Երեմիա 46։1-28
46 Եհովան Երեմիա մարգարեին ազգերի մասին լուր հայտնեց:+
2 Ահա թե նա ինչ ասաց Եգիպտոսի+ մասին՝ Եգիպտոսի թագավորի՝ Նեքաո+ փարավոնի զորքի մասին, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Եփրատ գետի մոտ՝ Կարքեմիշում, պարտության մատնեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության չորրորդ տարում.
3 «Պատրաստեք ձեր ասպարներն* ու վահաններըԵվ կռվի գնացեք:
4 Լծեք ձիերը ու հեծնեք, ո՛վ ձիավորներ:
Դիրքավորվեք և կրեք ձեր սաղավարտները,Փայլեցրեք նիզակները և հագեք ձեր զրահները:
5 Ինչո՞ւ եմ նրանց զարհուրած տեսնում:
Նրանք նահանջում են, նրանց ռազմիկները ջախջախիչ պարտություն են կրել:
Նրանք խուճապահար փախչում են, նրանց ռազմիկները հետ չեն նայում:
Շուրջբոլորը ահ ու սարսափ է տիրում,– ասում է Եհովան:–
6 Արագավազները չեն կարող փախչել, և ռազմիկները չեն կարող ազատվել:
Հյուսիսում՝ Եփրատ գետի ափին, նրանք սայթաքել են ու ընկել:+
7 Այդ ո՞վ է բարձրանում Նեղոս գետի պես,Այն գետերի պես, որոնց ջրերը ծփում են:
8 Եգիպտոսն է բարձրանում Նեղոս գետի պես,+Այն գետերի պես, որոնց ջրերը ծփում են:
Նա ասում է. «Կբարձրանամ, երկիրը կծածկեմԵվ քաղաքն ու դրա բնակիչներին կկործանեմ»:
9 Առա՛ջ, ո՛վ նժույգներ,Սլացե՛ք, ո՛վ կառքեր:
Թող դուրս գան ռազմիկները՝Քուշն ու Փութը՝ վահան բռնող,+Եվ Լուդիմը՝+ աղեղ կրող և դրա վրա լարը ձգող:+
10 Այդ օրը Գերիշխան Տիրոջ՝ Զորքերի տեր Եհովայի օրն է, վրեժխնդրության՝ իր թշնամիներից վրեժ առնելու օրը: Սուրը խժռելու է ու կշտանալու, նրանց արյունից հագենալու է, որովհետև Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, զոհաբերություն է անելու հյուսիսի երկրում՝ Եփրատ գետի մոտ:+
11 Գնա Գաղաադ և բալասան վերցրու,+Ո՛վ Եգիպտոսի կույս դուստր:
Զուր ես շատացրել սպեղանիներդ,Որովհետև քեզ համար դարման չկա:+
12 Ազգերն իմացան քո խայտառակության մասին:+
Ողջ երկրով մեկ լսվում է քո աղաղակը:
Ռազմիկը բախվում է ռազմիկին,Եվ երկուսը միասին վայր են ընկնում»:
13 Եհովան Երեմիային հայտնեց, թե ինչ է լինելու, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը գա ու հարձակվի Եգիպտոսի վրա:+ Նա ասաց.
14 «Պատմեք այդ մասին Եգիպտոսում, հայտարարեք Մագդոլում,+Հռչակեք Նոֆում* ու Տափնասում:+
Ասեք. «Դիրքավորվեք ու պատրաստ եղեք,Որովհետև սուրը խժռելով պտտվելու է ձեր շուրջբոլորը:
15 Ինչո՞ւ քո զորավորները վերացան.
Նրանք չկարողացան դիմադրել,Որովհետև Եհովան էր նրանց վայր գցել:
16 Շատերն են սայթաքում ու ընկնում:
Նրանք ասում են իրար.
«Վե՛ր կաց, արի մեր ժողովրդի մոտ՝ մեր հայրենի երկիր վերադառնանք,Որպեսզի փրկվենք սրից անողոք»»:
17 Այնտեղ նրանք գոչեցին.
«Փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, պարզապես անիմաստ աղմկում է:
Նա ձեռքից բաց է թողել իր հնարավորությունը»:*+
18 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Թագավորը, ում անունը Զորքերի տեր Եհովա է,–Նա* կգա և կլինի ինչպես Թաբորը՝+ լեռների մեջ,Ինչպես Կարմեղոսը՝+ ծովի մոտ:
19 Հավաքիր իրերդ, որ գերության գնաս,Ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր,Որովհետև Նոֆը սարսափելի տեսարան է լինելու.
Այն հրի է մատնվելու* և անմարդաբնակ դառնալու:+
20 Եգիպտոսը շատ գեղեցիկ երինջի* է նման,Բայց հյուսիսից նրա վրա խայթող ճանճեր կգան:
21 Նույնիսկ նրա վարձու զինվորները պարարտ հորթերի նման դարձան:
Նրանք էլ նահանջեցին ու փախան,Չկարողացան դիմադրել,+Որովհետև նրանց վրա եկավ աղետի օրը՝Իրենց հատուցման ժամանակը:
22 Նրա ձայնը նման է սողացող օձի ֆշշոցի:
Զորեղ թշնամիները կացիններով գալիս են նրա վրա,Նրանք գալիս են ինչպես փայտահատներ:
23 Նրանք կկտրեն նրա անտառը,– ասում է Եհովան,–Չնայած որ այն անանցանելի է թվում.
Նրանք մորեխներից շատ են՝ անթիվ-անհամար:
24 Եգիպտոսի դուստրը խայտառակ կլինի,Նա հյուսիսի ժողովրդի ձեռքը կտրվի:+
25 Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես պատժելու եմ նովացի*+ Ամոնին,+ փարավոնին, Եգիպտոսին, նրա աստվածներին+ ու թագավորներին, այո՛, փարավոնին ու բոլոր նրանց, ովքեր ապավինում են նրան:+
26 Նրանց տալու եմ իրենց սպանել ցանկացողների ձեռքը՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի+ ու նրա ծառաների ձեռքը: Սակայն հետո Եգիպտոսը բնակեցվելու է, ինչպես որ նախկինում էր,– ասում է Եհովան:+–
27 Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,Մի՛ սարսափիր, ո՛վ Իսրայել:+
Որովհետև ես քեզ փրկելու եմ՝ հետ եմ դարձնելու հեռու տեղից,Ու քո սերնդին՝ այն երկրից, որտեղ գերության մեջ է:+
Հակոբը կվերադառնա, հանդարտ ու հանգիստ կապրի,Եվ ոչ ոք նրան չի վախեցնի:+
28 Ուրեմն մի՛ վախեցիր, իմ ծառա Հակո՛բ. չէ՞ որ ես քեզ հետ եմ,– ասում է Եհովան:–
Ես կբնաջնջեմ բոլոր այն ազգերին, որոնց մեջ ցիրուցան եմ արել քեզ,+Սակայն քեզ չեմ բնաջնջի:+
Այնուամենայնիվ, հարկ եղած չափով կխրատեմ* քեզ+Եվ ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնի»»:
Ծանոթագրություններ
^ Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:
^ Կամ՝ «Մեմփիսում»:
^ Բռց.՝ «սահմանված ժամանակը»:
^ Այսինքն՝ Եգիպտոսը նվաճողը:
^ Կամ հնարավոր է՝ «ամայանալու է»:
^ Խոսքը դեռ չծնած կովի մասին է:
^ Այսինքն՝ թեբեացի:
^ Կամ՝ «կուղղեմ»: