Ծննդոց 6։1-22

  • Աստծու որդիները իջնում են երկիր և կին են առնում (1-3)

  • Ծնվում են հսկաներ (4)

  • Մարդկության չարությունը տխրեցնում է Եհովայի սիրտը (5-8)

  • Նոյին հանձնարարվում է տապան կառուցել (9-16)

  • Աստված հայտարարում է, որ ջրհեղեղ է բերելու (17-22)

6  Երբ մարդիկ շատացան երկրի վրա և աղջիկներ ունեցան,  ճշմարիտ Աստծու որդիները*+ սկսեցին նկատել, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, և սկսեցին կնության առնել բոլոր նրանց, ում ընտրում էին:  Եհովան ասաց. «Ես* անվերջ չեմ հանդուրժի մարդուն,+ քանի որ նա մեղսագործ է:* Նրան կմնա 120 տարի»:*+  Այդ օրերում և դրանից հետո երկրի վրա հսկաներ* կային, քանի որ ճշմարիտ Աստծու որդիները հարաբերություն էին ունենում մարդկանց աղջիկների հետ, և նրանք որդիներ էին ծնում նրանց համար: Այդ հսկա որդիները վաղեմի ժամանակների զորավոր և անվանի մարդիկ էին:  Եհովան տեսավ, որ մեծ է մարդկանց չարությունը, և որ նրանց մտքերն ու սրտի ցանկությունները միշտ հակված են միայն դեպի չարը:+  Ուստի Եհովան ափսոսաց,* որ երկրի վրա ստեղծել է մարդուն, և նրա սիրտը տխրությամբ լցվեց:*+  Եհովան ասաց. «Ես երկրի երեսից բնաջինջ եմ անելու իմ ստեղծած մարդկանց, որովհետև ափսոսում եմ, որ ստեղծել եմ նրանց: Բնաջնջելու եմ թե՛ մարդկանց և թե՛ ընտանի կենդանիներին, երկնքի թևավոր արարածներին ու երկրի մյուս բոլոր կենդանիներին»:  Բայց Նոյը արժանացել էր Եհովայի հավանությանը:*  Սա է Նոյի պատմությունը: Նոյը արդար մարդ էր:+ Նա անարատ* էր իր ժամանակակիցների* մեջ: Նա ճշմարիտ Աստծու հետ էր քայլում:*+ 10  Նոյը երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին ու Հաբեթին:+ 11  Ճշմարիտ Աստծու աչքում երկիրն ապականվել էր ու բռնությամբ լցվել: 12  Այո՛, երկրին նայելով՝ Աստված տեսնում էր, որ այն ապականված է,+ որ երկրի վրա բոլոր մարդիկ ապականված կյանքով են ապրում:*+ 13  Այդ ժամանակ Աստված ասաց Նոյին. «Ես որոշել եմ բնաջնջել բոլոր մարդկանց, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել. ես նրանց կործանելու եմ երկրի հետ միասին:+ 14  Քեզ համար մի տապան*+ կառուցիր խիժաբեր ծառի փայտից: Տապանում բաժանմունքներ շինիր և այն դրսից ու ներսից կուպրով*+ պատիր: 15  Տապանը պետք է այսպիսին լինի. երկարությունը՝ 300 կանգուն, լայնությունը՝ 50 կանգուն, և բարձրությունը՝ 30 կանգուն:* 16  Տապանի լուսավորության համար պատուհան* շինիր՝ վերևից մեկ կանգուն հաշված: Տապանը թող առաջին, երկրորդ ու երրորդ հարկ ունենա, և մուտքը թող կողքից լինի:+ 17  Ես երկրի վրա ջրհեղեղ+ եմ բերելու, որ կործանեմ երկնքի տակ բնակվող ամեն արարածի,* որի մեջ կյանքի շունչ* կա: Երկրի վրա ամեն շնչավոր էակ կոչնչանա:+ 18  Ես ուխտ* եմ հաստատում քեզ հետ: Դու պետք է տապան մտնես, քեզ հետ՝ նաև որդիներդ, կինդ և որդիներիդ կանայք:+ 19  Ամեն տեսակ կենդանի արարածներից+ մեկական զույգ՝ արու և էգ,+ տապան մտցրու, որպեսզի քեզ հետ միասին ողջ մնան. 20  թևավոր արարածներից՝ ըստ իրենց տեսակների, ընտանի կենդանիներից՝ ըստ իրենց տեսակների, և ցամաքային մյուս բոլոր կենդանիներից՝ ըստ իրենց տեսակների: Յուրաքանչյուրից մեկական զույգ այնտեղ կմտնի քեզ հետ, որ ողջ մնա:+ 21  Բացի այդ՝ հավաքիր ու քեզ հետ վերցրու ամեն տեսակ ուտելիք,+ որ դուք և կենդանիները սնունդ ունենաք»: 22  Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն: Նա հենց այդպես արեց:+

Ծանոթագրություններ

Եբր. արտահայտությունը վերաբերում է հրեշտակներին:
Բռց.՝ «Իմ ոգին»:
Բռց.՝ «մարմին է»: Այսինքն՝ վարվում է իր անկատար մարմնին բնորոշ ձևով:
Բռց.՝ «Նրա օրերը 120 տարի կլինեն»:
Եբր.՝ նեֆիլիմ: Հնարավոր է՝ նշանակում է «տապալողներ», այսինքն՝ ուրիշներին գետնին գցողներ: Բառարանում տես «Նեֆիլիմ»:
Կամ՝ «և ցավ զգաց իր սրտում»:
Կամ՝ «վշտացավ»:
Բռց.՝ «բարեհաճություն էր գտել Եհովայի աչքերում»:
Կամ՝ «անմեղադրելի»:
Բռց.՝ «սերնդակիցների»:
Այսինքն՝ նա իր կյանքն ապրում էր Աստծու կամքին ներդաշնակ:
Բռց.՝ «ամեն մարմին ապականել է իր ճանապարհը»:
Բռց.՝ «արկղ»: Այսինքն՝ մեծ նավ:
Կամ՝ «ձյութով»:
Տապանի չափսերը՝ մոտ 133,5 × 22,3 × 13,4 մ: Տես հավելված Բ14:
Եբր.՝ ցոհար: Հնարավոր է՝ դա մի բացվածք էր, որը ձգվում էր տապանի չորս կողմերով: Ըստ մեկ այլ կարծիքի՝ այն երկթեք տանիք էր, որի կատարը ուներ 1 կանգուն բարձրություն:
Կամ՝ «կյանքի ոգի»:
Բռց.՝ «ամեն մարմին»:
Բառարանում տես «Ուխտ»: