Ժողովող 6։1-12
6 Արեգակի տակ մեկ այլ դժբախտություն եմ տեսել, որը հաճախ է մարդկանց պատահում:
2 Ճշմարիտ Աստված մարդուն տալիս է հարստություն, ունեցվածք ու փառք: Նա ունի այն ամենը, ինչ ցանկանում է, սակայն, ճշմարիտ Աստված հնարավորություն չի տալիս նրան վայելելու դրանք, փոխարենը օտարն է վայելում: Սա ունայնություն է ու մեծ դժբախտություն:
3 Եթե մարդ հարյուր երեխա ունենա և ապրի երկար տարիներ՝ հասնելով խոր ծերության, բայց գերեզման իջնի՝ այդպես էլ չվայելելով իր ունեցած լավ բաները, ապա պետք է ասեմ, որ մեռած ծնված երեխան նրանից ավելի լավ վիճակում է:+
4 Այդ երեխան զուր է լույս աշխարհ եկել, նա գնացել է դեպի խավարը, ու նրա անունը ծածկված է խավարով:
5 Թեև նա արև չի տեսել ու ոչինչ չի իմացել, սակայն ավելի լավ վիճակում է, քան այն մարդը:+
6 Ի՞նչ օգուտ, եթե մարդ երկու անգամ հազար տարի ապրի, բայց կյանքը չվայելի: Չէ՞ որ բոլորը նույն տեղն են գնում:+
7 Մարդու ողջ տքնաջան աշխատանքը իր ստամոքսի համար է,+ մինչդեռ նրա ախորժակն անհագ է:
8 Իմաստունը հիմարից ի՞նչ առավելություն ունի:+ Աղքատին ի՞նչ օգուտ նրանից, որ գիտի, թե ինչպես գոյատևել:*
9 Ավելի լավ է աչքի տեսածը վայելել, քան տարվել ցանկություններով: Սա էլ է ունայնություն և վազք քամու հետևից:
10 Ինչ որ գոյություն ունի, դրան արդեն անուն է տրվել, և թե ինչ է մարդը, հայտնի է: Նա չի կարող վիճել իրենից ավելի զորեղի հետ:
11 Ինչքան շատ են խոսքերը,* այնքան դրանք փուչ են. դրանք ի՞նչ օգուտ են տալիս մարդուն:
12 Ո՞վ գիտի, թե մարդու համար որն է ամենալավ գործը, որը նա կարող է անել իր փուչ կյանքի սակավաթիվ օրերում, որոնք անցնում են ստվերի պես:+ Ո՞վ կարող է ասել մարդուն, թե արեգակի տակ իրենից հետո ինչ է լինելու: