Երեմիա 9։1-26
9 Երանի՜ թե գլուխս արցունքներով լի ջրհոր լիներ,Եվ աչքերս՝ արտասուքի աղբյուր:+
Ես օր ու գիշեր լաց կլինեիԻմ ժողովրդի միջի սպանվածների համար:
2 Երանի՜ իմանայի, թե անապատում որտեղ կա ճամփորդների իջևանատեղի:
Ես կթողնեի իմ ժողովրդին ու կհեռանայի,Որովհետև բոլորը դավաճաններ* են,+Անհավատարիմների ոհմակ:
3 Նրանց լեզուն ասես լարած աղեղ լինի,Ստություն է տիրում այդ երկրում, հավատարմություն չկա:+
«Մեկը մյուսի հետևից չար բաներ են անումԵվ ինձ ուշադրություն չեն դարձնում»,+– ասում է Եհովան:
4 «Թող ձեզնից յուրաքանչյուրը զգուշանա իր դրացուց:
Մի՛ վստահեք նույնիսկ ձեր եղբորը,Որովհետև եղբայրը եղբորը դավաճանում է,+Եվ դրացիները զրպարտում են միմյանց:+
5 Ամեն ոք խաբում է իր դրացուն,Ոչ ոք ճիշտը չի խոսում:
Իրենց լեզուն վարժեցրել են սուտ խոսելուն,+Նրանք չարություն են գործում այնքան, մինչև իրենց ուժերը հատում են:
6 Դու խաբեության մեջ ես բնակվում:
Նրանք ստում են և չեն ուզում ճանաչել ինձ»,– ասում է Եհովան:
7 Ուստի Զորքերի տեր Եհովան ասում է.
«Ես կհալեցնեմ նրանց ու կստուգեմ.+
Էլ ինչպե՞ս կարող եմ վարվել իմ ժողովրդի դստեր հետ:
8 Մահացու նետ է նրա լեզուն, որը ստում է:
Ամեն մեկն իր դրացու հետ խաղաղությամբ է խոսում,Մինչդեռ իր սրտում դավ է նյութում:*
9 Մի՞թե այս ամենի համար հաշիվ չպիտի պահանջեմ նրանցից,– ասում է Եհովան,–Մի՞թե վրեժխնդիր չպիտի լինեմ այսպիսի ազգից:+
10 Ես կողբամ ու սուգ կանեմ լեռների համար,Ողբերգ կերգեմ անապատի արոտների համար,Որովհետև դրանք այրվել են, այնպես որ այնտեղով ոչ մի մարդ չի անցնում,Ու անասունի ձայն չի լսվում:
Թռչուններ ու գազաններ չկան. բոլորը փախել են:+
11 Երուսաղեմը քարերի կույտ կդարձնեմ,+ շնագայլերի որջ,+Հուդայի քաղաքները կամայացնեմ ու անբնակ կդարձնեմ:+
12 Ո՞վ է այնքան իմաստուն, որ սա հասկանա:
Ո՞ւմ հետ է Եհովան խոսել, որ նա էլ այս մասին պատմի:
Ինչո՞ւ է երկիրը կործանվել,Ինչո՞ւ է անապատի պես խանձվել,Եվ այնտեղով անցնող չկա»:
13 Եհովան պատասխանեց. «Պատճառն այն է, որ նրանք մերժեցին իմ օրենքը,* որ տվել էի նրանց, չպահեցին այն ու չհնազանդվեցին ինձ:
14 Փոխարենը լսեցին իրենց համառ սրտին+ ու Բահաղներին պաշտեցին, ինչը իրենց հայրերն էին սովորեցրել:+
15 Ուստի սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես այս ժողովրդին օշինդր եմ ուտեցնելու և թունավորած ջուր եմ խմեցնելու:+
16 Ցիրուցան եմ անելու այն ազգերի մեջ, որոնց ո՛չ իրենք էին ճանաչում, ո՛չ էլ իրենց հայրերը,+ և սուր եմ ուղարկելու, որ հետապնդի նրանց ու բնաջնջի»:+
17 Զորքերի տեր Եհովան ասում է.
«Հասկացողությամբ վարվեք:
Ողբերգ երգող կանանց կանչեք,+Լացող կանանց հետևից մարդ ուղարկեք:
18 Թող շտապ գան ու ողբ անեն մեզ համար,Որ մեր աչքերից արտասուք թափվի,Եվ մեր թարթիչներով արցունքներ հոսեն:+
19 Որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեց.+
«Ինչպե՜ս կործանվեցինք,Ինչպե՜ս խայտառակվեցինք:
Մենք ստիպված եղանք լքել երկիրը, և թշնամիները ավերեցին մեր տները»:+
20 Կանա՛յք, լսեք Եհովայի խոսքը,Ուշադրություն դարձրեք նրա խոսքին:
Ձեր դուստրերին այս ողբը սովորեցրեք,Այս ողբերգը սովորեցրեք միմյանց:+
21 Որովհետև մահը ներս է մտել մեր պատուհաններից,Մուտք է գործել մեր ամրացված աշտարակները,Որ երեխաներին խլի փողոցներիցՈւ պատանիներին՝ հրապարակներից»:+
22 Ասա. «Սա է ասում Եհովան.
«Մարդկանց դիակները ընկած կմնան, ինչպես գոմաղբը դաշտում,Ինչպես նոր հնձած ցորենի շարքերը, որ հնձվորները թողնում են հետևում,Եվ չկա մեկը, որ հավաքի դրանք»»»:+
23 Եհովան ասում է.
«Թող իմաստունը չպարծենա իր իմաստությամբ,+Զորավորը չպարծենա իր զորությամբ,Եվ հարուստը՝ իր հարստությամբ:+
24 Այլ ով պարծենում է, թող պարծենա այն բանով,Որ խորությամբ հասկանում է՝ ինչպիսին եմ ես, և ճանաչում է ինձ,+Գիտի, որ ես Եհովան եմ՝ նա, ով հավատարիմ սեր է ցուցաբերում և արդարություն ու արդարադատություն է իրագործում երկրի վրա,+Որովհետև դա ինձ ուրախություն է պատճառում,+– ասում է Եհովան:–
25 Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես հաշիվ եմ պահանջելու բոլոր թլփատվածներից, որոնք իրականում անթլփատ են՝+
26 Եգիպտոսից+ և Հուդայից,+ Եդոմից+ և ամմոնացիներից,+ Մովաբից+ և բոլոր նրանցից, որոնց քունքերը խուզած են, և որոնք ապրում են անապատում,+ որովհետև բոլոր ազգերը անթլփատ են, և ողջ Իսրայելը սրտով անթլփատ է»:+
Ծանոթագրություններ
^ Բառարանում տես «Շնություն»:
^ Բռց.՝ «դարան է պատրաստում»:
^ Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»: