Թվեր 28։1-31
28 Եհովան հետո ասաց Մովսեսին.
2 «Իսրայելացիներին պատվիրիր. «Հետևեք, որ նշանակված ժամանակին բերվի իմ ընծան՝ իմ հացը, այսինքն՝ հրկիզվող ընծաները, որոնց բուրմունքը հաճելի է* ինձ»:+
3 Նաև ասա. «Ահա թե ինչ հրկիզվող ընծա պետք է բերեք Եհովային. ամեն օր մեկ տարեկան երկու անարատ արու գառ մատուցեք որպես մշտապես մատուցվող ողջակեզ:+
4 Մի արու գառը մատուցեք առավոտյան, մյուսը՝ մթնշաղին:*+
5 Յուրաքանչյուրի հետ պետք է հացի ընծա մատուցվի՝ մեկ տասներորդ արդուի չափ* մանր աղացած ալյուր, որը պետք է խառնած լինի մեկ քառորդ հիմեն* ծեծված ձիթապտղի յուղի հետ:+
6 Սա ամենօրյա ողջակեզ է,+ որի մասին պատվեր տրվեց Սինա լեռան վրա, և որը պետք է մատուցվի Եհովային որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:
7 Յուրաքանչյուր գառան հետ պետք է մատուցվի նաև ըմպելիքի ընծա՝ մեկ քառորդ հիմեն ոգելից խմիչք:+ Որպես ըմպելիքի ընծա այն պետք է Եհովային մատուցեք սուրբ վայրում:
8 Մյուս արու գառը մատուցեք մթնշաղին* նույնպիսի հացի ընծայի և ըմպելիքի ընծայի հետ, ինչպիսին որ առավոտվանն էր: Այն մատուցեք Եհովային որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:+
9 Սակայն Շաբաթ+ օրը պետք է մատուցվի նաև հետևյալ ընծան՝ մեկ տարեկան երկու անարատ արու գառ, դրանց հետ՝ հացի ընծա՝ երկու տասներորդ արդուի չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր, ինչպես նաև ըմպելիքի ընծա:
10 Սա Շաբաթ օրվա ողջակեզն է, որը պետք է մատուցվի ի լրումն ամենօրյա ողջակեզի և ըմպելիքի ընծայի:+
11 Ամեն ամսվա սկզբում պետք է որպես ողջակեզ Եհովային բերեք երկու մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար ու մեկ տարեկան յոթ արու գառ+
12 և յուրաքանչյուր ցլի համար որպես հացի ընծա՝+ երեք տասներորդ արդուի չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր, արու ոչխարի համար որպես հացի ընծա՝ երկու տասներորդ արդուի չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր,+
13 իսկ յուրաքանչյուր արու գառան համար որպես հացի ընծա՝ մեկ տասներորդ արդուի չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր: Այս ամենը պետք է մատուցվի որպես ողջակեզ՝ որպես Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:+
14 Դրանց հետ պետք է մատուցվի ըմպելիքի ընծա. յուրաքանչյուր ցլի համար՝ կես հիմեն* գինի,+ արու ոչխարի համար՝ մեկ երրորդ հիմեն* գինի,+ իսկ արու գառան համար՝ մեկ քառորդ հիմեն* գինի:+ Սա ամսական ողջակեզն է, որը պետք է մատուցվի տարվա բոլոր ամիսներին:
15 Մշտապես մատուցվող ողջակեզի և ըմպելիքի ընծայի հետ հարկավոր է Եհովային մատուցել նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ:
16 Առաջին ամսվա 14-րդ օրը Եհովայի Պասեքը կլինի:+
17 Այդ ամսվա 15-րդ օրն էլ է տոն: Յոթ օր անթթխմոր հաց կուտեք:+
18 Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի: Ոչ մի դրսի գործ չանեք:*
19 Որպես հրկիզվող ընծա պետք է Եհովային մատուցեք երկու մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար և մեկ տարեկան յոթ արու գառ: Կենդանիները պետք է առանց արատի լինեն:+
20 Դրանց հետ պետք է հացի ընծաներ մատուցեք՝ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր.+ ամեն ցլի համար՝ երեք տասներորդ արդուի չափ,* արու ոչխարի համար՝ երկու տասներորդ արդուի չափ,*
21 և յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ:
22 Պետք է նաև մեկ այծ մատուցեք որպես մեղքի զոհ ձեր մեղքերի քավության համար:
23 Բացի ամեն առավոտ մշտապես մատուցվող ողջակեզից՝ դուք պետք է սրանք էլ մատուցեք:
24 Այս ամենը պետք է յոթ օր շարունակ ամեն օր նույն ձևով մատուցեք որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, որպես նրա հաց: Այն պետք է մատուցվի ամենօրյա ողջակեզի և ըմպելիքի ընծայի հետ:
25 Յոթերորդ օրը կրկին սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար:+ Ոչ մի դրսի գործ չպետք է անեք:+
26 Առաջին հասած բերքի օրը՝+ Շաբաթների տոնի ժամանակ, երբ նոր հացահատիկից հացի ընծա բերեք Եհովային,+ սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար:+ Ոչ մի դրսի գործ չանեք:+
27 Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք երկու մատղաշ ցուլ, մեկ արու ոչխար և մեկ տարեկան յոթ արու գառ:+
28 Դրանց հետ որպես հացի ընծա պետք է բերեք մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր. յուրաքանչյուր ցլի համար՝ երեք տասներորդ արդուի չափ, արու ոչխարի համար՝ երկու տասներորդ արդուի չափ,
29 իսկ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ արդուի չափ:
30 Նաև մեկ ուլ բերեք ձեր մեղքերի քավության համար:+
31 Ամենօրյա ողջակեզից և դրա հետ մատուցվող հացի ընծայից բացի՝ սրանք էլ պետք է մատուցվեն: Կենդանիները պետք է առանց արատի լինեն+ և մատուցվեն ըմպելիքի ընծաների հետ»»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
^ Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Մոտ 0,9 լ:
^ Մոտ 1,2 լ:
^ Մոտ 1,8 լ:
^ Սա վերաբերում էր աշխատատար գործերին, առևտրային կամ այլ գործարքներին, սակայն կերակուր եփելը, տոնին պատրաստվելը և այլ առօրյա անհրաժեշտ գործերն արգելված չէին:
^ Մոտ 6,6 լ:
^ Մոտ 4,4 լ:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»: