Թվեր 34։1-29
34 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Իսրայելացիներին փոխանցիր այս ցուցումները. «Երբ գնաք Քանան,+ ահա թե ինչ տարածք կտրվի ձեզ որպես ժառանգություն, և ահա թե որոնք կլինեն այդ երկրի սահմանները:+
3 Ձեր հարավային սահմանը կանցնի Ցին անապատով ու կձգվի Եդոմի երկայնքով: Արևելյան կողմում հարավային սահմանը կսկսվի Աղի ծովի* ծայրամասից:+
4 Այդ սահմանը կանցնի Ակրաբիմի+ զառիվեր ճանապարհի հարավային կողմով, կշարունակվի մինչև Ցին և կվերջանա Կադես-Բառնեայի+ հարավում: Այնտեղից կթեքվի դեպի վեր՝ Ասար-Ադդար,+ և կհասնի Ասեմոն:
5 Ասեմոնի մոտից սահմանը կձգվի Եգիպտոսի հեղեղատի* ուղղությամբ ու կվերջանա Մեծ ծովի* մոտ:+
6 Ձեր արևմտյան սահմանը կձգվի Մեծ ծովի ափեզրով: Դա կլինի ձեր արևմտյան սահմանը:+
7 Ձեր հյուսիսային սահմանը կլինի Մեծ ծովից մինչև Հոր* լեռը:
8 Հոր լեռից սահմանը կձգվի մինչև Լեբո-Եմաթ*+ և կհասնի Սեդադ:+
9 Հետո կձգվի մինչև Զեֆրոն և կվերջանա Ասար-Ենանում:+ Սա ձեր հյուսիսային սահմանը կլինի:
10 Ձեր արևելյան սահմանը Ասար-Ենանից կձգվի մինչև Սեֆամ:
11 Սեֆամից այն կհասնի Ռեբլա,* որը գտնվում է Այինից արևելք, և կիջնի մինչև Քեներեթի ծովից*+ դեպի արևելք ընկած բլրալանջերը:
12 Հետո սահմանը կձգվի մինչև Հորդանան ու կվերջանա Աղի ծովի մոտ:+ Սա կլինի ձեր երկիրը+ իր շրջակա սահմաններով»»:
13 Մովսեսը պատվիրեց իսրայելացիներին՝ ասելով. «Սա է այն երկիրը, որ վիճակով կբաժանվի+ ու որպես սեփականություն կտրվի իննուկես ցեղերին, ճիշտ ինչպես պատվիրել է Եհովան:
14 Իսկ Ռուբենյանների ցեղը, Գադյանների ցեղը և Մանասեի ցեղի կեսը արդեն ստացել են իրենց ժառանգությունը:+
15 Այդ երկուսուկես ցեղերը իրենց ժառանգությունը ստացել են Հորդանանից դեպի արևելք ընկած շրջանում՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին»:+
16 Հետո Եհովան ասաց Մովսեսին.
17 «Երկիրը, որը ձեզ է տրվելու որպես սեփականություն, կբաժանեն այս մարդիկ. Եղիազար+ քահանան ու Նավեի որդի Հեսուն:+
18 Բացի այդ՝ ամեն ցեղից մի տոհմապետի կանչեք, որ օգնեն բաժանել երկիրը, որը ձեզ է տրվելու որպես ժառանգություն:+
19 Այդ մարդիկ են. Հուդայի ցեղից՝+ Հեֆոնեի որդի Քաղեբը,+
20 Շմավոնի ցեղից՝+ Ամիուդի որդի Սեմուելը,
21 Բենիամինի ցեղից՝+ Քասլոնի որդի Ելիդադը,
22 Դանի ցեղից՝+ տոհմապետ Բոկկին՝ Եգլիի որդին,
23 Հովսեփի որդիներից՝+ Մանասեի որդիների ցեղից՝+ տոհմապետ Անիելը՝ Եֆոտի որդին,
24 Եփրեմի որդիների ցեղից+ տոհմապետ Կամուելը՝ Սաֆաթանի որդին,
25 Զաբուղոնի ցեղից՝+ տոհմապետ Ելիսաֆան՝ Փառնակի որդին,
26 Իսաքարի ցեղից՝+ տոհմապետ Փալտիելը՝ Ազանի որդին,
27 Ասերի ցեղից՝+ տոհմապետ Աքիուդը՝ Սելոմիի որդին,
28 և Նեփթաղիմի ցեղից՝+ տոհմապետ Փադայելը՝ Ամիուդի որդին»:
29 Սրանք այն մարդիկ են, ում Եհովան պատվիրեց Քանանի երկիրը բաժանել իսրայելացիների միջև:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Մեռյալ ծովի:
^ Այսինքն՝ Միջերկրական ծովի:
^ Հայտնի չէ, թե ինչ լեռան մասին է խոսքը: Հավանաբար, Լիբանանի լեռնաշղթայի բարձր գագաթներից է:
^ Կամ՝ «Եմաթի մուտք»:
^ Խոսքը Քանանի արևելյան սահմանին գտնվող Ռեբլայի մասին է, ոչ թե Եմաթի տարածքում գտնվող Ռեբլայի:
^ Կոչվում է նաև Գալիլեայի ծով, Գեննեսարեթի լիճ և Տիբերիայի ծով: