Թվեր 33։1-56
33 Ահա թե ինչ վայրերով անցավ Իսրայելի ժողովուրդը, երբ Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ+ խումբ առ խումբ*+ դուրս եկավ Եգիպտոսից:+
2 Մովսեսը Եհովայի կարգադրությամբ գրի էր առնում բոլոր վայրերը, որտեղ նրանք կանգ էին առնում իրենց ճամփորդության ընթացքում: Ահա սա էր մի վայրից մյուսը նրանց անցած ուղին.+
3 առաջին ամսվա+ 15-րդ օրը նրանք ճանապարհ ընկան Ռամսեսից:+ Պասեքի+ հենց հաջորդ օրը իսրայելացիները բոլոր եգիպտացիների աչքի առաջ հաղթական* դուրս եկան այնտեղից:
4 Այդ նույն ժամանակ եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր առաջնեկներին, ում Եհովան սպանել էր.+ Եհովան նրանց աստվածների նկատմամբ դատաստան էր տեսել:+
5 Այդպիսով՝ իսրայելացիները Ռամսեսից գնացին ու ճամբար դրեցին Սոկքոթում:+
6 Սոկքոթից գնացին ու ճամբար դրեցին Ոթոմում՝ անապատի եզրին:+
7 Ոթոմից մեկնեցին և շրջվելով գնացին դեպի Փիաիրոթ, որտեղից երևում է Բաալ-Սեֆոնը,+ և ճամբար դրեցին Մագդոլի դիմաց:+
8 Հետո մեկնեցին Փիաիրոթից, ծովի միջով անցնելով՝+ դուրս եկան Ոթոմ անապատ+ ու անապատում+ երեք օրվա ճանապարհ գնալով՝ ճամբար դրեցին Մեռայում:+
9 Այնուհետև Մեռայից ճանապարհ ընկան ու եկան Ելիմ: Ելիմում 12 ջրի աղբյուր կար և 70 արմավենի: Նրանք այնտեղ ճամբար դրեցին:+
10 Հետո Ելիմից գնացին ու ճամբար դրեցին Կարմիր ծովի մոտ:
11 Ապա Կարմիր ծովի մոտից գնացին ու ճամբար դրեցին Սին անապատում:+
12 Սին անապատից գնացին ու ճամբար դրեցին Դափկայում:
13 Դափկայից գնացին ու ճամբար դրեցին Ելուսում:
14 Հետո Ելուսից գնացին ու ճամբար դրեցին Ռաֆիդիմում,+ որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար:
15 Դրանից հետո Ռաֆիդիմից գնացին ու ճամբար դրեցին Սինա անապատում:+
16 Այնուհետև Սինա անապատից գնացին ու ճամբար դրեցին Կիբրոթ-Հաթթավայում:+
17 Կիբրոթ-Հաթթավայից գնացին ու ճամբար դրեցին Ասերոթում:+
18 Հետո Ասերոթից գնացին ու ճամբար դրեցին Ռաթամայում:
19 Ռաթամայից գնացին ու ճամբար դրեցին Ռեմոն-Փարեսում:
20 Ռեմոն-Փարեսից գնացին ու ճամբար դրեցին Լեբնայում:
21 Լեբնայից գնացին ու ճամբար դրեցին Ռեսսայում:
22 Ռեսսայից գնացին ու ճամբար դրեցին Կեելաթայում:
23 Կեելաթայից էլ գնացին ու ճամբար դրեցին Սոֆար լեռան մոտ:
24 Դրանից հետո Սոֆար լեռան մոտից գնացին ու ճամբար դրեցին Քարադայում:
25 Քարադայից գնացին ու ճամբար դրեցին Մակելոթում:
26 Մակելոթից գնացին+ ու ճամբար դրեցին Թաաթում:
27 Ապա Թաաթից գնացին ու ճամբար դրեցին Թարայում:
28 Թարայից գնացին ու ճամբար դրեցին Մատեկայում:
29 Որոշ ժամանակ անց Մատեկայից գնացին ու ճամբար դրեցին Հասմոնայում:
30 Հասմոնայից գնացին ու ճամբար դրեցին Մոսերայում:
31 Մոսերայից գնացին ու ճամբար դրեցին Բանե-Յականում:+
32 Բանե-Յականից գնացին ու ճամբար դրեցին Հոր-Գադգադում:
33 Հետո Հոր-Գադգադից գնացին ու ճամբար դրեցին Ետեբաթայում:+
34 Ետեբաթայից գնացին ու ճամբար դրեցին Եբրոնայում:
35 Եբրոնայից գնացին ու ճամբար դրեցին Եսիոն-Գաբերում:+
36 Եսիոն-Գաբերից գնացին ու ճամբար դրեցին Ցին անապատում՝+ Կադեսում:
37 Ավելի ուշ Կադեսից մեկնեցին ու ճամբար դրեցին Հոր լեռան մոտ՝+ Եդոմի երկրի սահմանին:
38 Ահարոն քահանան, Եհովայի պատվերի համաձայն, բարձրացավ Հոր լեռը, որտեղ էլ մահացավ: Դա Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալու 40-րդ տարվա հինգերորդ ամսվա առաջին օրն էր:+
39 Ահարոնը 123 տարեկան էր, երբ մահացավ Հոր լեռան վրա:
40 Այդ ժամանակ Արադի քանանացի թագավորը,+ որն ապրում էր Նեգևի շրջանում՝ Քանանի երկրում, լսեց իսրայելացիների գալու մասին:
41 Հետո Հոր լեռան մոտից+ նրանք մեկնեցին ու ճամբար դրեցին Սելմոնայում:
42 Սելմոնայից գնացին ու ճամբար դրեցին Փունոնում:
43 Փունոնից գնացին ու ճամբար դրեցին Օբոթում:+
44 Հետո Օբոթից գնացին ու ճամբար դրեցին Մովաբի+ սահմանին՝ Իյե-Աբարիմում:*
45 Իյեմից գնացին ու ճամբար դրեցին Դեբոն-Գադում:+
46 Դեբոն-Գադից գնացին ու ճամբար դրեցին Գելմոն-Դեբլաթեմում:
47 Գելմոն-Դեբլաթեմից գնացին ու ճամբար դրեցին Աբարիմի+ լեռներում՝ Նաբավի+ դիմաց:
48 Ի վերջո Աբարիմի լեռներից գնացին ու ճամբար դրեցին Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+
49 Մովաբի անապատային հարթավայրում նրանց դրած ճամբարը ձգվում էր Հորդանանի երկայնքով՝ Բեթ-Եսիմոթից մինչև Աբել-Սատիմ:+
50 Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովին հանդիպակաց կողմում, Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
51 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Դուք պատրաստվում եք անցնել Հորդանանը ու մտնել Քանան:+
52 Այդ երկրի բոլոր բնակիչներին պետք է վռնդեք և պետք է բնաջինջ անեք նրանց բոլոր քարե քանդակները,+ մետաղե արձանները*+ և քարուքանդ անեք նրանց բոլոր սրբավայրերը:+
53 Դուք կտիրանաք այդ երկրին ու կբնակվեք այնտեղ, քանի որ ես, անկասկած, ձեզ եմ տալու այն որպես սեփականություն:+
54 Երկիրը ձեր ցեղերի ու տոհմերի միջև կբաժանեք վիճակ գցելով:+ Ովքեր մեծաքանակ են, նրանց ժառանգությունը կավելացնեք, իսկ ովքեր փոքրաթիվ են, նրանց ժառանգությունը կպակասեցնեք:+ Ամեն ցեղի ժառանգությունը կլինի վիճակով նրան բաժին ընկած տեղում: Յուրաքանչյուրդ ձեր ժառանգական հողատարածքը կստանաք այն տարածքում, որ բաժին կընկնի ձեր ցեղին:+
55 Բայց եթե չքշեք այդ երկրի բնակիչներին,+ ապա ում որ թողնեք, նրանք ձեզ համար աչքի մեջ ընկած փուշ և կողերը խրված տատասկներ կլինեն ու կնեղեն ձեզ այն երկրում, որտեղ բնակվելու եք:+
56 Եվ ես էլ ձեզ կանեմ այն, ինչ որ մտադրվել էի նրանց անել»»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
^ Բռց.՝ «բարձրացրած ձեռքով»:
^ 45-րդ համարում՝ Իյեմ:
^ Կամ՝ «ձուլածո արձանները»: