Թվեր 26։1-65

  • Իսրայելի ցեղերի երկրորդ մարդահամարը (1-65)

26  Պատուհասը+ դադարելուց հետո Եհովան ասաց Մովսեսին ու Եղիազարին՝ Ահարոն քահանայի որդուն.  «Հաշվառեք 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր իսրայելացիներին ըստ իրենց նահապետական տների՝ բոլոր տղամարդկանց, ովքեր կարող են ծառայել Իսրայելի բանակում»:+  Ուստի Մովսեսն ու Եղիազարը+ Մովաբի անապատային հարթավայրում՝+ Հորդանանի մոտ՝ Երիքովին+ հանդիպակաց կողմում, խոսեցին ժողովրդի հետ ու ասացին.  «Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր մարդիկ պետք է հաշվառվեն, ինչպես որ Եհովան պատվիրել է Մովսեսին»:+ Իսրայելի սերունդները, որ դուրս էին եկել Եգիպտոսից, սրանք էին.  Իսրայելի առաջնեկի՝ Ռուբենի+ սերունդներն էին.+ նրա որդի Հանոքից՝ Հանոքյանների տոհմը, Փալլուսից՝ Փալլուսյանների տոհմը,  Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը և Քարմիից՝ Քարմիյանների տոհմը:  Սրանք էին Ռուբենյանների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 43 730 հոգի էին:+  Փալլուսի որդին Եղիաբն էր:  Եղիաբի որդիներն էին Նամուելը, Դաթանն ու Աբիրոնը: Այս Դաթանն ու Աբիրոնը ժողովի ընտրված խորհրդականներ էին, ովքեր Կորխի համախոհների+ հետ դուրս եկան Մովսեսի+ ու Ահարոնի դեմ և այդպիսով ապստամբեցին Եհովայի դեմ:+ 10  Ուստի երկիրը բացվեց* ու կլանեց նրանց: Իսկ Կորխն իր կողմնակիցների հետ մահացավ, երբ կրակը ոչնչացրեց այդ 250 մարդկանց:+ Նրանց հետ պատահածը նախազգուշական օրինակ դարձավ:+ 11  Սակայն Կորխի որդիները չմահացան:+ 12  Շմավոնի+ որդիներից սերած տոհմերն էին. Նամուելից՝* Նամուելյանների տոհմը, Համինից՝ Համինյանների տոհմը, Հաքինից՝ Հաքինյանների տոհմը, 13  Զարայից՝* Զարայանների տոհմը և Սավուղից՝ Սավուղյանների տոհմը: 14  Սրանք էին Շմավոնյանների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 22 200 հոգի էին:+ 15  Գադի որդիներից+ սերած տոհմերն էին. Սեֆոնից՝* Սեֆոնյանների տոհմը, Անգիից՝ Անգիյանների տոհմը, Սունիից՝ Սունիյանների տոհմը, 16  Ազենիից՝* Ազենիյանների տոհմը, Էրիից՝ Էրիյանների տոհմը, 17  Արոդից՝* Արոդյանների տոհմը և Արելիից՝ Արելիյանների տոհմը: 18  Սրանք էին Գադի որդիների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 40 500 հոգի էին:+ 19  Հուդայի որդիներ+ Էրն ու Օնանը+ Քանանի երկրում մահացան:+ 20  Հուդայի մյուս որդիներից սերած տոհմերն էին. Սելոմից՝+ Սելոմյանների տոհմը, Փարեսից՝+ Փարեսյանների տոհմը և Զարայից՝+ Զարայանների տոհմը: 21  Փարեսի որդիներից սերած տոհմերն էին. Եսրոնից՝+ Եսրոնյանների տոհմը և Համուլից՝+ Համուլյանների տոհմը: 22  Սրանք էին Հուդայի տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 76 500 հոգի էին:+ 23  Իսաքարի որդիներից+ սերած տոհմերն էին. Թոլայից՝+ Թոլայանների տոհմը, Փուվայից՝ Փուվայանների տոհմը, 24  Հասուբից՝* Հասուբյանների տոհմը և Սամրոնից՝ Սամրոնյանների տոհմը: 25  Սրանք էին Իսաքարի տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 64 300 հոգի էին:+ 26  Զաբուղոնի որդիներից+ սերած տոհմերն էին. Սարեդից՝ Սարեդյանների տոհմը, Ելոնից՝ Ելոնյանների տոհմը և Հալելից՝ Հալելյանների տոհմը: 27  Սրանք էին Զաբուղոնյանների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 60 500 հոգի էին:+ 28  Հովսեփից+ սերեցին Մանասեի ու Եփրեմի+ ցեղերը: 29  Մանասեի+ որդիներից սերած տոհմերն էին. Մաքիրից՝+ Մաքիրյանների տոհմը և Մաքիրի որդի Գաղաադից՝+ Գաղաադյանների տոհմը: 30  Գաղաադի որդիներից սերած տոհմերն էին. Իեզերից՝ Իեզերյանների տոհմը, Քելեգից՝ Քելեգյանների տոհմը, 31  Ասրիելից՝ Ասրիելյանների տոհմը, Սյուքեմից՝ Սյուքեմյանների տոհմը, 32  Սեմիդայից՝ Սեմիդայանների տոհմը և Օֆերից՝ Օֆերյանների տոհմը: 33  Օֆերի որդի Սալպաադը որդիներ չուներ, այլ միայն աղջիկներ:+ Նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նոա, Էգլա, Մելքա և Թերսա: 34  Սրանք էին Մանասեի տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 52 700 հոգի էին:+ 35  Եփրեմի+ որդիներից սերած տոհմերն էին. Սուտալայից՝+ Սուտալայանների տոհմը, Բոքորից՝ Բոքորյանների տոհմը և Թաանից՝ Թաանյանների տոհմը: 36  Սա էր Սուտալայի որդուց սերած տոհմը. Էրանից՝ Էրանյանների տոհմը: 37  Սրանք էին Եփրեմի որդիների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 32 500 հոգի էին:+ Սրանք Հովսեփի որդիներից սերած տոհմերն էին: 38  Բենիամինի որդիներից+ սերած տոհմերն էին. Բաղայից՝+ Բաղայանների տոհմը, Ասբելից՝ Ասբելյանների տոհմը, Աքիրամից՝* Աքիրամյանների տոհմը, 39  Սուֆամից՝* Սուֆամյանների տոհմը և Օֆիմից՝* Օֆիմյանների տոհմը: 40  Բաղայի որդիներն էին Արեդն ու Նեեմանը:+ Արեդից սերեց Արեդյանների տոհմը, Նեեմանից՝ Նեեմանյանների տոհմը: 41  Սրանք էին Բենիամինի որդիներից սերած տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 45 600 հոգի էին:+ 42  Դանից+ սերած տոհմերն էին. Սուհամից՝* Սուհամյանների տոհմերը:* Սրանք էին Դանի սերնդից առաջացած տոհմերը: 43  Սուհամյանների բոլոր տոհմերում հաշվառվածները 64 400 հոգի էին:+ 44  Ասերի որդիներից+ սերած տոհմերն էին. Եմնայից՝ Եմնայանների տոհմը, Եսվիից՝ Եսվիյանների տոհմը, Բերիայից՝ Բերիայանների տոհմը, 45  Բերիայի որդիներ Քաբերից՝ Քաբերյանների տոհմը և Մելքիելից՝ Մելքիելյանների տոհմը: 46  Ասերի դստեր անունը Սերա էր: 47  Սրանք էին Ասերի որդիների տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 53 400 հոգի էին:+ 48  Նեփթաղիմի որդիներից+ սերած տոհմերն էին. Հասեելից՝ Հասեելյանների տոհմը, Գունիից՝ Գունիյանների տոհմը, 49  Հասիրից՝ Հասիրյանների տոհմը և Սիլլեմից՝ Սիլլեմյանների տոհմը: 50  Սրանք էին Նեփթաղիմի սերունդներից առաջացած տոհմերը: Նրանց մեջ հաշվառվածները 45 400 հոգի էին:+ 51  Իսրայելացիների մեջ հաշվառվածների ընդհանուր թիվը 601 730 էր:+ 52  Եհովան ասաց Մովսեսին. 53  «Երկիրը հարկավոր է որպես ժառանգություն բաշխել նրանց մեջ՝ ցուցակում նշված մարդկանց թվին համապատասխան:+ 54  Ովքեր մեծաքանակ են, նրանց ժառանգությունը ավելացրու, իսկ ովքեր փոքրաթիվ են, նրանց ժառանգությունը պակասեցրու:+ Յուրաքանչյուր ցեղի պետք է ժառանգություն տրվի՝ հաշվառվածների թվին համապատասխան: 55  Այնուամենայնիվ, երկիրը հարկավոր է բաժանել վիճակ* գցելով:+ Ամեն ընտանիք ժառանգություն պետք է ստանա իր ցեղին հատկացված բաժնից: 56  Թե որ ցեղը ինչ բաժին կստանա, կորոշվի վիճակ գցելով՝ անկախ նրանից՝ ցեղը մեծաքանակ է, թե փոքրաթիվ»: 57  Ղևտացիների+ հաշվառված տոհմերն էին Գերսոնից սերած Գերսոնյանների տոհմը, Կահաթից+ սերած Կահաթյանների տոհմը և Մերարիից սերած Մերարիյանների տոհմը: 58  Ղևտացիների տոհմերից էին նաև Լոբենյանների տոհմը,+ Քեբրոնյանների տոհմը,+ Մոողիյանների տոհմը,+ Մուսիյանների տոհմը,+ Կորխյանների տոհմը:+ Կահաթը Ամրամի հայրն էր:+ 59  Ամրամի կնոջ անունը Հոքաբեթ էր:+ Նա Ղևիի դուստրն էր, որին Ղևիի կինը ծնել էր նրա համար Եգիպտոսում: Հոքաբեթը Ամրամի համար ծնել էր Ահարոնին, Մովսեսին և նրանց քույր Մարիամին:+ 60  Ահարոնը ունեցել էր Նադաբին, Աբիուին, Եղիազարին ու Իթամարին:+ 61  Սակայն Նադաբն ու Աբիուն Եհովայի առաջ անընդունելի կերպով խունկ ծխեցնելու պատճառով մահացել էին:+ 62  Արական սեռի բոլոր հաշվառված ղևտացիները՝ մեկ ամսական և ավելի բարձր տարիքի, 23 000 հոգի էին:+ Նրանք չներառվեցին իսրայելացիների հաշվառման մեջ,+ քանի որ իսրայելացիների մեջ նրանց ժառանգություն չէր տրվելու:+ 63  Սրանք էին, որ հաշվառվեցին Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին: 64  Նրանց թվում ոչ մեկը չկար այն մարդկանցից, ում հաշվառել էին Մովսեսն ու Ահարոն քահանան, երբ Սինա անապատում իսրայելացիների մեջ մարդահամար էին անցկացրել:+ 65  Չէ՞ որ Եհովան նրանց մասին ասել էր. «Նրանք անպատճառ պետք է մեռնեն անապատում»:+ Դրա համար էլ նրանցից մի մարդ անգամ չէր մնացել՝ բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բացեց իր բերանը»:
Ծն 46:10-ում և Ելք 6:15-ում՝ Համուել:
Ծն 46:10-ում և Ելք 6:15-ում՝ Սահառ:
Ծն 46:16-ում՝ Սիֆոն:
Ծն 46:16-ում՝ Եսբոն:
Ծն 46:16-ում՝ Արոդի:
Ծն 46:13-ում՝ Եոբ:
Ծն 46:21-ում՝ Էհի:
Ծն 46:21-ում՝ Մուփիմ, 1Տգ 7:12-ում՝ Սուփիմ:
Ծն 46:21-ում՝ Օփիմ:
Ծն 46:23-ում՝ Հուսիմ:
Բռց.՝ «տոհմը»:
Բառարանում տես «Վիճակ»: