Երեմիա 5։1-31
5 Շրջեք Երուսաղեմի փողոցներում,Ուշադիր նայեք ձեր շուրջը,Փնտրեք և տեսեք, թե արդյոք հրապարակներումԿգտնե՞ք գոնե մեկ արդար մարդու,+Գոնե մեկի, ով ձգտում է հավատարիմ լինել,Եվ ես կներեմ այս քաղաքի բնակիչներին:
2 Անգամ եթե նրանք ասեն՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ»,Միևնույն է, սուտ երդում տված կլինեն:+
3 Ո՛վ Եհովա, մի՞թե դու չես փնտրում նրանց, ովքեր հավատարիմ են:+
Դու պատժեցիր քո ժողովրդին, բայց դա նրա վրա չազդեց:
Բնաջնջեցիր նրան, բայց մեկ է, նա չխրատվեց:+
Նա պնդաճակատ դարձավ*+Եվ չուզեց քեզ մոտ վերադառնալ:+
4 Բայց ես ինքս ինձ ասացի. «Նրանք պետք է որ անգետ մարդիկ լինեն,Հիմարաբար են վարվում, քանի որ չգիտեն Եհովայի կամքը*Եվ իրենց Աստծու օրենքները:
5 Ես կգնամ նշանավոր մարդկանց մոտ ու կխոսեմ նրանց հետ.
Նրանք հաստատ կիմանան Եհովայի կամքըԵվ իրենց Աստծու օրենքները:+
Սակայն նրանք բոլորը կոտրել էին հնազանդության լուծըՈւ քանդել էին դրա կապերը»:
6 Ահա թե ինչու է անտառի առյուծը հարձակվում նրանց վրա,Տափաստանների գայլը թալանում նրանց,Եվ ընձառյուծը արթուն սպասում նրանց քաղաքների մոտ:
Այնտեղից ամեն դուրս եկողին նա պատառոտում է,Որովհետև նրանց մեղքերը շատ են,Նրանց դավաճանություններն անհաշիվ են:+
7 Ինչպե՞ս կարող եմ ներել քեզ այս ամենի համար:
Քո որդիները լքել են ինձԵվ կեղծ աստծով են երդվում:+
Ես նրանց տվել եմ այն ամենը, ինչի կարիքն ունեցել են,Բայց նրանք շարունակում էին դավաճանել ինձԵվ խմբերով գնում էին մարմնավաճառի տուն:
8 Նրանք ասես կրքով մոլեգնած ձիեր լինեն,Որոնք տռփանքով վրնջում են՝ ցանկանալով ուրիշի կնոջը:+
9 «Մի՞թե այս ամենի համար հաշիվ չպիտի պահանջեմ նրանցից,– ասում է Եհովան,–Մի՞թե վրեժխնդիր չպիտի լինեմ այսպիսի ազգից:+
10 Գնացեք Երուսաղեմի խաղողի այգիները և ավերեք դրանք,Բայց ամբողջությամբ չոչնչացնեք:+
Կտրեք ոստերը,Որովհետև դրանք Եհովային չեն պատկանում:
11 Իսրայելն ու ՀուդանԾայրաստիճան անհավատարիմ եղան իմ հանդեպ,– ասում է Եհովան:+–
12 Նրանք ուրացել են ինձ՝ Եհովայիս, և ասում են.
«Նա ոչինչ չի անի:*+
Ոչ մի աղետ էլ չի գա մեզ վրա:
Ո՛չ սուր կտեսնենք, ո՛չ էլ սով»:+
13 Մարգարեները փուչ խոսքեր են ասում,Եվ նրանց բերանից դուրս եկած խոսքը Աստծուց չէ:
Թող նրանք ոչնչի վերածվեն»:
14 Դրա համար էլ Զորքերի տեր Եհովա Աստված ասում է.
«Քանի որ նրանք այդպիսի բաներ են ասում,Ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում,+Իսկ այս ժողովուրդը փայտ կլինի,Որին կրակը կլափի:+
15 Ո՛վ Իսրայել, հեռավոր երկրից մի ազգ եմ բերում քեզ վրա,+– ասում է Եհովան,–Ազգ, որը հին ժամանակներից ի վեր գոյություն ունի՝Մի վաղեմի ազգ,Որի լեզուն դու չգիտես,Եվ չես հասկանում, թե ինչ է խոսում:+
16 Նրանց կապարճը բաց գերեզմանի է նման,Նրանք բոլորը ռազմիկներ են:
17 Նրանք խժռելու են քո հունձն ու հացը,+Խժռելու են քո որդիներին ու դուստրերին,Քո հոտերն ու նախիրները,Քո խաղողենիներն ու թզենիներըԵվ սրով ավերելու են քո ամրացված քաղաքները, որոնց վրա հույս ես դնում:
18 Բայց նույնիսկ այդ ժամանակ,– ասում է Եհովան,– ես ձեզ չեմ բնաջնջի:+
19 Եվ եթե հարցնեն՝ «Մեր Աստված Եհովան ինչո՞ւ այդպես վարվեց մեզ հետ», կասես նրանց. «Քանի որ լքեցիք ինձ և սկսեցիք օտար աստծու ծառայել ձեր երկրում, ուստի օտարների կծառայեք մի երկրում, որը ձերը չէ»:+
20 Այս մասին հայտնեք Հակոբի սերունդներինԵվ հրապարակեք Հուդայում՝ ասելով.
21 «Լսեք, ո՛վ անմիտ ու անխոհեմ մարդիկ.*+
Դուք աչքեր ունեք, բայց չեք տեսնում,+Ականջներ ունեք, բայց չեք լսում:+
22 Մի՞թե ինձնից չեք վախենում,– ասում է Եհովան,–Չպե՞տք է արդյոք դողայիք իմ առաջ.
Չէ՞ որ ես եմ ծովի համար ավազը դրել որպես սահման,Որ դրանից այն կողմ չանցնի. դա հարատև կանոն է:
Թեև ալիքները մոլեգնում են, բայց չեն կարողանում անցնել այդ սահմանը,Թեև շառաչում են, բայց չեն կարողանում հատել այն:+
23 Սակայն այս ժողովուրդը համառ ու ըմբոստ սիրտ ունի:
Այդ մարդիկ թողել են ինձ ու իրենց ճանապարհով գնացել:+
24 Նրանք չեն ասում.
«Եկեք վախենանք մեր Աստծուց՝ Եհովայից,Ով ճիշտ ժամանակին անձրև է տալիս՝Աշնանային ու գարնանային անձրևներ,Եվ ով հոգ է տանում, որ կարողանանք սահմանված շաբաթներին հունձ անել»»:+
25 Ձեր անօրենությունները արգելք են դարձել այս ամենի համար,Ձեր մեղքերը զրկել են ձեզ այս բարիքներից:+
26 Իմ ժողովրդի մեջ չար մարդիկ կան:
Նրանք սպասում են իրենց զոհին, ինչպես դարան մտած թռչնորսները,Եվ մահացու ծուղակներ են լարում:
Նրանք մարդկանց են որսում:
27 Նրանց տները լի են խաբեությամբ,Ինչպես մի վանդակ, որը լի է թռչուններով:+
Դրա համար էլ նրանք հզորացել ու հարստացել են:
28 Նրանք գիրացել են, ու այդ պատճառով նրանց մաշկը հարթ է:
Նրանք չարությամբ են լցված,Որբերի իրավունքները չեն պաշտպանում դատարանում,+Քանի որ միայն իրենց բարօրության մասին են մտածումԵվ աղքատներին զրկում են արդարադատությունից:+
29 Մի՞թե այս ամենի համար հաշիվ չպիտի պահանջեմ նրանցից,– ասում է Եհովան,–Մի՞թե վրեժխնդիր չպիտի լինեմ այսպիսի ազգից:
30 Այս երկրում զարհուրելի և սարսափազդու բաներ են կատարվում.
31 Մարգարեները սուտ բաներ են մարգարեանում,+Քահանաներն իշխում են ժողովրդի վրա՝ չարաշահելով իրենց դիրքը,Իսկ իմ ժողովրդին դա դուր է գալիս:+
Բայց ի՞նչ եք անելու, երբ վերջը գա»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Իրենց երեսները ապառաժից կարծր դարձրին»:
^ Բռց.՝ «ճանապարհը»:
^ Կամ հնարավոր է՝ «Նա գոյություն չունի»:
^ Բռց.՝ «ո՛վ անմիտ մարդիկ, որ սիրտ չունեք»: