Թվեր 2։1-34
-
Ճամբարը տեղակայվում է եռացեղ ստորաբաժանումներով (1-34)
-
Հուդայի ցեղի գլխավորած ստորաբաժանումը՝ արևելյան կողմում (3-9)
-
Ռուբենի ցեղի գլխավորած ստորաբաժանումը՝ հարավային կողմում (10-16)
-
Ղևիի ցեղը՝ մյուս ստորաբաժանումների միջև (17)
-
Եփրեմի ցեղի գլխավորած ստորաբաժանումը՝ արևմտյան կողմում (18-24)
-
Դանի ցեղի գլխավորած ստորաբաժանումը՝ հյուսիսային կողմում (25-31)
-
Հաշվառված տղամարդկանց ընդհանուր թիվը (32-34)
-
2 Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.
2 «Իսրայելացիները պետք է ճամբար դնեն իրենց եռացեղ ստորաբաժանմանը հատկացված տարածքում՝+ ամենքն իրենց նահապետական տան նշանի մոտ: Իրենց վրանները նրանք պետք է կանգնեցնեն հանդիպման վրանի շուրջբոլորը, այնպես, որ դրանք նայեն դեպի հանդիպման վրանը:
3 Հուդայի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի արևելյան՝ դեպի արևածագը նայող կողմում: Հուդայի որդիների ցեղապետն է Ամինադաբի որդի Նաասոնը:+
4 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 74 600 հոգի են:+
5 Հուդայի ցեղի մի կողմում ճամբար կդնի Իսաքարի ցեղը: Իսաքարի որդիների ցեղապետն է Սոգարի որդի Նաթանայելը:+
6 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 54 400 հոգի են:+
7 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Զաբուղոնի ցեղը: Զաբուղոնի որդիների ցեղապետն է Քելոնի որդի Եղիաբը:+
8 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 57 400 հոգի են:+
9 Հուդայի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 186 400 է: Առաջինը նրանք պետք է հավաքեն ճամբարը և ճանապարհ ընկնեն:+
10 Ռուբենի ցեղի+ գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի հարավային կողմում: Ռուբենի որդիների ցեղապետն է Սեդիուրի որդի Ելիսուրը:+
11 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 46 500 հոգի են:+
12 Ռուբենի ցեղի մի կողմում ճամբար կդնի Շմավոնի ցեղը: Շմավոնի որդիների ցեղապետն է Սուրիսադայի որդի Սալամիելը:+
13 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 59 300 հոգի են:+
14 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Գադի ցեղը: Գադի որդիների ցեղապետն է Ռագուելի որդի Ելիասաֆը:+
15 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 45 650 հոգի են:+
16 Ռուբենի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 151 450 է: Երկրորդը նրանք ճանապարհ կընկնեն:+
17 Հանդիպման վրանը տեղափոխելիս+ ղևտացիները պետք է լինեն մյուս ցեղերի միջև:
Ցեղերը պետք է ճանապարհ ընկնեն այն հերթականությամբ, որով ճամբար են դնում:+ Յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի՝ իր եռացեղ ստորաբաժանման մեջ:
18 Եփրեմի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի արևմտյան կողմում: Եփրեմի որդիների ցեղապետն է Ամիուդի որդի Ելիսաման:+
19 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 40 500 հոգի են:+
20 Եփրեմի ցեղի մի կողմում ճամբար կդնի Մանասեի ցեղը:+ Մանասեի որդիների ցեղապետն է Փադասուրի որդի Գամաղիելը:+
21 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 32 200 հոգի են:+
22 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Բենիամինի ցեղը: Բենիամինի որդիների ցեղապետն է Գեդեոնիի որդի Աբիդանը:+
23 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 35 400 հոգի են:+
24 Եփրեմի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 108 100 է: Երրորդը նրանք ճանապարհ կընկնեն:+
25 Դանի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի հյուսիսային կողմում: Դանի որդիների ցեղապետն է Ամիսադայի որդի Աքիեզերը:+
26 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 62 700 հոգի են:+
27 Դանի ցեղի մի կողմում ճամբար կդնի Ասերի ցեղը: Ասերի որդիների ցեղապետն է Եքրանի որդի Փագիելը:+
28 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 41 500 հոգի են:+
29 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Նեփթաղիմի ցեղը: Նեփթաղիմի որդիների ցեղապետն է Ենանի որդի Աքիրեն:+
30 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 53 400 հոգի են:+
31 Դանի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 157 600 է: Իսրայելի եռացեղ ստորաբաժանումների մեջ նրանք վերջինը ճանապարհ կընկնեն»:+
32 Այսքանն էին այն իսրայելացիները, որ ըստ իրենց նահապետական տների հաշվառվել էին բանակում ծառայելու համար. ճամբարներում հաշվառվածների ընդհանուր թիվը 603 550 էր:+
33 Բայց, ինչպես և Եհովան պատվիրել էր Մովսեսին, ղևտացիները չհաշվառվեցին+ մյուս իսրայելացիների հետ:
34 Իսրայելացիներն ամեն բան արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: Հենց այդպես էին նրանք ճամբար դնում իրենց եռացեղ ստորաբաժանումներով+ և այդպես էին հավաքում ճամբարն ու ճանապարհ ընկնում՝+ ամենքն իրենց նահապետական տներով ու տոհմերով:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
^ Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
^ Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
^ Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»: