Թվեր 23։1-30
23 Հետո Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ յոթ զոհասեղան շինիր+ և յոթ ցուլ ու յոթ արու ոչխար պատրաստիր ինձ համար»:
2 Բաղակն անմիջապես արեց այն, ինչ Բաղաամն ասաց: Բաղակն ու Բաղաամը ամեն մի զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեցին:+
3 Հետո Բաղաամն ասաց Բաղակին. «Կանգնիր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ: Միգուցե Եհովան հայտնվի ինձ: Ինչ որ նա ասի, կհայտնեմ քեզ»: Եվ նա բարձրացավ մի բլրի վրա:
4 Այդ ժամանակ Աստված հայտնվեց Բաղաամին,+ և Բաղաամն ասաց նրան. «Ես յոթ զոհասեղան եմ կանգնեցրել և յուրաքանչյուրի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար եմ մատուցել»:
5 Եհովան ասաց Բաղաամին,+ թե նա ինչ պետք է ասի, և պատվիրեց. «Վերադարձիր Բաղակի մոտ և իմ ասած խոսքերն ասա»:
6 Բաղաամը վերադարձավ Բաղակի մոտ ու տեսավ, որ նա Մովաբի բոլոր իշխանների հետ կանգնած է իր ողջակեզի մոտ:
7 Բաղաամը սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+
«Մովաբի արքան՝ Բաղակը, ինձ բերեց Արամից,*+Արևելքի լեռներից բերեց ու ասաց ինձ.
«Ե՛կ ու անիծի՛ր Հակոբին,Դատապարտի՛ր Իսրայելին»:+
8 Բայց ինչպե՞ս անիծեմ նրանց, ում Աստված չի անիծել,Եվ դատապարտեմ նրանց, ում Եհովան չի դատապարտել:+
9 Ժայռի գագաթից տեսնում եմ նրանցԵվ բլուրներից նայում եմ նրանց:
Այս ժողովուրդն ապրում է բոլորից առանձին+Եվ իրեն չի դասում մյուս ազգերի շարքին:+
10 Ո՞վ կարող է հաշվել Հակոբի սերունդները,+Որ շատ են, ինչպես փոշեհատիկները,Ո՞վ կարող է համրել Իսրայելի ժողովրդին,Թեկուզ նրա քառորդ մասին:
Թող իմ վերջն էլ լինի, ինչպես նրանցը,Թող իմ* մահը լինի, ինչպես արդարներինը»:
11 Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Այս ի՜նչ արեցիր: Քեզ բերել եմ, որ անիծես թշնամիներիս, իսկ դու օրհնում ես նրանց»:+
12 Բաղաամը պատասխանեց. «Չէ՞ որ ես պետք է ասեմ այն, ինչ Եհովան է դնում իմ բերանը»:+
13 Բաղակն ասաց նրան. «Խնդրում եմ, արի ուրիշ տեղ գնանք, որտեղից կարող ես տեսնել նրանց: Բոլորին չես տեսնի, միայն մի մասին կտեսնես: Անիծիր նրանց այնտեղից»:+
14 Այսպիսով՝ նա Բաղաամին տարավ Փասգայի+ բարձունքում գտնվող Սոֆիմ դաշտը: Այնտեղ յոթ զոհասեղան շինեց+ ու ամեն զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեց:
15 Ապա Բաղաամն ասաց Բաղակին. «Կանգնիր այստեղ՝ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ ու խոսեմ Աստծու հետ»:
16 Եհովան խոսեց Բաղաամի հետ և հայտնեց, թե նա ինչ պետք է ասի, ապա պատվիրեց.+ «Վերադարձիր Բաղակի մոտ և իմ ասած խոսքերն ասա»:
17 Բաղաամը հետ եկավ ու տեսավ, որ Բաղակն իր ողջակեզի մոտ սպասում է, Մովաբի իշխաններն էլ՝ նրա հետ: Բաղակը հարցրեց Բաղաամին. «Եհովան ի՞նչ ասաց»:
18 Նա էլ սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+
«Վե՛ր կաց, Բաղա՛կ, և ակա՛նջ դիր:
Սեպփորի՛ որդի, դու ի՛նձ լսիր:
19 Աստված մարդ չէ, որ սուտ խոսի,+Մարդու որդի չէ, որ մտափոխվի:*+
Մի՞թե նա կասի և չի անի,Մի՞թե կխոսի և չի կատարի:+
20 Ինձ հանձնարարվել է օրհնել:
Նա օրհնել է,+ ես դա չեմ կարող փոխել:+
21 Հակոբի դեմ ոչ մի մոգական ուժ նա չի հանդուրժի,Նա թույլ չի տա, որ Իսրայելը չարիք տեսնի:
Նրանց հետ է նրանց Աստված Եհովան,+Որպես թագավորի՝ բարձրագոչ ողջունում են նրան:
22 Եգիպտոսից նրանց հանել է Աստված+Եվ իր ուժով, որ ահեղ է, ինչպես եղջյուրները վայրի ցլի,Նրանց կողքին է միշտ կանգնած:+
23 Հակոբի դեմ չի գործի չարանենգ հմայություն,+Իսրայելի դեմ չի լինի ոչ մի գուշակություն:+
Ահա թե ինչ կասեն հիմա Հակոբի՝ Իսրայելի մասին.
«Նայե՜ք Աստծու արած մեծամեծ գործերին»:
24 Ահա ժողովուրդ, որ ասես առյուծ վեր է կենալու,Նա առյուծի պես բարձրանալու է:+
Նա չի պառկելու, մինչև իր որսը չուտիԵվ իր հոշոտածների արյունը չխմի»:
25 Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Եթե չես կարող նրանց անիծել, ապա մի էլ օրհնիր»:
26 Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Քեզ չասացի՞, որ անելու եմ այն ամենը, ինչ Եհո՛վան ասի»:+
27 Բաղակն ասաց. «Խնդրում եմ, արի քեզ մեկ ուրիշ տեղ տանեմ: Միգուցե ճշմարիտ Աստված հավանություն տա, որ դու այնտեղից անիծես նրանց»:+
28 Եվ այդպես՝ Բաղակը Բաղաամին տարավ Փեգոր բարձունքը, որտեղից երևում է Եսիմոնը:*+
29 Այնտեղ Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ յոթ զոհասեղան շինիր և յոթ ցուլ ու յոթ արու ոչխար պատրաստիր ինձ համար»:+
30 Բաղակն արեց ճիշտ այնպես, ինչպես ասաց Բաղաամը. ամեն մի զոհասեղանի վրա նա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեց:
Ծանոթագրություններ
^ Այդ ժամանակ այդպես էր կոչվում Ասորիքը:
^ Կամ՝ «իմ հոգու»:
^ Կամ՝ «ափսոսա»:
^ Կամ հնարավոր է՝ «անապատը»: