Թվեր 15։1-41
-
Օրենքներ ընծաների ու զոհերի մասին (1-21)
-
Մեկ օրենք՝ իսրայելացիների ու նրանց մեջ բնակվող օտարականների համար (15, 16)
-
-
Զոհաբերություններ ոչ միտումնավոր մեղքերի համար (22-29)
-
Միտումնավոր մեղքերի համար սահմանված պատիժը (30, 31)
-
Շաբաթի օրենքը խախտողը մահվան է մատնվում (32-36)
-
Իսրայելացիների հագուստների փեշերին ծոպերիզներ պետք է լինեն (37-41)
15 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Իսրայելացիներին ասա. «Երբ ի վերջո մտնեք այն երկիրը, որը տալու եմ ձեզ, որ բնակվեք,+
3 և դուք Եհովային խոշոր կամ մանր եղջերավոր անասուններից հրկիզվող ընծա մատուցելու լինեք, որի բուրմունքը հաճելի է* Եհովային,+ լինի դա ողջակեզ,+ հատուկ երդում կատարելու համար մատուցվող զոհ, կամավոր ընծա,+ թե սահմանված տոներին+ մատուցվող զոհ,
4 ապա ընծա բերողը պետք է նաև հացի ընծա բերի Եհովային՝ մեկ տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝+ խառնած մեկ քառորդ հիմեն* յուղի հետ:
5 Ողջակեզի+ կամ զոհաբերվող ամեն արու գառան հետ պետք է նաև մատուցեք մեկ քառորդ հիմեն գինի՝ որպես ըմպելիքի ընծա:
6 Արու ոչխարի հետ որպես հացի ընծա պետք է մատուցեք երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝ խառնած մեկ երրորդ հիմեն* յուղի հետ:
7 Իսկ որպես ըմպելիքի ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ երրորդ հիմեն գինի:
8 Եթե Եհովային ցուլ մատուցեք որպես ողջակեզ,+ որպես հատուկ երդում կատարելու համար+ մատուցվող զոհ կամ որպես խաղաղության զոհ,+
9 ապա ցլի հետ որպես հացի ընծա+ պետք է բերեք երեք տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝ խառնած կես հիմեն* յուղի հետ:
10 Իսկ որպես ըմպելիքի ընծա՝+ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք կես հիմեն գինի:
11 Ահա թե ինչ պետք է արվի ամեն ցլի, արու ոչխարի, արու գառան կամ արու այծի պարագայում:
12 Քանիսն էլ որ մատուցելու լինեք, դրանցից յուրաքանչյուրի համար այդպես պետք է անեք:
13 Այսպես պետք է վարվի յուրաքանչյուր իսրայելացի, երբ հրկիզվող ընծա է մատուցում, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:
14 Եթե ձեր մեջ բնակվող օտարականը կամ երկար տարիներ ձեզ հետ ապրած որևէ մեկը հրկիզվող ընծա մատուցելու լինի, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, ապա ամեն բան պետք է անի այնպես, ինչպես դուք:+
15 Դուք՝ Իսրայելի ժողովը, և ձեր մեջ բնակվող օտարականը մեկ կանոն պետք է ունենաք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: Եհովայի առաջ դուք և օտարականները մեկ եք:+
16 Ձեզ համար և ձեզ հետ բնակվող օտարականի համար մեկ օրենք ու մեկ կանոն պետք է լինի»»:
17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
18 «Իսրայելացիներին ասա. «Երբ մտնեք այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ,
19 և ուտեք այդ երկրի բարիքներից,*+ պետք է նվիրաբերություն անեք Եհովային:
20 Պետք է նվիրաբերեք օղակաձև հացեր, որ պատրաստվել են ձեր առաջին բերքից+ ստացված խոշոր աղացած ալյուրից: Դրանք պետք է մատուցեք այնպես, ինչպես մատուցում եք կալից* ստացվածը:
21 Ձեր առաջին բերքից ստացված խոշոր աղացած ալյուրից մի մաս պետք է Եհովային նվիրաբերեք: Այդպես պետք է վարվեք սերնդեսերունդ:
22 Եթե դուք՝ որպես ժողովուրդ, սխալ գործեք և չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Եհովան փոխանցել է Մովսեսին՝
23 այն ամենը, ինչ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել է ձեզ, և ինչը, սկսած այն օրվանից, երբ Եհովան տվեց դրանք, պետք է պահեիք դուք, և հետագայում՝ նաև ձեր սերունդները,
24 ապա եթե դա արվել է սխալմամբ՝ առանց գիտակցելու, ամբողջ ժողովուրդը պետք է մատուցի մեկ մատղաշ ցուլ որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, դրա հետ՝ նաև հացի ընծա և ըմպելիքի ընծա՝ սահմանված արարողակարգի+ համաձայն, ինչպես նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ:+
25 Քահանան քավություն կանի Իսրայելի ողջ ժողովրդի համար, և նրանք կներվեն,+ քանի որ սխալմամբ են արել ու իրենց սխալի համար հրկիզվող ընծա են բերել Եհովային և մեղքի զոհ են մատուցել Եհովային:
26 Իսրայելի ամբողջ ժողովուրդը, ինչպես նաև նրանց հետ բնակվող պանդուխտը կներվեն, որովհետև սխալմամբ են արել:
27 Եթե որևէ մարդ ոչ միտումնավոր մեղք գործի, ապա որպես մեղքի զոհ պետք է մինչև մեկ տարեկան էգ ուլ բերի:+
28 Քահանան քավություն կանի այդ մարդու համար, որը սխալ է արել՝ ոչ միտումնավոր մեղք գործելով Եհովայի առաջ, և այդ մարդը կներվի:+
29 Ոչ միտումնավոր գործված արարքների վերաբերյալ ձեզ համար և ձեր մեջ բնակվող պանդուխտի համար մեկ օրենք պետք է լինի:+
30 Բայց եթե մարդը միտումնավոր մեղք գործի՝+ լինի բնիկ, թե պանդուխտ, այդպիսով կանարգի Եհովային. նա պետք է վերացվի իր ժողովրդի միջից:
31 Նա Եհովայի խոսքն է արհամարհել ու նրա պատվիրանն է խախտել, ուստի անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Նրա հանցանքն իր վրա է»»:+
32 Երբ իսրայելացիներն անապատում էին, մի անգամ տեսան, որ մեկը Շաբաթ+ օրով փայտ էր հավաքում:
33 Այդ մարդուն փայտ հավաքելիս տեսնողները նրան տարան Մովսեսի, Ահարոնի և ողջ ժողովրդի մոտ:
34 Նրան կալանքի վերցրին,+ որովհետև դեռ հստակ չէր, թե ինչպես էր հարկավոր վարվել նրա հետ:
35 Եհովան ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պետք է մահվան մատնվի.+ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան ճամբարից դուրս»:+
36 Ուստի ողջ ժողովուրդը այդ մարդուն ճամբարից դուրս հանեց և քարկոծելով սպանեց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին:
37 Հետո Եհովան ասաց Մովսեսին.
38 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց, որ սերնդեսերունդ իրենց հագուստների փեշերին ծոպերիզներ ամրացնեն+ և ծոպերիզի վերևում կապույտ թել անցկացնեն: Նրանց ասա.
39 «Այդ ծոպերիզը միշտ պետք է լինի ձեր հագուստի վրա, որ այն տեսնելով՝ հիշեք Եհովայի բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք:+ Դուք չպետք է առաջնորդվեք ձեր սրտի թելադրանքով ու ձեր աչքի տեսածով, քանի որ դա ձեզ տանում է իմ հանդեպ անհավատարմության:*+
40 Այս պատվերը տալիս եմ, որ հիշեք ու կատարեք իմ բոլոր պատվիրանները և սուրբ լինեք ձեր Աստծու աչքին:+
41 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, որպեսզի ցույց տամ, որ ձեր Աստվածն եմ:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 4,4 լ:
^ Մոտ 1,2 լ:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Մոտ 6,6 լ:
^ Մոտ 1,8 լ:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Բռց.՝ «հացից»:
^ Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
^ Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
^ Կամ՝ «հոգևոր պոռնկության»: