Թվեր 13։1-33
13 Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Մարդիկ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը տալու եմ իսրայելացիներին: Ամեն ցեղից մի մարդ ուղարկիր՝ յուրաքանչյուր ցեղի տոհմապետներից+ մեկին»:+
3 Ուստի Մովսեսը, Եհովայի կարգադրության համաձայն, ուղարկեց այդ մարդկանց Փառան+ անապատից: Այդ բոլոր մարդիկ իսրայելացիների գլխավորներից էին:
4 Նրանք էին՝ Ռուբենի ցեղից Սամուան՝ Զաքուրի որդին,
5 Շմավոնի ցեղից Սաֆատը՝ Քոռիի որդին,
6 Հուդայի ցեղից Քաղեբը՝+ Հեֆոնեի որդին,
7 Իսաքարի ցեղից Իգալը՝ Հովսեփի որդին,
8 Եփրեմի ցեղից Օսեան՝+ Նավեի որդին,
9 Բենիամինի ցեղից Փալտին՝ Ռաֆուի որդին,
10 Զաբուղոնի ցեղից Գեդդիելը՝ Սուդիի որդին,
11 Հովսեփի ցեղից՝+ Մանասեի ցեղից,+ Գադդին՝ Սուսիի որդին,
12 Դանի ցեղից Ամիելը՝ Գամալիի որդին,
13 Ասերի ցեղից Սաթուրը՝ Միքայելի որդին,
14 Նեփթաղիմի ցեղից Նաբին՝ Վաֆսիի որդին,
15 և Գադի ցեղից Գուելը՝ Մաքիի որդին:
16 Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսը ուղարկեց երկիրը հետախուզելու: Մովսեսը Նավեի որդի Օսեային Հեսու*+ կոչեց:
17 Երբ Մովսեսը նրանց ուղարկում էր Քանանի երկիրը հետախուզելու, ասաց. «Գնացեք դեպի Նեգև, ապա բարձրացեք լեռնային շրջանը:+
18 Տեսեք, թե դա ինչ երկիր է,+ և թե այնտեղ ապրող մարդիկ ուժե՞ղ են, թե՞ թույլ, քի՞չ են, թե՞ շատ,
19 երկիրը լա՞վն է, թե՞ վատը, և քաղաքները, որտեղ բնակվում են մարդիկ, անպարի՞սպ են, թե՞ պարսպապատ:
20 Տեսեք՝ հողը բերրի՞ է, թե՞ անպտուղ,+ ծառեր կա՞ն, թե՞ ոչ: Համարձակ եղեք+ ու ձեզ հետ բերեք այդ երկրի պտուղներից»: Տարվա այն ժամանակն էր, երբ հասնում էր խաղողի առաջին բերքը:+
21 Այդ մարդիկ գնացին ու հետախուզեցին երկիրը՝ Ցին անապատից+ մինչև Րոոբ,+ որը Լեբո-Եմաթի*+ մոտակայքում է:
22 Նեգև հասնելուց հետո գնացին Քեբրոն,+ որտեղ ապրում էին Աքիմանը, Սեսին և Թոլմին՝+ ենակիմները:*+ (Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել):
23 Երբ հասան Եսքողի գետահովիտ,*+ այնտեղ խաղողի վազից մի ճյուղ կտրեցին՝ վրան մի ողկույզ, որն այնքան մեծ էր, որ երկու հոգով էին տանում՝ ձողի վրա դրած: Նրանք նաև նռներ ու թզեր հավաքեցին:+
24 Իսրայելացիները իրենց կտրած ողկույզի համար այդ վայրը կոչեցին Եսքողի* գետահովիտ:+
25 Երկիրը 40 օր+ հետախուզելուց հետո նրանք վերադարձան:
26 Հասնելով Կադես՝+ Փառան անապատ՝ Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ողջ ժողովրդի մոտ՝ նրանք լուր բերեցին նրանց և ցույց տվեցին այդ երկրի պտուղները:
27 Նրանք պատմեցին Մովսեսին. «Մենք մտանք այն երկիրը, ուր մեզ ուղարկել էիր. այնտեղ իրոք կաթ ու մեղր է հոսում:+ Սրանք էլ այդ երկրի պտուղներն են:+
28 Սակայն այդ երկրում բնակվող մարդիկ ուժեղ են, ունեն շատ մեծ ու ամրացված քաղաքներ: Այնտեղ նաև ենակիմներին+ տեսանք:
29 Նեգևի+ տարածքում ամաղեկացիներն+ են բնակվում, լեռնային շրջանում՝ քետացիները, հեբուսացիներն+ ու ամորհացիները,+ իսկ ծովի մոտ+ ու Հորդանան գետի երկայնքով ձգվող տարածքում՝ քանանացիները»:+
30 Այդ ժամանակ Քաղեբը փորձեց հանգստացնել Մովսեսի առաջ կանգնած ժողովրդին: Նա ասաց. «Մենք հաստատ կհաղթենք այդ երկրի մարդկանց: Եկեք իսկույն գնանք ու տիրանանք այդ երկրին»:+
31 Բայց նրա հետ գնացած մարդիկ ասացին. «Մենք չենք կարող դուրս գալ այդ ժողովրդի դեմ. նրանք մեզնից ուժեղ են»:+
32 Իսրայելացիներին նրանք շարունակ վատ բաներ+ էին ասում այդ երկրի մասին, որը հետախուզել էին: Նրանք ասում էին. «Այն երկիրը, որի միջով անցանք և որը հետախուզեցինք, մահ սպառնացող* երկիր է, ու մեր տեսած բոլոր մարդիկ աժդահաներ են:+
33 Այնտեղ հսկաներին* տեսանք՝ Ենակի որդիներին,+ որոնք հսկաներից են առաջ եկել. նրանց համեմատ մենք ասես մորեխներ լինեինք՝ մեր աչքին էլ, նրանց աչքին էլ»:
Ծանոթագրություններ
^ Եբր.՝ Յեհոշուա: Նշանակում է «Եհովան փրկություն է»:
^ Կամ՝ «Եմաթի մուտքի»:
^ Այսինքն՝ Ենակի սերունդները, որոնք մեծ ուժի տեր, աժդահա մարդիկ էին:
^ Նշանակում է «խաղողի ողկույզ»:
^ Կամ՝ «բնակիչներին խժռող»: