Երեմիա 4։1-31

  • Զղջումը օրհնություններ է բերում (1-4)

  • Հյուսիսից աղետ է գալու (5-18)

  • Երեմիան ցավ է ապրում գալիք աղետի համար (19-31)

4  «Ո՛վ Իսրայել, եթե վերադառնաս,– ասում է Եհովան,–Եթե վերադառնաս ինձ մոտԵվ եթե հեռացնես քո նողկալի կուռքերն իմ առաջից,Թափառական չես լինի:+   Եվ եթե երդվես՝ ասելով՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ»,Եվ անես այն, ինչը ճիշտ է, ազնիվ ու արդար,Ապա ազգերը Նրանով կօրհնվենԵվ Նրանով կպարծենան»:+  Ահա թե Եհովան ինչ է ասում Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին. «Հերկեք անմշակ հողըԵվ այլևս սերմ մի՛ ցանեք փշերի մեջ:+   Մաքրվեք* Եհովայի համար,Մաքրեք ձեր սրտերը,*+Ո՛վ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներ,Այլապես ձեր չար գործերի պատճառովԲարկությունս կրակի պես կբորբոքվի,Եվ այն ոչ ոք չի կարողանա հանգցնել»:+   Հռչակեք այս մասին Հուդայում, պատմեք Երուսաղեմում,Գոչեք ու եղջերափող փչեք երկրով մեկ+ Եվ բարձրաձայն հայտարարեք. «Մեկտե՛ղ հավաքվեք,Եկեք փախչենք ամրացված քաղաքները:+   Սիոնի ճանապարհը ցույց տվող նշա՛ն դրեք: Ապաստա՛ն փնտրեք: Մի՛ դանդաղեք»,Որովհետև Աստված ասում է. «Հյուսիսից աղետ եմ բերելու՝+ մեծ կոտորած»:   Ազգեր կործանողը դուրս է եկել, ինչպես առյուծը՝ մացառուտից.+ Նա դուրս է եկել իր տեղից, ճանապարհ է ընկել,+Որ քո երկիրը զարհուրելի տեսարան դարձնի: Քո քաղաքները ավերակ կդառնան, և այնտեղ բնակվող չի լինի:+   Ուրեմն քուրձ հագեք,+Սուգ արեք* ու ողբացեք,Որովհետև Եհովան դեռ խիստ բարկացած է մեզ վրա:   «Այդ օրը,– ասում է Եհովան,– թագավորի սիրտը դող կընկնի,+Իշխանների սրտերը վախից կնվաղեն,Քահանաները կսարսափեն, և մարգարեները կապշեն»:+ 10  Ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, իսկապես, դու խաբեցիր այս ժողովրդին+ ու Երուսաղեմին՝ ասելով՝ «Դուք խաղաղություն կունենաք»,+ մինչդեռ մեր կոկորդին սուր է դրված»: 11  Այդ ժամանակ այս ժողովրդին ու Երուսաղեմին կասվի. «Իմ ժողովրդի դստեր* վրաԱնապատի մերկ բլուրներից կիզիչ քամի կփչի: Այն չի փչելու քամհարելու* կամ մաքրելու համար: 12  Իմ հրամանով այնտեղից սաստիկ քամի է սուրում: Հիմա ես կհայտնեմ իմ ժողովրդի դեմ կայացրած դատավճիռները: 13  Թշնամին գալու է անձրևաբեր ամպերի պես,Եվ նրա կառքերը՝ մրրիկի պես:+ Նրա ձիերը արծիվներից էլ սրընթաց են:+ «Վա՜յ մեզ, որովհետև մենք կործանման եզրին ենք»: 14  Սիրտդ մաքրիր չարությունից, ո՛վ Երուսաղեմ, որ փրկվես:+ Մինչև ե՞րբ պետք է կլանված լինես չար մտքերով: 15  Մի ձայն Դանից լուր է հայտնում,+Եփրեմի լեռներից աղետի մասին է հայտարարում: 16  Հայտնեք ազգերին այդ մասին,Ազդարարեք Երուսաղեմին այդ լուրը»: «Հեռավոր երկրից հետախույզներ են գալիս,Որոնք մարտագոչ են արձակելու ընդդեմ Հուդայի քաղաքների: 17  Նրանք Երուսաղեմին մոտենում են բոլոր կողմերից, ինչպես դաշտը հսկող պահակներ,+Քանի որ նա ըմբոստացել է իմ դեմ,+– ասում է Եհովան:– 18  Դու կստանաս քո հատուցումը վարքիդ և արարքներիդ համար:+ Որքա՜ն դառն է լինելու քեզ վրա եկող աղետը,Որովհետև քո ըմբոստությունը մինչև սրտիդ խորքն է հասել»: 19  Ա՜խ, որքա՜ն եմ տանջվում, որքա՜ն եմ տառապում,*Սիրտս մղկտում է անտանելի ցավից,Տակնուվրա է լինում իմ ներսում: Չեմ կարող լռել. Չէ՞ որ եղջերափողի ձայն եմ լսել՝Պատերազմի ազդանշան:*+ 20  Աղետը աղետի հետևից է գալիս. Ողջ երկիրը կործանվեց: Վրաններս հանկարծակի ավերվեցին,Դրանց պաստառները մեկ ակնթարթում ոչնչացվեցին:+ 21  Դեռ ինչքա՞ն պիտի ճանապարհի նշանը տեսնեմԵվ եղջերափողի ձայնը լսեմ:+ 22  «Իմ ժողովուրդը հիմար է:+ Նրանք ուշադրություն չեն դարձնում ինձ: Նրանք անմիտ որդիներ են և հասկացողություն չունեն,Չարիք գործելու հարցում խելացի* են,Բայց բարություն անել չգիտեն»: 23  Ես նայեցի երկրին, այն դատարկ էր ու ամայի:+ Նայեցի երկնքին, այնտեղ լույս չկար:+ 24  Նայեցի լեռներին, դրանք ցնցվում էին,Բլուրները դողում էին:+ 25  Նայեցի շուրջս, տեսա, որ մարդ չկա,Եվ բոլոր թռչունները թռել գնացել էին:+ 26  Տեսա, որ պարտեզի պես երկիրը անապատ էր դարձել,Դրա բոլոր քաղաքներն ավերվել էին:+ Այս ամենը Եհովան էր արել,Քանի որ սաստիկ ցասումով էր լցվել: 27  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ողջ երկիրը ամայի կդառնա,+Թեև այն ամբողջովին չեմ կործանի: 28  Դրա պատճառով երկիրը կսգա,+Երկինքը կխավարի,+Որովհետև ես եմ դա որոշել ու ասել: Ես չեմ մտափոխվի* ու խոսքիցս հետ չեմ կանգնի:+ 29  Լսելով ձիավորների և աղեղնավորների ձայնը՝Ողջ քաղաքը փախչում է:+ Մարդիկ թաքնվում են մացառուտների մեջ,Բարձրանում են ժայռերը:+ Բոլոր քաղաքները լքված են. Դրանցում բնակվող չկա»: 30  Հիմա, երբ ավերակ ես դարձել, ի՞նչ ես անելու: Դու ալ կարմիր զգեստ էիր հագնում,Զարդարվում էիր ոսկե զարդերովԵվ աչքերդ ներկում ծարիրով:* Զուր էիր քեզ գեղեցկացնում,+Քանի որ ովքեր կրքով բորբոքված քեզ տենչում էին, այժմ մերժել են քեզ: Հիմա նրանք ուզում են խլել կյանքդ:+ 31  Ես ձայն լսեցի, որ նման էր հիվանդ կնոջ բղավոցի,Առաջին անգամ ծննդաբերող կնոջ աղաղակի,Սիոնի դստեր ձայնը, որը հևալով է շնչում: Նա տարածում է ձեռքերն ու ասում.+ «Վա՜յ ինձ, ես ուժասպառ եմ եղել մարդասպանների պատճառով»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Թլփատվեք»:
Բռց.՝ «Կտրեք ձեր սրտերի թլիփը»:
Կամ՝ «Կուրծք ծեծեք»:
Սա բանաստեղծական անձնավորում է, որը, հավանաբար, խղճահարություն և կարեկցանք է արտահայտում:
Այսինքն՝ քամու առջև պահելով՝ մաքրելու:
Բռց.՝ «Ա՜խ, աղիքներս»: Աղիքները համարվում էին խոր զգացմունքների կենտրոնը:
Կամ հնարավոր է՝ «Մարտագոչ»:
Կամ՝ «իմաստուն»:
Կամ՝ «ափսոսա»:
Կամ՝ «կոպերի ստվերաներկով»: