Թվեր 10։1-36

  • Արծաթե շեփորներ (1-10)

  • Ճանապարհ են ընկնում Սինայից (11-13)

  • Ճանապարհ ընկնելու կարգը (14-28)

  • Հոբաբին խնդրում են ուղեկցորդ լինել Իսրայելի համար (29-34)

  • Մովսեսի աղոթքը, որ անում էր ճամբար դնելիս ու հավաքելիս (35, 36)

10  Հետո Եհովան ասաց Մովսեսին.  «Ձեզ համար արծաթից երկու շեփոր+ պատրաստեք. դրանք կոփելով պատրաստեք: Դրանք պետք է ծառայեն իսրայելացիներին մեկտեղ կանչելու և ճամբարները հավաքելու համար:  Երբ երկու շեփորները հնչեն, ողջ ժողովուրդը պետք է հավաքվի քեզ մոտ՝ հանդիպման վրանի մուտքի առաջ:+  Իսկ երբ միայն մեկը հնչի, քեզ մոտ պետք է հավաքվեն միայն ցեղապետները՝ Իսրայելի հազարապետները:+  Երբ տատանվող ազդանշան հնչեցնեք, պետք է ճանապարհ ընկնեն արևելյան կողմում գտնվող ճամբարները:+  Երբ երկրորդ անգամ տատանվող ազդանշան հնչեցնեք, պետք է ճանապարհ ընկնեն հարավային կողմում գտնվող ճամբարները:+ Ամեն անգամ, երբ այսպիսի ազդանշան հնչի, ճամբարներից մեկը պետք է ճանապարհ ընկնի:  Այսպիսով՝ ժողովրդին մեկտեղ հավաքելու համար պետք է շեփոր հնչեցնեք,+ բայց ոչ տատանվող ազդանշան արձակելով:  Շեփորները պետք է փչեն Ահարոնի որդիները՝ քահանաները.+ այս ամենը պետք է սերնդեսերունդ մնայուն կանոն լինի ձեզ համար:  Եթե ձեր երկրում պատերազմելու լինեք կեղեքիչների դեմ, որոնք կհարձակվեն ձեզ վրա, ապա շեփորներով պատերազմի ազդանշան հնչեցրեք,+ և ձեր Աստված Եհովան կլսի* ու ձեզ կփրկի թշնամիներից: 10  Շեփորներ պետք է հնչեցնեք նաև այն ժամանակ, երբ ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեք ձեր ուրախ առիթներին՝+ տոներին+ և ամեն ամսվա սկզբին. շեփորների ձայնը ձեր Աստծուն կհիշեցնի ձեր մասին: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»:+ 11  Երկրորդ տարում՝ երկրորդ ամսվա 20-րդ օրը,+ ամպը բարձրացավ Վկայության խորանից:+ 12  Ուստի իսրայելացիները Սինա անապատից ճանապարհ ընկան այն հերթականությամբ, որ սահմանվել էր նրանց համար:+ Նրանք գնացին, մինչև որ ամպը կանգ առավ Փառան անապատում:+ 13  Սա առաջին անգամ էր, որ նրանք ճանապարհ ընկան այն կարգադրության համաձայն, որը Եհովան տվել էր Մովսեսի միջոցով:+ 14  Առաջինը ճանապարհ ընկավ Հուդայի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ:* Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Ամինադաբի որդի Նաասոնը:+ 15  Իսաքարի ցեղի զորախումբը գլխավորում էր Սոգարի որդի Նաթանայելը:+ 16  Իսկ Զաբուղոնի ցեղի զորախումբը գլխավորում էր Քելոնի որդի Եղիաբը:+ 17  Երբ խորանը հավաքեցին,+ առաջինը ճանապարհ ընկան Գերսոնի որդիներն+ ու Մերարիի որդիները՝+ խորանը տանողները: 18  Հետո ճանապարհ ընկավ Ռուբենի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ:* Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Սեդիուրի որդի Ելիսուրը:+ 19  Շմավոնի ցեղի զորախումբը գլխավորում էր Սուրիսադայի որդի Սալամիելը:+ 20  Իսկ Գադի ցեղի զորախումբը գլխավորում էր Դագուելի որդի Ելիասաֆը:+ 21  Ապա ճանապարհ ընկան Կահաթյանները, որոնք տանում էին սրբարանի իրերը:+ Խորանը պետք է կանգնեցվեր մինչև նրանց տեղ հասնելը: 22  Այնուհետև ճանապարհ ընկավ Եփրեմի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ:* Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Ամիուդի որդի Ելիսաման:+ 23  Մանասեի ցեղի զորախումբը գլխավորում էր Փադասուրի որդի Գամաղիելը:+ 24  Իսկ Բենիամինի ցեղի զորախումբը գլխավորում էր Գեդեոնիի որդի Աբիդանը:+ 25  Ապա ճանապարհ ընկավ Դանի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ.* այն հետևի կողմից պաշտպանում էր մյուս բոլոր ցեղերին: Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Ամիսադայի որդի Աքիեզերը:+ 26  Ասերի ցեղի զորախումբը գլխավորում էր Եքրանի որդի Փագիելը:+ 27  Իսկ Նեփթաղիմի ցեղի զորախումբը գլխավորում էր Ենանի որդի Աքիրեն:+ 28  Իսրայելացիները իրենց զորախմբերով ճանապարհ ընկնելիս այս կարգին էին հետևում:+ 29  Հետո Մովսեսն ասաց Հոբաբին՝ իր աներոջ՝ մադիանացի Ռագուելի*+ որդուն. «Մենք ճանապարհ ենք ընկնում դեպի այն վայրը, որի մասին Եհովան ասել է. «Այն ձեզ եմ տալու»:+ Արի մեզ հետ.+ մենք քեզ լավ կնայենք: Եհովան Իսրայելին բարիք է խոստացել»:+ 30  Բայց նա ասաց. «Ես չեմ գա, կվերադառնամ իմ երկիր՝ իմ ազգականների մոտ»: 31  Մովսեսն էլ ասաց. «Խնդրում եմ, մի՛ գնա. դու լավ գիտես, թե անապատում որտեղ կարող ենք ճամբար դնել, ու մեզ համար ուղեկցորդ* կլինես: 32  Եթե գաս մեզ հետ,+ ապա ինչ բարիք որ Եհովան անի մեզ համար, նույնը մենք կանենք քեզ համար»: 33  Ժողովուրդը հեռացավ Եհովայի լեռան+ մոտից և երեք օր ճանապարհ գնաց: Այդ երեք օրերի ընթացքում Եհովայի ուխտի տապանակը+ տանում էին նրանց առջևից, որպեսզի հանգրվանելու տեղ գտնեն:+ 34  Երբ էլ որ նրանք դուրս էին գալիս իրենց ճամբար դրած տեղից, ողջ ցերեկը Եհովայի ամպը+ առաջնորդում էր նրանց: 35  Ամեն անգամ, երբ տապանակը բարձրացնում էին, որ տանեն, Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, ո՛վ Եհովա,+ թող քո թշնամիները ցիրուցան լինեն, և քեզ ատողները փախչեն քո առաջից»: 36  Եվ երբ այն ցած էին դնում, նա ասում էր. «Եկ, ո՛վ Եհովա, և բնակվիր Իսրայելի բազմահազարանոց ժողովրդի մեջ»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «կհիշի»:
Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
Այսինքն՝ Հոթորի:
Բռց.՝ «աչքեր»: