Ծննդոց 9։1-29

  • Հրահանգներ ողջ մարդկության համար (1-7)

    • Օրենք արյան մասին (4-6)

  • Ուխտ, որի նշանը ծիածանն է (8-17)

  • Մարգարեություններ Նոյի սերունդների մասին (18-29)

9  Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը:+  Երկրի բոլոր կենդանիները, երկնքի բոլոր թռչող արարածները, բոլոր զեռունները* և ծովի բոլոր ձկները կշարունակեն վախենալ ու սարսափել ձեզանից: Ձեր ձեռքն եմ տալիս* նրանց:+  Ամեն կենդանի, որ ողջ է, թող կերակուր լինի ձեզ համար.+ դրանց բոլորին ձեզ եմ տալիս որպես սնունդ, ինչպես որ կանաչ բուսականությունն եմ տվել:+  Միայն թե միսը իր կյանքով,* այսինքն՝ իր արյունով,+ մի՛ կերեք:+  Իսկ ձեր արյան համար, որը ձեր կյանքն է,* ես հաշիվ կպահանջեմ. հաշիվ կպահանջեմ ամեն կենդանուց, որ կթափի ձեր արյունը, և ամեն մարդուց, որ կխլի իր եղբոր կյանքը:+  Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունն էլ կթափվի մարդու ձեռքով,+ քանի որ ես իմ պատկերով եմ ստեղծել մարդուն:+  Շատ երեխաներ ունեցեք, բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը»:+  Հետո Աստված ասաց Նոյին ու նրա որդիներին.  «Այժմ ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ+ ու ձեզնից հետո եկող ձեր սերունդների հետ, 10  նաև բոլոր կենդանիների,* որ ձեզ հետ դուրս են եկել տապանից՝ թռչունների, ընտանի կենդանիների և մյուս բոլոր կենդանիների հետ, այո՛, երկրի վրա ապրող ամեն կենդանի արարածի հետ:+ 11  Իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ. այլևս երբեք չի լինի այնպես, որ բոլոր շնչավոր էակները ոչնչացվեն ջրհեղեղով, և ջրհեղեղն այլևս չի ավերի երկիրը»:*+ 12  Ապա Աստված ասաց. «Սա է նշանը այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու ձեր, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն կենդանի արարածի միջև: Այն ուժի մեջ կլինի ապագա բոլոր սերունդների համար: 13  Իմ ծիածանն եմ դնում ամպերի մեջ, և այն կլինի իմ ու երկրի միջև հաստատված ուխտի նշանը: 14  Երբ էլ որ ամպ բերեմ երկրի վրա, և ծիածանը հայտնվի ամպերի մեջ, 15  ես անշուշտ կհիշեմ իմ ուխտը, որ կապել եմ ձեզ և ամեն տեսակ կենդանի արարածի* հետ. այլևս երբեք ջրերը հեղեղ չեն դառնա, որ կործանեն ամեն շնչավոր էակի:+ 16  Ծիածանը կհայտնվի ամպերի մեջ, և այն տեսնելով՝ ես կհիշեմ հավերժական ուխտը, որ կնքված է իմ ու երկրի վրա ապրող ամեն տեսակ շնչավոր էակի* միջև»: 17  Աստված կրկին ասաց Նոյին. «Սա է նշանը այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու երկրի վրա ապրող ամեն շնչավոր էակի միջև»:+ 18  Նոյի որդիները, որ դուրս եկան տապանից, Սեմը, Քամը և Հաբեթն էին:+ Հետագայում Քամը ունեցավ Քանանին:+ 19  Այս երեքն էին Նոյի որդիները. նրանցից առաջ եկավ ողջ մարդկությունը և տարածվեց երկրով մեկ:+ 20  Նոյը սկսեց հողագործությամբ զբաղվել և խաղողի այգի տնկեց: 21  Մի անգամ, երբ նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկ պառկեց իր վրանում: 22  Քամը՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը և դուրս եկավ ու պատմեց իր երկու եղբայրներին: 23  Այդ ժամանակ Սեմն ու Հաբեթը մի թիկնոց վերցրին և իրենց ուսերին գցած, հետ-հետ գնալով՝ ներս մտան ու ծածկեցին իրենց հոր մերկությունը. նրանց երեսը ուրիշ կողմ էր շրջված, և իրենց հոր մերկությունը չտեսան: 24  Երբ գինուց սթափվելով՝ Նոյն արթնացավ և իմացավ, թե իր կրտսեր որդին* ինչ է արել իրեն, 25  ասաց. «Անիծյա՛լ լինի Քանանը:+ Թող նա դառնա իր եղբայրների ամենանվաստ ծառան»:+ 26  Ապա ավելացրեց. «Թող փառաբանվի Եհովան՝ Սեմի Աստվածը,Եվ թող Քանանը Սեմի ծառան դառնա:+ 27  Թող Աստված մեծ տարածք շնորհի Հաբեթին,Եվ թող նա Սեմի վրաններում բնակվի: Թող Քանանը նաև նրա ծառան դառնա»: 28  Ջրհեղեղից հետո Նոյը ապրեց 350 տարի:+ 29  Ընդհանուր հաշվով Նոյն ապրեց 950 տարի և մահացավ:

Ծանոթագրություններ

Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում:
Կամ՝ «Ձեր իշխանությանն եմ հանձնում»:
Կամ՝ «հոգով»:
Կամ՝ «ձեր հոգիների արյան համար»:
Կամ՝ «հոգիների»:
Վերաբերում է ողջ երկրագնդին:
Բռց.՝ «ամեն մարմնից ամեն կենդանի հոգու»:
Բռց.՝ «ամեն մարմնից ամեն կենդանի հոգու»:
Աստվածաշնչում գործածված «որդի» բառը կարող է վերաբերել նաև թոռանը: