Երեմիա 48։1-47
-
Մովաբի մասին մարգարեություն (1-47)
48 Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, Մովաբի+ մասին ասում է.
«Վա՜յ Նաբավին,+ որովհետև կործանվել է:
Կարիաթեմը+ խայտառակվել է և գրավվել,Ապահով ապաստարանը* ամոթահար է եղել ու խարխլվել:+
2 Ոչ ոք այլևս չի գովում Մովաբին:
Եսեբոնում+ նրա կործանումն են ծրագրում.
«Եկեք գնանք, բնաջնջենք նրան, որ դադարի ազգ լինելուց»:
Մադմե՛ն, դու էլ ես լռելու,Քանի որ քո հետևից սուր է գալիս:
3 Որոնայիմից+ աղաղակ է լսվում:
Այն հիմնահատակ ավերվել է ու կործանվել:
4 Մովաբը տապալվել է,Նրա երեխաները բարձրաձայն լացում են:
5 Լուիթ տանող զառիվերը մարդիկ լացով են բարձրանում:
Որոնայիմից իջնող ճանապարհին ողբերգության պատճառով դառնագին աղաղակ է լսվում:+
6 Փախե՛ք, փրկե՛ք ձեր կյանքը:
Դուք անապատի գիհու պես եք դառնալու:
7 Ո՛վ Մովաբ, քանի որ ապավինում ես քո ձեռքբերումներին ու քո գանձերին,Դու էլ ես նվաճվելու:
Քամոսը+ գերեվարվելու էԻր քահանաների ու իշխանների հետ:
8 Ավերողը կհարձակվի բոլոր քաղաքների վրա,Եվ ոչ մի քաղաք չի ազատվի:+
Հովիտը կկործանվի,Եվ հարթավայրը* կավերվի, ինչպես որ Եհովան ասել է:
9 Մովաբի համար ճանապարհին ցուցանշան դրեք,Որովհետև երբ նրա քաղաքները ավերակների վերածվեն, նա կփախչի:
Այդ քաղաքները զարհուրելի տեսարան կդառնան,Եվ դրանցում բնակվող չի լինի:+
10 Անիծյալ է Եհովայի հանձնարարությունը անփութորեն կատարողը,Անիծյալ է իր սուրը արյուն թափելուց հետ պահողը:
11 Մովաբացիները երիտասարդ տարիներից ի վեր խաղաղ են ապրել,Ինչպես գինին՝ նստվածքի վրա:
Նրանց մի անոթից մյուսը չեն լցրել,Եվ նրանք երբեք գերության չեն տարվել:
Դրա համար էլ նրանց համը նույնն է մնացել,Եվ նրանց բույրը չի փոխվել:
12 Ուստի օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես նրանց մոտ մարդիկ կուղարկեմ, որոնք գլխիվայր կշրջեն նրանց, կդատարկեն նրանց անոթները և ջարդուփշուր կանեն նրանց մեծ սափորները:
13 Մովաբացիները կամաչեն Քամոսի պատճառով, ինչպես որ իսրայելացիները ամաչեցին Բեթելի պատճառով, որին ապավինում էին:+
14 Ինչպե՞ս եք համարձակվում ասել. «Մենք հզոր ռազմիկներ ենք՝ պատերազմելու պատրաստ»:+
15 Մովաբն ավերվել է,Թշնամիները ներխուժել են նրա քաղաքները:+
Նրա ամենաընտիր երիտասարդները սպանվել են,+–Ասում է Թագավորը, ում անունը Զորքերի տեր Եհովա է:+
16 Շուտով մովաբացիների վրա աղետ է գալու,Եվ նրանց վերջը արագորեն մոտենում է:+
17 Նրանց բոլոր հարևանները կկարեկցեն նրանց՝Բոլորը, ովքեր գիտեն նրանց համբավի մասին:*
Թող նրանք ասեն նրանց. «Ինչպե՜ս կոտրվեց զորավոր գավազանը՝ փառքի գավազանը»:
18 Իջիր փառքի աթոռիցԵվ ծարավից ցամաքած՝ նստիր, ո՛վ Դեբոնում+ բնակվող դուստր,Որովհետև Մովաբը կործանողը քո դեմ է դուրս եկելԵվ քո ամրությունները գետնին է հավասարեցնելու:+
19 Կանգնիր ճանապարհին ու նայիր, ո՛վ Արոերի+ բնակիչ:
Հարցրու փախչող և փրկվող կանանց ու տղամարդկանց. «Ի՞նչ է պատահել»:
20 Մովաբը ամոթահար է եղել, նրան սարսափն է պատել:
Ողբացեք ու աղաղակեք,Պատմեք Առնոնում,+ որ Մովաբն ավերվել է:
21 Դատաստան է իրագործվել հարթավայրի նկատմամբ,+ Քոլոնի, Հասսայի+ և Մեֆայաթի+ նկատմամբ,
22 Դեբոնի,+ Նաբավի,+ Բեթ-Դեբլաթեմի,
23 Կարիաթեմի,+ Բեթ-Գամոլի, Բեթ-Մեոնի,+
24 Կարիոթի+ և Բոսրայի՝ Մովաբի բոլոր քաղաքների նկատմամբ՝ հեռու թե մոտիկ:
25 Մովաբը զրկվել է ուժից,*Նրա բազուկը կոտրվել է,– ասում է Եհովան:–
26 Հարբեցրե՛ք նրան,+ որովհետև նա մեծամտանալով Եհովայի դեմ է դուրս եկել:+
Մովաբը թավալվում է իր փսխածի մեջԵվ ծաղրի առարկա է դարձել:
27 Մի՞թե նախկինում Իսրայելին չէիր ծաղրում:+
Մի՞թե նրան տեսել էին գողություն անելիս,Որ նրա մասին վատն էիր խոսում ու գլուխդ տարուբերում:
28 Ո՛վ Մովաբի բնակիչներ, հեռացեք քաղաքներից և ժայռերում բնակվեք,Դարձեք աղավնիների պես, որոնք բույն են դնում կիրճի պատերին:
29 «Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին. նա շատ գոռոզ է:
Լսել ենք նրա մեծամտության, հպարտության, ինքնագոհության և գոռոզ սրտի մասին»:+
30 Ես գիտեմ, որ նա բարկացկոտ է,– ասում է Եհովան,–Բայց նրա դատարկ խոսքերը ոչ մի բան չեն իրագործի.
Նա ոչինչ էլ չի անի:
31 Ուստի ես կողբամ Մովաբի համար,Կաղաղակեմ ողջ Մովաբի համարԵվ սուգ կանեմ Կիր-Հարեսի բնակիչների համար:+
32 Ո՛վ Սեբամայի+ խաղողենի,Քեզ համար ավելի շատ կլացեմ, քան Հազերի+ համար:
Քո ծաղկող ընձյուղները ծովից անցել են:
Հասել են մինչև ծովը, մինչև Հազեր:
Քո ամառային մրգերի և քո խաղողի բերքի վրաԿործանողն է հարձակվել:+
33 Ուրախությունն ու ցնծությունը լքել են պտղատու այգիներն ու Մովաբը:+
Ես հնձաններից գինին վերացրել եմ.
Ոչ ոք ուրախ բացականչություններով խաղող չի տրորի:
Ձայներ կլսվեն, բայց ոչ ուրախության:+
34 Եսեբոնից+ աղաղակները հասնում են մինչև Ելեալե,+Դրանք լսվում են մինչև իսկ Հասսայում,+Սեգորից հասնում են մինչև Որոնայիմ+ և Էգլաթ-Շելիշա:
Նույնիսկ Նեմերիմի ջրերը կցամաքեն:+
35 Ես այնպես կանեմ,– ասում է Եհովան,–Որ Մովաբի սրբավայրերում զոհ մատուցողԵվ իր աստծու համար խունկ ծխեցնող այլևս չլինի:
36 Այդ պատճառով սիրտս Մովաբի համար սրնգի* պես կհառաչի+Եվ Կիր-Հարեսի բնակիչների համար սրնգի պես սուգ կանի,Քանի որ նրա կուտակած հարստությունն ի չիք կլինի:
37 Բոլորի գլուխները ճաղատ են,+Եվ մորուքները՝ սափրած:
Բոլորի ձեռքերին կտրվածքներ կան,+Իսկ գոտկատեղին՝ քուրձ:+
38 Մովաբի բոլոր տանիքների վրաԵվ բոլոր հրապարակներումՄիայն լացուկոծ է լսվում,Որովհետև ես փշրել եմ Մովաբը,Ինչպես անպետք մի անոթ,– ասում է Եհովան:–
39 Ի՜նչ սարսափած է նա: Ողբացե՜ք, մարդի՛կ:
Ինչպե՜ս նահանջեց Մովաբը՝ ամոթահար եղած:
Նա ծաղրի առարկա դարձավ,Սարսափելի տեսարան՝ իր բոլոր հարևանների համար:
40 Սա է ասում Եհովան.
«Ինչպես որ արծիվն է սլանում զոհի վրա,+Այնպես էլ թշնամին իր թևերը կտարածի Մովաբի վրա:+
41 Նրա քաղաքները կգրավենԵվ ամրոցները կզավթեն:
Այդ օրը Մովաբի ռազմիկների սիրտըԾննդաբերող կնոջ սրտի պես կլինի:
42 Մովաբը կոչնչանա ու կդադարի ժողովուրդ լինելուց,+Որովհետև նա մեծամտանալով Եհովայի դեմ է դուրս եկել:+
43 Սարսափ, փոս ու թակարդ են քեզ սպասում,Ո՛վ Մովաբի բնակիչ,– ասում է Եհովան:–
44 Սարսափից փախչողը փոսը կընկնի,Փոսից դուրս եկողը թակարդը կընկնի,Որովհետև գալու է այն տարին,– ասում է Եհովան,–Երբ ես պատժելու եմ Մովաբին:
45 Փախչողները, ուժասպառ եղած, կանգնել են Եսեբոնի ստվերում:
Եսեբոնից կրակ դուրս կգա,Եվ Սեհոնից՝ բոց:+
Այն կայրի Մովաբի ճակատըԵվ վայրագ ռազմիկների գանգերը:+
46 Վա՜յ քեզ, ո՛վ Մովաբ:
Քամոսի+ ժողովուրդը կործանվել է,Քո որդիները գերեվարվել են,Քո դուստրերը գերի են տարվել:+
47 Բայց վերջին օրերում մովաբացի գերիներին վերադարձնելու եմ,– ասում է Եհովան:–
Այստեղ ավարտվում են Մովաբի վերաբերյալ դատաստանական խոսքերը»»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «բարձունքը»:
^ Կամ՝ «բարձրավանդակը»:
^ Բռց.՝ «նրանց անունը»:
^ Թաղումների ժամանակ սովորաբար սրնգով տխուր երաժշտություն էին նվագում: