Երեմիա 6։1-30
6 Ո՛վ Բենիամինի սերունդներ, փախեք Երուսաղեմից, ապաստան փնտրեք,Թեկուեում+ եղջերափող հնչեցրեք,+Բեթ-Աքարմայում կրակ վառեք որպես ազդանշան,Որովհետև հյուսիսից չարիք է մոտենում՝ մեծ աղետ:+
2 Սիոնի դուստրը գեղեցիկ ու նուրբ կնոջ է նման:+
3 Հովիվներն իրենց հոտերով կգան նրա մոտԵվ իրենց վրանները կկանգնեցնեն նրա շուրջը:+
Ամեն մեկն այնտեղ կարածեցնի իր հոտը:+
4 «Պատրաստվե՛ք պատերազմելու* Երուսաղեմի դեմ.
Վե՛ր կացեք, եկեք կեսօրին հարձակվենք նրա վրա»:
«Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է,Եվ երեկոյի ստվերները գնալով երկարում են»:
5 «Վե՛ր կացեք, եկեք գիշերով հարձակվենքՈւ կործանենք նրա ամրացված աշտարակները»:+
6 Զորքերի տեր Եհովան ասում է.
«Ծառեր կտրեք ու Երուսաղեմի դիմաց պատնեշ կանգնեցրեք:+
Այդ քաղաքը հաշիվ պիտի տա,Քանի որ այնտեղ բռնությունից բացի ոչինչ չկա:+
7 Ինչպես որ ջրհորի ջուրն է միշտ թարմ,Այնպես էլ նա է իր չարությունը միշտ թարմ պահում:
Բռնությանն ու ավերմանը վերջ չկա:+
Լոկ հիվանդություններ ու պատուհասներ եմ տեսնում:
8 Ուշադրություն դարձրու նախազգուշացմանը, ո՛վ Երուսաղեմ,Որ զզվանքով քեզնից երես չթեքեմ,+Որ ամայի ու անբնակ չդարձնեմ»:+
9 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան.
«Իսրայելում ողջ մնացածներին կհավաքեն, ինչպես խաղողենու վերջին ողկույզները:
Ձեռքդ կրկին մեկնիր, ինչպես խաղող հավաքողը»:
10 Ո՞ւմ հետ խոսեմ, ո՞ւմ զգուշացնեմ, ո՞վ կլսի ինձ:
Նրանց ականջները փակ* են և ունակ չեն ուշադիր լսելու:+
Նրանք արհամարհում են Եհովայի խոսքը,+Եվ այն հաճելի չէ նրանց համար:
11 Եհովայի ցասումը վառվում է իմ մեջ,Հոգնել եմ այն մեջս պահելուց:+
«Փողոցներում իմ ցասման մասին հայտնիր* երեխաներին,+Նաև միասին հավաքված երիտասարդներին:
Բոլորը գերեվարվելու են՝ ամուսինն ու իր կինը,Ծերն ու զառամյալը:+
12 Նրանց տները, արտերը, ինչպես նաև կանայք ուրիշներին կտրվեն,+Որովհետև ես կմեկնեմ ձեռքս ու կպատժեմ այս երկրի բնակիչներին,– ասում է Եհովան:–
13 Բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* անազնվորեն են շահ ստանում,+Թե՛ մարգարեն և թե՛ քահանան խարդախություն են անում:+
14 Նրանք փորձում են մակերեսորեն բուժել իմ ժողովրդի վերքը՝*Ասելով՝ «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է»,Մինչդեռ խաղաղություն չկա:+
15 Արդյոք նրանք ամաչո՞ւմ են իրենց նողկալի գործերի համար:
Ո՛չ, չեն ամաչում:
Նրանք անգամ չգիտեն՝ ամոթն ինչ է,+Ուստի կընկնեն ընկածների մեջ:
Երբ պատժեմ նրանց, նրանք կսայթաքեն ու կընկնեն»,– ասում է Եհովան:
16 Եհովան ասում է.
«Կանգնեք խաչմերուկներին ու նայեք,Հարցրեք վաղեմի ճանապարհների մասին,Հարցրեք, թե որն է ճիշտ ուղին, ու դրանով գնացեք+Եվ խաղաղություն կունենաք»:
Բայց նրանք ասում են. «Չենք գնա այդ ուղով»:+
17 «Ես ժամապահներ նշանակեցի,+ որոնք ասում էին.
«Ուշադրություն դարձրեք եղջերափողի ձայնին»»:+
Բայց նրանք պատասխանում էին. «Ուշադրություն չենք դարձնի»:+
18 «Ուստի լսեք, ո՛վ ազգեր,Եվ իմացեք, ո՛վ մարդիկ,Թե ինչ է պատահելու նրանց:
19 Լսի՛ր, ո՛վ երկիր:
Այս ժողովրդի վրա ես աղետ եմ բերում՝+Նրա չար մտադրությունների պտուղը,Որովհետև նա ուշադրություն չդարձրեց իմ խոսքերինԵվ իմ օրենքը* մերժեց:
20 Ինչի՞ս է պետք կնդրուկը,* որ բերում ես Սաբայից,Եվ քաղցրաբույր խնկեղեգը՝ հեռավոր երկրից:
Ես չեմ ընդունում ձեր ողջակեզները,Եվ ձեր զոհերը ինձ համար հաճելի չեն»:+
21 Ուստի սա է ասում Եհովան.
«Այս մարդկանց առաջ ես գայթակղության քարեր կդնեմ,Որոնց նրանք կբախվեն ու կընկնեն՝Հայրերը որդիների հետ միասին,Հարևանն ու նրա ընկերը.
Բոլորը կկործանվեն»:+
22 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Հյուսիսի երկրից մի ժողովուրդ է գալիս,Մի մեծ ազգ է վեր կենում երկրի հեռավոր վայրերից:+
23 Նրանք աղեղ ու տեգ* են կրում:
Նրանք դաժան են ու անգութ:
Նրանց ձայնը ծովի շառաչյունի նման կլինի,Նրանք ձի կհեծնեն+Եվ ռազմիկների պես մարտական կարգով կշարվեն քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»:
24 Նրանց մասին լուր լսեցինք,Եվ մեր ձեռքերը թուլացան:+
Անհանգստությունները համակեցին մեզ,Մենք տանջվում ենք ծննդաբերող կնոջ պես:+
25 Մի՛ գնա դաշտՈւ մի՛ քայլիր ճանապարհով,Որովհետև թշնամին սուր ունի,Եվ ամենուր սարսափ է:
26 Իմ ժողովրդի դո՛ւստր,Քուրձ հագիր+ ու թավալվիր մոխրի մեջ:
Դառնագին ողբա, սգա,+ ինչպես մինուճար որդու համար,Որովհետև կործանողը հանկարծակի վրա է հասնելու:+
27 «Քեզ* իմ ժողովրդի մեջ մետաղ զտող նշանակեցի:
Դու պիտի մանրակրկիտ ստուգես նրան,Ամեն բան նկատես ու քննես նրա գործերը:
28 Բոլորը ծայրաստիճան համառ են,+Զրպարտելով ման են գալիս,+Նրանք ասես պղինձ ու երկաթ լինեն:
Բոլորն էլ ապականված են:
29 Դարբնոցի փուքսերն այրվել են,Այդ կրակից միայն կապար է դուրս գալիս:
Հալեցնողը իզուր է հալեցնում,+Որովհետև չարերը չեն զատվել:+
30 Այդ մարդկանց «մերժված արծաթ» կկոչեն,Քանի որ Եհովան մերժել է նրանց»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Սրբագործե՛ք պատերազմը»: Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «անթլփատ»:
^ Բռց.՝ «թափիր այն»:
^ Բռց.՝ «փոքրից մեծ»:
^ Կամ՝ «կոտրվածքը»:
^ Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
^ Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
^ Կարճ նիզակ:
^ Այսինքն՝ Երեմիային: