Ծննդոց 46։1-34

  • Հակոբն ու իր գերդաստանը տեղափոխվում են Եգիպտոս (1-7)

  • Եգիպտոս տեղափոխվածների անունները (8-27)

  • Հովսեփը Գեսեմում հանդիպում է Հակոբի հետ (28-34)

46  Իսրայելը վերցրեց իր ընտանիքն ու ողջ ունեցվածքը* և ճանապարհ ընկավ: Երբ եկավ Բերսաբեե,+ զոհեր մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն:+  Գիշերը Աստված տեսիլքում ասաց Իսրայելին. «Հակո՛բ, Հակո՛բ»: Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր»:  Աստված շարունակեց. «Ես ճշմարիտ Աստվածն եմ՝ քո հոր Աստվածը:+ Մի՛ վախեցիր Եգիպտոս գնալուց, քանի որ այնտեղ քեզ մեծ ազգ կդարձնեմ:+  Ես քեզ հետ կլինեմ, երբ գնաս Եգիպտոս, և անպայման կհանեմ քեզ այնտեղից:+ Երբ մահանաս, Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»:*+  Դրանից հետո Հակոբը հեռացավ Բերսաբեեից: Իսրայելի որդիները իրենց հորը, երեխաներին ու կանանց փոխադրեցին փարավոնի ուղարկած սայլակառքերով:  Նրանք վերցրին իրենց հոտերը և Քանանում կուտակած ունեցվածքը: Այսպիսով՝ Հակոբն ու իր գերդաստանը հասան Եգիպտոս:  Նա իր հետ Եգիպտոս բերեց իր որդիներին ու թոռներին, իր աղջիկներին ու թոռնուհիներին՝ իր ողջ սերունդը:  Իսրայելի, այսինքն՝ Հակոբի որդիները, որոնք եկան Եգիպտոս,+ սրանք են. Հակոբի առաջնեկը Ռուբենն+ էր:  Ռուբենի որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին:+ 10  Շմավոնի+ որդիներն էին Համուելը, Համինը, Օհադը, Հաքինը, Սահառը և Սավուղը՝+ քանանացի կնոջ որդին: 11  Ղևիի+ որդիներն էին Գերսոնը, Կահաթը և Մերարին:+ 12  Հուդայի+ որդիներն էին Էրը, Օնանը, Սելոմը,+ Փարեսը+ և Զարան:+ Սակայն Էրն ու Օնանը մահացել էին Քանանում:+ Փարեսի որդիներն էին Եսրոնը և Համուլը:+ 13  Իսաքարի որդիներն էին Թոլան, Փուվան, Եոբը և Սամրոնը:+ 14  Զաբուղոնի+ որդիներն էին Սարեդը, Ելոնը և Հալելը:+ 15  Սրանք Լիայի որդիներն էին, որոնց նա ծնել էր Հակոբի համար Փադան-Արամում: Այնտեղ ծնվել էր նաև նրանց աղջիկը՝ Դինան:+ Հակոբի բոլոր հետնորդները, որ սերել էին Լիայից, 33-ն էին: 16  Գադի+ որդիներն էին Սիֆոնը, Անգին, Սունին, Եսբոնը, Էրին, Արոդին և Արելին:+ 17  Ասերի+ որդիներն էին Եմնան, Եսուան, Եսվին և Բերիան: Նրանց քույրը Սերան էր: Բերիայի որդիներն էին Քաբերը և Մելքիելը:+ 18  Սրանք Զելփայի+ որդիներն էին՝ այն աղախնի, որին Լաբանը տվել էր իր աղջիկ Լիային: Հակոբի հետնորդները, որ սերել էին Զելփայից, այս 16-ն էին: 19  Ռաքելի՝ Հակոբի կնոջ որդիներն էին Հովսեփն+ ու Բենիամինը:+ 20  Եգիպտոսում Հովսեփն ունեցել էր Մանասեին+ ու Եփրեմին,*+ որոնց նրա համար ծնել էր Ասանեթը՝+ Օն* քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկը: 21  Բենիամինի որդիներն+ էին Բաղան, Բոքորը, Ասբելը, Գերան,+ Նեեմանը, Էհին, Ռոսը, Մուփիմը, Օփիմը+ և Արեդը:+ 22  Սրանք Ռաքելի որդիներն էին, որոնց նա ծնել էր Հակոբի համար: Ընդհանուր հաշվով՝ 14 հոգի: 23  Դանի+ որդին* էր Հուսիմը:+ 24  Նեփթաղիմի+ որդիներն էին Հասեելը, Գունին, Հասիրը և Սիլլեմը:+ 25  Սրանք Բալլայի որդիներն էին՝ այն աղախնի, որին Լաբանը տվել էր իր աղջիկ Ռաքելին: Հակոբի հետնորդները, որ սերել էին Բալլայից, այս յոթն էին: 26  Հակոբից սերած բոլոր մարդիկ, որ նրա հետ Եգիպտոս գնացին, 66 հոգի էին՝+ չհաշված նրա հարսներին: 27  Հովսեփի որդիները, որ ծնվել էին Եգիպտոսում, երկուսն էին: Հակոբի տան բոլոր մարդիկ, որ եկան Եգիպտոս, 70* հոգի էին:+ 28  Հակոբը Հուդային+ իրենից առաջ ուղարկեց Հովսեփի մոտ՝ տեղեկացնելու, որ ինքը Գեսեմի ճանապարհին է: Երբ նրանք հասան Գեսեմ երկիր,+ 29  Հովսեփը պատվիրեց պատրաստել իր կառքը և գնաց, որ Գեսեմում դիմավորի իր հորը՝ Իսրայելին: Հորը տեսնելով՝ նա իսկույն նրա վզովն ընկավ ու երկար լաց եղավ: 30  Ապա Իսրայելը Հովսեփին ասաց. «Հիմա, երբ տեսա քեզ ու գիտեմ, որ ողջ ես, կարող եմ հանգիստ մեռնել»: 31  Հետո Հովսեփն իր եղբայրներին և իր հոր տնեցիներին ասաց. «Գնամ, փարավոնին տեղեկացնեմ+ ու ասեմ. «Եղբայրներս և իմ հոր բոլոր տնեցիները, որ Քանանում էին, եկել են այստեղ՝ ինձ մոտ:+ 32  Այդ մարդիկ հովիվներ են.+ նրանք անասուններ են պահում+ և իրենց հետ բերել են իրենց հոտերն ու նախիրները, նաև ողջ ունեցվածքը»:+ 33  Երբ փարավոնը ձեզ կանչի ու հարցնի՝ «Ինչո՞վ եք զբաղվում», 34  նրան ասեք՝ «Մենք՝ ծառաներդ, մանկությունից մինչև հիմա անասուններ ենք պահում, ինչպես որ մեր նախահայրերը»:+ Այդպես ասեք, որ նա ձեզ բնակեցնի Գեսեմ երկրում,+ քանի որ ոչխար պահողները գարշելի են եգիպտացիների համար»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «բոլոր նրանց, ովքեր իրենն էին»:
Բռց.՝ «Հովսեփն իր ձեռքը կդնի քո աչքերին»:
Այստեղ «Յոթանասնից»-ը ավելացնում է ևս հինգ անուն: Դրանից պարզ է դառնում, թե ինչու է Ստեփանոսը Գրծ 7:14-ում 70-ի փոխարեն հիշատակում 75 հոգու: Հավանաբար, նա մեջբերում է «Յոթանասնից» թարգմանությունից:
Այսինքն՝ Հելիոպոլիս (Արեգ):
Բռց.՝ «որդիները»: Հավանաբար, ուրիշ որդիներ էլ կային, որոնց անունները նշված չեն:
Կամ՝ «75»՝ ըստ «Յոթանասնից»-ի: