ձեր դրացուն». թագավորական օրենք (8)

  • Առանց գործերի՝ հավատը մեռած է (14-26)

    • Դևերը հավատում են ու սարսռում (19)

    • Աբրահամը Եհովայի ընկերը կոչվեց (23)

2  Եղբայրնե՛րս, ինչպե՞ս է հնարավոր, որ մեր փառավոր Տեր Հիսուս Քրիստոսին հավատալով հանդերձ խտրականություն եք դնում մարդկանց միջև:+ 2  Երբ մի մարդ գալիս է ձեր ժողովատեղի՝ ոսկի մատանիները մատներին և շքեղ հագուստը հագին, իսկ մի աղքատ մարդ էլ՝ կեղտոտ հագուստով, 3  արդյո՞ք դուք շքեղ հագուստ հագած մարդուն լավ աչքով եք նայում ու նրան ասում՝ «Այստեղ նստիր՝ այս լավ տեղը», իսկ աղքատին՝ «Դու կանգնած մնա» կամ «Նստիր այդտեղ՝ իմ ոտքերի պատվանդանի մոտ»:+ 4  Եթե այդպես եք վարվում, ապա մի՞թե դասակարգային տարբերություն չեք դնում+ ու չեք դառնում անարդար* որոշումներ կայացնող դատավորներ:+ 5  Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ: Չէ՞ որ Աստված ընտրեց հենց նրանց, ում աշխարհը աղքատ է համարում, որպեսզի նրանք հարուստ լինեն հավատի մեջ+ և ժառանգներ լինեն այն Թագավորության, որը նա խոստացել է իրեն սիրողներին:+ 6  Իսկ դուք արհամարհում եք աղքատին: Մինչդեռ հարուստներն են ձեզ ճնշում+ ու դատարաններ քարշ տալիս: 7  Եվ նրանք անարգում են այն բարի անունը, որը դուք կրում եք: 8  Եթե դուք կատարում եք սուրբ գրքերից մեկում գրված թագավորական օրենքը՝ «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»,+ լավ եք անում: 9  Բայց եթե խտրականություն եք դնում,+ ապա մեղք եք գործում, և օրենքը դատապարտում* է ձեզ որպես օրինազանցների:+ 10  Եթե մեկը հնազանդվում է ամբողջ Օրենքին, սակայն թերանում է կատարել դրա մի կետը, ողջ Օրենքն է խախտում,+ 11  քանի որ նա, ով ասաց՝ «Մի՛ շնացիր»,*+ նաև ասաց՝ «Մի՛ սպանիր»:+ Ուրեմն եթե դու շնություն չես անում, բայց սպանում ես, միևնույն է, օրինազանց ես: 12  Խոսեք և վարվեք այն մարդկանց պես, ովքեր ազատ ժողովրդի օրենքով* են դատվելու,+ 13  որովհետև ով գթասրտություն չի ցուցաբերում, առանց գթասրտության էլ կդատվի:+ Գթասրտությունը հաղթանակ է տանում դատաստանի նկատմամբ: 14  Եղբայրնե՛րս, եթե մեկը ասում է, թե հավատ ունի, սակայն գործեր չունի, դրանից ի՞նչ օգուտ:+ Մի՞թե այդ հավատը կարող է փրկել նրան:+ 15  Եթե մի եղբայր կամ քույր հագուստի կարիք ունի* և օրվա համար բավականաչափ ուտելիք չունի, 16  և ձեզանից մեկն ասում է նրան՝ «Գնա խաղաղությամբ, տաքացիր և կշտացիր», բայց նրան չի տալիս այն, ինչի կարիքն ունի, դրանից ի՞նչ օգուտ:+ 17  Այդպես էլ հավատն է. առանց գործերի այն մեռած է:+ 18  Սակայն մեկը գուցե ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր: Ցույց տուր ինձ քո հավատը՝ առանց գործերի, ես էլ ցույց տամ քեզ իմ հավատը գործերով»: 19  Դու հավատում ես, չէ՞, որ մեկ Աստված կա: Լավ ես անում: Դևերն էլ են հավատում ու սարսռում:+ 20  Ո՛վ փուչ մարդ, քեզ ապացո՞ւյց է պետք, որ հավատն առանց գործերի անօգուտ է: 21  Չէ՞ որ մեր հայր Աբրահամը գործերի հիման վրա արդար հայտարարվեց, երբ իր որդուն՝ Իսահակին, դրեց զոհասեղանի վրա:+ 22  Տեսնո՞ւմ ես, որ նրա հավատը դրսևորվեց գործերի հետ միասին, և գործերով էլ նրա հավատը կատարելագործվեց:+ 23  Այդպիսով կատարվեց սուրբ գրքերից մեկում գրվածը՝ «Աբրահամը հավատաց Եհովային* և դրա համար արդար համարվեց»,+ և նա Եհովայի ընկերը կոչվեց:+ 24  Տեսնո՞ւմ եք, որ մարդը գործերով է արդար հայտարարվում, ոչ թե միայն հավատով: 25  Չէ՞ որ մարմնավաճառ Ռախաբն էլ գործերով արդար հայտարարվեց, երբ հյուրասիրությամբ ընդունեց պատգամաբերներին և ուրիշ ճանապարհով ուղարկեց նրանց:+ 26  Իրոք որ, ինչպես մարմինն է առանց կենսատու ուժի* մեռած,+ այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «չար»:
Կամ՝ «նախատում»:
Բառարանում տես «Շնություն»:
Բռց.՝ «ազատության օրենքով»:
Բռց.՝ «մերկ է»:
Կամ՝ «շնչի», «ոգու»: