Թվեր 3։1-51
3 Ահա թե ովքեր էին Ահարոնի ու Մովսեսի սերունդները այն ժամանակ, երբ Եհովան խոսեց Մովսեսի հետ Սինա+ լեռան վրա:
2 Ահարոնի որդիների անուններն են. առաջնեկինը՝ Նադաբ, մյուսներինը՝ Աբիու,+ Եղիազար+ և Իթամար:+
3 Սրանք էին Ահարոնի որդիները, որոնք օծվել ու նշանակվել էին՝* ծառայելու որպես քահանաներ:+
4 Նադաբն ու Աբիուն սպանվեցին Եհովայի կողմից, երբ Սինա անապատում անընդունելի կերպով խունկ ծխեցրին Եհովայի առաջ:+ Նրանք որդիներ չունեին: Իսկ Եղիազարն+ ու Իթամարը+ իրենց հայր Ահարոնի հետ շարունակեցին քահանայություն անել:
5 Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
6 «Ղևտացիներին+ մոտ բեր և կանգնեցրու Ահարոն քահանայի առաջ. նրանք պետք է օգնեն նրան ծառայության մեջ:+
7 Նրանք պետք է անեն հանդիպման վրանի հետ կապված իրենց ծառայությունը՝ այդպես կատարելով քահանայի ու ժողովրդի առաջ իրենց պարտականությունը:
8 Պետք է հոգ տանեն հանդիպման վրանի բոլոր պիտույքների մասին+ և խորանին առնչվող ծառայությունն անելով՝ կատարեն իսրայելացիների հանդեպ իրենց պարտականությունը:+
9 Ղևտացիները պետք է տրվեն Ահարոնին ու նրա որդիներին: Իսրայելացիների միջից նրանք նշանակված են* Ահարոնին օգնելու:+
10 Ահարոնին ու նրա որդիներին նշանակիր, որ կատարեն իրենց քահանայական պարտականությունները:+ Եթե իրավասություն չունեցող* որևէ մեկը մոտենա սրբարանին, պետք է մահվան մատնվի»:+
11 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
12 «Իսրայելի բոլոր առաջնեկների փոխարեն իսրայելացիների միջից ես վերցնում եմ ղևտացիներին.+ նրանք իմը կլինեն:
13 Յուրաքանչյուր առաջնեկ իմն է:+ Այն օրը, երբ հարվածեցի Եգիպտոսի բոլոր առաջնեկներին,+ ինձ համար առանձնացրի* Իսրայելի բոլոր առաջնեկներին՝ թե՛ մարդկանց, թե՛ անասունների:+ Նրանք պետք է իմը լինեն: Ես Եհովան եմ»:
14 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Սինա անապատում՝+ ասելով.
15 «Հաշվառիր ղևտացիներին ըստ իրենց նահապետական տների և տոհմերի: Արական սեռի ամեն ներկայացուցիչ՝ սկսած մեկ ամսականից, պետք է հաշվառվի»:+
16 Ուստի Մովսեսը հաշվառեց նրանց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց իրեն:
17 Ղևիի որդիներն էին Գերսոնը, Կահաթը և Մերարին:+
18 Գերսոնի որդիներն էին Լոբենը ու Սեմեին,+ որոնցից սերեցին նրանց անուններով կոչվող տոհմերը:
19 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը,+ որոնցից սերեցին նրանց անուններով կոչվող տոհմերը:
20 Մերարիի որդիներն էին Մոողին+ և Մուսին,+ որոնցից սերեցին նրանց անուններով կոչվող տոհմերը:
Սրանք էին ղևտացիների տոհմերը՝ ըստ իրենց նահապետական տների:
21 Գերսոնից սերեցին Լոբենյանների+ տոհմն ու Սեմեիյանների տոհմը. սրանք էին Գերսոնյանների տոհմերը:
22 Այդ տոհմերում հաշվառված արական սեռի բոլոր ներկայացուցիչները՝ մեկ ամսական և ավելի բարձր տարիքի, 7 500 հոգի էին:+
23 Գերսոնյանների տոհմերը ճամբար դրեցին արևմտյան թևում՝ խորանի հետևի կողմում:+
24 Գերսոնյանների նահապետական տան տոհմապետը Ելիասաֆն էր՝ Լայելի որդին:
25 Հանդիպման վրանի* առնչությամբ Գերսոնի որդիների+ պատասխանատվությունն էր հոգ տանել բուն վրանի,+ դրա ծածկոցների+ և մուտքի վարագույրի+ մասին,
26 նաև հոգ տանել խորանն ու զոհասեղանը շրջապատող գավիթի* պաստառների,+ գավիթի մուտքի վարագույրի+ և պաստառների պարանների մասին ու կատարել այդ ամենին առնչվող աշխատանքները:*
27 Կահաթից սերեցին Ամրամյանների տոհմը, Իսահառյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը և Օզիելյանների տոհմը: Սրանք էին Կահաթյանների տոհմերը:+
28 Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արական սեռի ներկայացուցիչների թիվը 8 600* էր: Նրանց պատասխանատվությունն էր հոգ տանել սուրբ վայրի մասին:+
29 Կահաթի որդիների տոհմերը ճամբար դրեցին խորանից հարավ:+
30 Կահաթյանների տոհմերի նահապետական տան տոհմապետը Ելիսաֆանն էր՝ Օզիելի+ որդին:
31 Այդ տոհմերի պատասխանատվությունն էր հոգ տանել տապանակի,+ սեղանի,+ ճրագակալի,+ զոհասեղանի,+ խնկարկության սեղանի և այն բոլոր պիտույքների+ մասին, որոնք գործածվում են սուրբ վայրում մատուցվող ծառայության մեջ, նաև հոգ տանել ներսի վարագույրի+ մասին և կատարել այդ բոլոր իրերին առնչվող աշխատանքները:*+
32 Ղևտացիների տոհմապետների գլուխը Եղիազարն+ էր՝ Ահարոն քահանայի որդին: Նա վերահսկում էր նրանց, ովքեր սուրբ վայրին առնչվող պարտականություններն էին անում:
33 Մերարիից սերեցին Մոողիյանների տոհմը և Մուսիյանների տոհմը: Սրանք էին Մերարիի տոհմերը:+
34 Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արական սեռի ներկայացուցիչները, որ հաշվառվեցին, 6 200 հոգի էին:+
35 Մերարիի տոհմերի նահապետական տան տոհմապետը Սուրիելն էր՝ Աբիհայիլի որդին: Մերարիյանները ճամբար դրեցին խորանից հյուսիս:+
36 Մերարիի որդիների պատասխանատվությունն էր հոգ տանել խորանի շրջանակների,+ ձողերի,+ սյուների,+ ակոսավոր պատվանդանների ու դրա բոլոր պիտույքների+ մասին և կատարել այդ ամենին առնչվող աշխատանքները:*+
37 Նրանք նաև պետք է հոգ տանեին խորանը շրջապատող գավիթի սյուների, դրանց ակոսավոր պատվանդանների,+ պաստառների սեպերի ու պարանների մասին:
38 Խորանի՝ հանդիպման վրանի դիմաց՝ արևելյան կողմում, ճամբար դրեցին Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները, որոնց պատասխանատվությունն էր հոգ տանել սրբարանի մասին. դա իսրայելացիների համար կատարվող պարտականություն էր: Եթե իրավասություն չունեցող* որևէ մարդ մոտենար սրբարանին, պետք է մահվան մատնվեր:+
39 Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արական սեռի ղևտացիները, որոնց Մովսեսն ու Ահարոնը Եհովայի կարգադրությամբ տոհմ առ տոհմ հաշվառեցին, 22 000 հոգի էին:
40 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Հաշվառիր իսրայելացիների բոլոր արու առաջնեկներին՝ մեկ ամսական և ավելի բարձր տարիքի:+ Հաշվիր նրանց և գրանցիր անունները:
41 Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն ինձ համար վերցրու ղևտացիներին,+ իսկ իսրայելացիների ընտանի կենդանիների առաջնեկների փոխարեն՝ ղևտացիների ընտանի կենդանիներին:+ Ես Եհովան եմ»:
42 Մովսեսը հաշվառեց իսրայելացիների բոլոր առաջնեկներին, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց իրեն:
43 Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արու առաջնեկները, որոնք հաշվառվեցին անուն առ անուն, 22 273 հոգի էին:
44 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
45 «Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն վերցրու ղևտացիներին, իսկ իսրայելացիների ընտանի կենդանիների փոխարեն՝ ղևտացիների ընտանի կենդանիներին: Ղևտացիները պետք է իմը լինեն: Ես Եհովան եմ:
46 Քանի որ իսրայելացի առաջնեկները 273-ով ավել են ղևտացիների թվից,+ այդքանի համար պետք է փրկագին+ վճարվի.
47 յուրաքանչյուրի համար՝ հինգ սիկղ* արծաթ՝ սուրբ վայրի կշռաչափով* (մեկ սիկղը 20 դանգ* է):+
48 Այդ փողը պետք է որպես փրկագին տաս Ահարոնին ու նրա որդիներին ավելացած առաջնեկների համար»:
49 Ուստի Մովսեսը հավաքեց այն փողը, որ պետք է որպես փրկագին տրվեր ավելացած առաջնեկների համար:
50 Իսրայելացիների այդ առաջնեկների համար նրա հավաքած փրկագինը 1 365 սիկղ* էր՝ սուրբ վայրի կշռաչափով:
51 Այնուհետև Մովսեսը, Եհովայի կարգադրության համաձայն, փրկագինը տվեց Ահարոնին ու նրա որդիներին. նա արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ու որոնց ձեռքը լցվել էր»:
^ Բռց.՝ «տրված են»:
^ Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:
^ Բռց.՝ «սրբագործեցի»: Բառարանում տես «Սրբագործել»:
^ Կամ՝ «Խորանի»:
^ Բռց.՝ «ծառայությունը»:
^ LXX-ի որոշ ձեռագրերում՝ 8 300: Եթե այս թիվը ավելացվի 22-րդ և 34-րդ համարներում նշված թվերին, կլինի 22 000, ինչպես նշվում է 39-րդ համարում:
^ Բռց.՝ «ծառայությունը»:
^ Բռց.՝ «ծառայությունը»:
^ Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ղևիի ցեղից չեղող:
^ Մոտ 57 գ: Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:
^ Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 15,6 կգ: