Թվեր 24։1-25

  • Բաղաամի 3-րդ այլաբանական խոսքը (1-11)

  • Բաղաամի 4-րդ այլաբանական խոսքը (12-25)

24  Բաղաամը, տեսնելով, որ Եհովայի կամքն է,* որ Իսրայելն օրհնվի, այլևս չգնաց չարագուշակ նախանշաններ փնտրելու նրա դեմ:+ Բաղաամը շրջվեց դեպի անապատը  և երբ նայեց ու տեսավ Իսրայելին՝ ցեղ առ ցեղ ճամբար դրած,+ Աստծու ոգին նրա վրա եկավ:+  Այլաբանորեն խոսելով՝ նա ասաց.+ «Բեորի որդի Բաղաամի խոսքերը՝Այն մարդու, որի աչքերը բացվել են,   Աստծու ասածները լսողի խոսքերը՝Այն մարդու, որն Ամենակարողից տրված տեսիլք է տեսելԵվ աչքերը բացված՝ խոնարհվել է.+   «Որքա՜ն գեղեցիկ են վրաններդ, ո՜վ Հակոբ,Բնակատեղերդ, ո՜վ Իսրայել:+   Դրանք ձգվում են մինչև հեռուներն, ինչպես հովիտներ,+Ինչպես գետի մոտ փռված պարտեզներ,Ինչպես Եհովայի տնկած հալվեի ծառեր,*Ինչպես ջրերի մոտ աճած մայրիներ:   Նրա դույլերից շարունակ ջուր է հոսում,Նրա սերմը* առատ ջրերի մոտ է ցանվում:+ Նրա թագավորը+ Ագագից մեծ կլինի,+Նրա թագավորությունը կպանծացվի:+   Եգիպտոսից նրան հանել է ԱստվածԵվ իր ուժով, որ ահեղ է, ինչպես եղջյուրները վայրի ցլի,Նրա կողքին է միշտ կանգնած: Իրեն կեղեքող ազգերին նա կկլանի,+Նրանց ոսկորները կկրծոտի,Իր նետերով նրանց կխոցոտի:   Ինչպես մի առյուծ, նա մեկնվել է ու պառկել գետնին,Ո՞վ կհամարձակվի վրդովել այդ առյուծին: Քեզ օրհնողները կօրհնվեն,Քեզ անիծողները կանիծվեն»»:+ 10  Սա լսելով՝ Բաղակը ցասումով լցվեց Բաղաամի հանդեպ և ափերը զայրացած իրար զարկելով՝ ասաց Բաղաամին. «Քեզ կանչել էի, որ անիծես թշնամիներիս,+ իսկ դու արդեն երեք անգամ է՝ օրհնում ես նրանց: 11  Հենց հիմա հեռացի՛ր, գնա քո տո՛ւն: Ես մտադրվել էի պատվել քեզ,+ բայց Եհովան զրկեց քեզ պատվից»: 12  Բաղաամն ասաց Բաղակին. «Ես քո ուղարկած պատգամաբերներին չասացի՞. 13  «Եթե անգամ Բաղակը ինձ իր տունը տա՝ լցված արծաթով ու ոսկով, միևնույն է, ես չեմ կարող, Եհովայի հրամանից անցնելով, իմ ուզածն* անել՝ լինի լավ, թե վատ: Կխոսեմ միայն այն, ինչ Եհովան կասի ինձ»:+ 14  Ես հիմա հետ կգնամ իմ ժողովրդի մոտ: Բայց արի քեզ ասեմ, թե ապագայում* այս ժողովուրդն ինչ կանի քո ժողովրդին»: 15  Եվ սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+ «Բեորի որդի Բաղաամի խոսքերը՝Այն մարդու, որի աչքերը բացվել են,+ 16  Աստծու ասածները լսողի խոսքերը՝Այն մարդու, որն ունի Բարձրյալի տված գիտելիքները,Որն Ամենակարողից տրված տեսիլք է տեսելԵվ աչքերը բացված՝ խոնարհվել է. 17  «Ես կտեսնեմ նրան, բայց ոչ հիմա,Կնայեմ նրան, բայց ոչ շուտով: Հակոբից մի աստղ+ կծագի,Իսրայելից+ գավազան+ կելնի: Նա կջարդի Մովաբի գլուխը,*+Ռազմատենչ որդիների գանգերը: 18  Իսրայելն իր քաջությունը ցույց կտա,Եդոմը նրա կալվածքը կդառնա,+Սեիրն+ իր թշնամուն բաժին կընկնի:+ 19  Հակոբից դուրս կգա նա, ով կհպատակեցնի թշնամիներին,+Կվերացնի քաղաքի կործանումից հետո ողջ մնացածներին»»: 20  Նայելով Ամաղեկին՝ Բաղաամը շարունակեց իր այլաբանական խոսքը. «Ամաղեկն առաջինն էր* ազգերից,+Նրա վերջը կործանում կլինի»:+ 21  Նայելով կենեցիներին՝+ նա շարունակեց իր խոսքը և ասաց. «Ապահով է բնակավայրդ, բույնդ ժայռի վրա ես դրել: 22  Բայց կգա մեկը, որ ձեզ՝ կենեցիներիդ, հրի կմատնի: Ինչքա՞ն մնաց, որ Ասորեստանը ձեզ գերի տանի»: 23  Բաղաամը շարունակեց իր խոսքը. «Վա՜յ ձեզ: Ո՞վ ողջ կմնա, երբ Աստված իրագործի դա: 24  Կիտիմի+ ծովեզրից նավեր կգանԵվ կճնշեն Ասորեստանին:+ Նրանք կնեղեն Եբերին,Բայց նրանց* վերջն էլ կգա»: 25  Այնուհետև Բաղաամը+ վեր կացավ ու իր ճամփով գնաց: Բաղակն էլ իր ճամփով գնաց:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «որ Եհովայի աչքին հաճելի է»:
Խոսքը Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակի մասին է, որից անուշաբույր բուսանյութ էին ստանում:
Կամ՝ «սերունդները»:
Բռց.՝ «սրտինը»:
Կամ՝ «օրերի վերջում»:
Կամ՝ «քունքերը»:
Այսինքն՝ առաջինն էր, որ առանց որևէ պատճառի հարձակվել էր Իսրայելի վրա Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո:
Բռց.՝ «նրա»: