Թվեր 4։1-49

  • Կահաթյանների ծառայությունը (1-20)

  • Գերսոնյանների ծառայությունը (21-28)

  • Մերարիյանների ծառայությունը (29-33)

  • Հաշվառման արդյունքների ամփոփումը (34-49)

4  Եհովան խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.  «Ղևիի որդիներից պետք է հաշվառվեն Կահաթի որդիները+ ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի:  Պետք է հաշվառվեն 30+-50 տարեկան+ բոլոր տղամարդիկ, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն:+  Հանդիպման վրանում Կահաթի որդիների ծառայությունը,+ որ անչափ սուրբ է,* հետևյալն է.  երբ ճամբարը տեղափոխելիս լինեք, Ահարոնն ու նրա որդիները պետք է մտնեն վրան, իջեցնեն բաժանող վարագույրը+ և դրանով ծածկեն Վկայության տապանակը:+  Դրա վրա պետք է փոկի կաշվից պատրաստված ծածկոց գցեն, վրայից էլ կապույտ կտոր փռեն և տեղադրեն* ձողերը՝+ տապանակը տեղափոխելու համար:  Աստծու առաջ դրվող հացերի սեղանի+ վրա նույնպես պետք է կապույտ կտոր փռեն ու վրան դնեն ափսեները, անոթները, թասերը և ըմպելիքի ընծայի կժերը:+ Աստծու առաջ մշտապես դրվող հացերը+ նույնպես պետք է դնեք սեղանի վրա:  Այդ ամենի վրա նրանք պետք է վառ կարմիր կտոր փռեն, դրա վրա էլ փոկի կաշվից ծածկոց գցեն և տեղադրեն ձողերը՝ սեղանը տեղափոխելու համար:+  Հետո պետք է վերցնեն կապույտ կտոր ու դրանով փաթաթեն ճրագակալը,+ ճրագները,+ այրված պատրույգը հանելու ունելիներն ու ամանները,+ նաև յուղի բոլոր տարաները, որոնցով կանոնավորաբար յուղ են լցնում ճրագների մեջ: 10  Ապա ճրագակալն ու դրա բոլոր պիտույքները պետք է փաթաթեն փոկի կաշվից պատրաստված ծածկոցով և դնեն պատգարակի վրա: 11  Խնկարկության ոսկե սեղանի*+ վրա նրանք պետք է կապույտ կտոր փռեն, իսկ դրա վրա փոկի կաշվից ծածկոց գցեն և տեղադրեն ձողերը՝+ սեղանը տեղափոխելու համար: 12  Հետո Ահարոնն ու նրա որդիները պետք է վերցնեն այն բոլոր իրերը,+ որ կանոնավորաբար օգտագործում են սուրբ վայրում ծառայելիս, և փաթաթեն կապույտ կտորով, ապա ծածկեն փոկի կաշվից պատրաստված ծածկոցով ու դնեն պատգարակի վրա: 13  Նրանք պետք է հանեն զոհասեղանի մոխիրը*+ ու զոհասեղանի վրա մանուշակագույն բրդյա կտոր փռեն: 14  Ապա դրա վրա պետք է դնեն այն բոլոր իրերը, որ իրենք օգտագործում են զոհասեղանի մոտ ծառայելիս՝ կրակամանները, մեծ պատառաքաղները, բահերն ու թասերը:+ Այդ ամենի վրա պետք է փռեն փոկի կաշվից պատրաստված ծածկոց և տեղադրեն ձողերը՝+ զոհասեղանը տեղափոխելու համար: 15  Ճամբարի մեկնելու ժամանակ, երբ Ահարոնն ու նրա որդիները սուրբ վայրի բոլոր պիտույքները ծածկեն վերջացնեն,+ կգան Կահաթի մյուս որդիները, որ տանեն բեռները:+ Սակայն նրանք չպետք է դիպչեն սուրբ վայրի իրերին, այլապես կմեռնեն:+ Այս ամենը Կահաթի որդիների պատասխանատվությունն* է՝ կապված հանդիպման վրանի հետ: 16  Ահարոն քահանայի որդի Եղիազարի+ վերահսկողության տակ են ճրագների յուղը,+ անուշահոտ խունկը,+ հացի մշտական ընծան և օծման յուղը:+ Նա պատասխանատու է ողջ խորանի և այնտեղ գտնվող ամեն ինչի համար, այսինքն՝ սուրբ վայրի ու դրա պիտույքների»: 17  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 18  «Հետևեք, որ Ղևիի ցեղից Կահաթյանները+ չբնաջնջվեն: 19  Ահա թե ինչ կանեք, որ նրանք ողջ մնան, որ չմեռնեն, երբ մոտենան անչափ սուրբ իրերին:+ Ահարոնն ու նրա որդիները թող ներս գնան, նրանցից ամեն մեկին նշանակեն իր ծառայությանը և ցույց տան, թե ինչն է տեղափոխելու: 20  Երբ Կահաթյանները ներս գան, չպետք է մի ակնթարթ անգամ տեսնեն սուրբ բաները, այլապես կմեռնեն»:+ 21  Հետո Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 22  «Հաշվառեք Գերսոնի որդիներին+ ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի: 23  Հաշվառեք 30-50 տարեկան բոլոր տղամարդկանց, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն: 24  Գերսոնյանների տոհմերը նշանակված են հոգ տանելու հետևյալ բաների մասին.+ 25  նրանք պետք է տանեն խորանի պաստառները,+ հանդիպման վրանի մյուս ծածկոցը, դրա վրայի ծածկոցը և փոկի կաշվից պատրաստված ծածկոցը,+ որը գցվում է ամենավերևում, ինչպես նաև հանդիպման վրանի մուտքի վարագույրը,+ 26  խորանն ու զոհասեղանը շրջապատող գավիթի մուտքի վարագույրը,+ գավիթը սահմանազատող պաստառները,+ պաստառների պարանները, մյուս անհրաժեշտ պարագաները և այն ամենը, ինչ հարկավոր է վրանին առնչվող ծառայությունն անելու համար: Սա է նրանց հանձնարարությունը: 27  Գերսոնյանները+ իրենց ողջ ծառայությունը և բեռների տեղափոխումը պետք է անեն Ահարոնի ու նրա որդիների վերահսկողության տակ: Այդ բոլոր բեռները տեղափոխելը Գերսոնյաններին հանձնարարեք. դա կլինի նրանց պատասխանատվությունը: 28  Սա է Գերսոնյանների տոհմերի ծառայությունը, որ պետք է անեն հանդիպման վրանի հետ կապված:+ Նրանք պետք է իրենց պատասխանատվություններն անեն Իթամարի՝+ Ահարոն քահանայի որդու վերահսկողության ներքո: 29  Հաշվառեք Մերարիի որդիներին+ ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի: 30  Հաշվառեք 30-50 տարեկան բոլոր տղամարդկանց, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն: 31  Հանդիպման վրանի հետ կապված նրանց ծառայությունը՝+ նրանց վստահված պատասխանատվությունը, հետևյալ բաները տեղափոխելն է. խորանի շրջանակները,+ ձողերը,+ սյուները,+ ակոսավոր պատվանդանները,+ 32  գավիթի սյուները,+ դրանց ակոսավոր պատվանդանները,+ պաստառների սեպերն+ ու պարանները, ինչպես նաև մյուս բոլոր պարագաները և այն ամենը, ինչ հարկավոր է դրանց հետ կապված ծառայությունը կատարելու համար: Անուն առ անուն նրանց պատասխանատվությանը հանձնեք այն բոլոր իրերը, որ պետք է փոխադրեն: 33  Սա է հանդիպման վրանի հետ կապված այն ծառայությունը, որ Մերարիի որդիների+ տոհմերը պետք է անեն Իթամարի՝ Ահարոն քահանայի որդու վերահսկողության ներքո»:+ 34  Մովսեսը, Ահարոնն ու ժողովրդի ցեղապետները+ հաշվառեցին Կահաթյաններին+ ըստ նրանց նահապետական տան և տոհմերի: 35  Նրանք հաշվառեցին 30-50 տարեկան բոլոր տղամարդկանց, որպեսզի վերջիններս հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն:+ 36  Ըստ իրենց տոհմերի հաշվառվածների ընդհանուր թիվը 2 750 էր:+ 37  Սրանք էին Կահաթյանների տոհմերից հաշվառվածները՝ բոլոր նրանք, ովքեր հանդիպման վրանի հետ կապված ծառայություն էին անելու: Մովսեսն ու Ահարոնը նրանց հաշվառեցին՝ համաձայն այն կարգադրության, որ Եհովան տվել էր Մովսեսի միջոցով:+ 38  Գերսոնի որդիները+ հաշվառվեցին ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի: 39  Հաշվառվեցին 30-50 տարեկան բոլոր տղամարդիկ, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն: 40  Ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի հաշվառվածների ընդհանուր թիվը 2 630 էր:+ 41  Սրանք էին Գերսոնի որդիների տոհմերից հաշվառվածները՝ բոլոր նրանք, ովքեր հանդիպման վրանի հետ կապված ծառայություն էին անելու: Մովսեսն ու Ահարոնը նրանց հաշվառեցին՝ համաձայն Եհովայի կարգադրության:+ 42  Մերարիի որդիները հաշվառվեցին ըստ իրենց նահապետական տան ու տոհմերի: 43  Հաշվառվեցին 30-50 տարեկան բոլոր տղամարդիկ, որպեսզի հանդիպման վրանի հետ կապված աշխատանքներ անեն:+ 44  Ըստ իրենց տոհմերի հաշվառվածների ընդհանուր թիվը 3 200 էր:+ 45  Սրանք էին Մերարիի որդիների տոհմերից հաշվառվածները, որոնց Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին՝ համաձայն այն կարգադրության, որ Եհովան տվել էր Մովսեսի միջոցով:+ 46  Մովսեսը, Ահարոնը և Իսրայելի ցեղապետները հաշվառեցին այս բոլոր ղևտացիներին ըստ նրանց նահապետական տների և տոհմերի: 47  Վերջիններս 30-50 տարեկան տղամարդիկ էին և նշանակվեցին հանդիպման վրանի հետ կապված ծառայություններ անելու և բեռներ կրելու:+ 48  Հաշվառվածների ընդհանուր թիվը 8 580 էր:+ 49  Նրանք հաշվառվեցին՝ համաձայն այն կարգադրության, որ Եհովան տվել էր Մովսեսի միջոցով: Յուրաքանչյուրին հանձնարարվեց, թե ինչ ծառայություն անի և ինչ բեռ փոխադրի: Նրանք հաշվառվեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «որ առնչվում է անչափ սուրբ բաներին»:
Կամ՝ «կարգավորեն»:
Բռց.՝ «Ոսկե զոհասեղանի»:
Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:
Բռց.՝ «բեռը»: