Երեմիա 31։1-40

  • Ողջ մնացած իսրայելացիները վերադառնալու են իրենց հայրենի երկիր (1-30)

    • Ռաքելը լաց է լինում իր որդիների համար (15)

  • Նոր ուխտ (31-40)

31  «Այդ ժամանակ,– ասում է Եհովան,– ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ընտանիքների համար, և նրանք իմ ժողովուրդը կլինեն»:+  2  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Սրից փրկված ժողովուրդը անապատում բարեհաճության արժանացավ: Իսրայելը գնում էր այնտեղ, որտեղ կարող էր հանգիստ առնել»:  3  Հեռվից Եհովան ինձ մոտ եկավ ու ասաց. «Հավերժական սիրով քեզ սիրեցի,Դրա համար էլ հավատարիմ սիրով դեպի ինձ ձգեցի:*+  4  Քեզ նորից կվերակառուցեմ, և դու կվերակառուցվես,+Ո՛վ Իսրայելի կույս, դու կրկին քո դափերը կվերցնեսԵվ կգնաս ուրախ-ուրախ պարելու:+  5  Դու դարձյալ խաղողի այգիներ ես տնկելու Սամարիայի լեռներում:+ Խաղողագործները կտնկեն դրանք ու կվայելեն դրանց պտուղը:+  6  Կգա օրը, երբ Եփրեմի լեռներում ժամապահները կգոչեն. «Վե՛ր կացեք, եկե՛ք բարձրանանք Սիոն՝ մեր Աստված Եհովայի մոտ»»:+  7  Սա է ասում Եհովան. «Ցնծությամբ կանչե՛ք Հակոբին: Ուրախությամբ բացականչե՛ք, որովհետև ազգերի մեջ առաջնորդ եք:+ Հրապարակե՛ք դա, գովաբանե՛ք Աստծուն ու ասե՛ք. «Ո՛վ Եհովա, փրկիր քո ժողովրդին՝ ողջ մնացած իսրայելացիներին»:+  8  Ես հետ կբերեմ նրանց հյուսիսի երկրից,+Կհավաքեմ երկրի ամենահեռավոր վայրերից:+ Նրանց մեջ կլինեն կույր ու կաղ,+ հղի ու ծննդաբերող: Որպես մեծ ժողովուրդ՝ նրանք բոլորը միասին կվերադառնան այստեղ:+  9  Նրանք կգան լացելով:+ Ես կառաջնորդեմ նրանց, երբ աղաչեն, որ բարեհաճ լինեմ նրանց հանդեպ: Ես կտանեմ նրանց ջրի վտակների մոտ,+Ուղիղ ճանապարհով, որտեղ չեն սայթաքի,Որովհետև ես Իսրայելի Հայրն եմ, և Եփրեմը իմ առաջնեկն է»:+ 10  Լսե՛ք Եհովայի խոսքը, ազգե՛ր,Եվ հեռավոր կղզիներում ազդարարե՛ք այն ու ասե՛ք.+ «Իսրայելին ցրիվ տվողը կհավաքի նրան: Նա կպահպանի նրան, ինչպես հովիվն է պահպանում իր հոտը:+ 11  Եհովան կփրկագնի Հակոբի սերունդներին+Եվ կազատի նրա ձեռքից, ով նրանցից ուժեղ է:+ 12  Նրանք կգան և ուրախությամբ կբացականչեն Սիոնի բարձունքի վրա+Ու կշողան՝ տեսնելով Եհովայի բարությունը,*Տեսնելով հացահատիկը, գինին,+ յուղը,Հոտի գառներն ու հորթերը:+ Նրանք կդառնան լավ ոռոգված պարտեզի նման+Եվ այլևս չեն նվաղի»:+ 13  «Այդ ժամանակ կույս աղջիկները ուրախությամբ կպարեն,Կպարեն նաև երիտասարդներն ու տարեցները միասին:+ Նրանց սուգը ցնծության կվերածեմ,+Կմխիթարեմ և նրանց վիշտը ուրախությամբ կփոխարինեմ:+ 14  Քահանաներին առատ* կերակուրներով կկշտացնեմ,– ասում է Եհովան,–Եվ իմ ժողովուրդը իմ բարությամբ* կհագենա:+ 15  Եհովան ասում է. «Մի ձայն է լսվում Ռամայում՝+ ողբի և դառնագին լացի ձայն. Ռաքելը լաց է լինում իր որդիների* համար:+ Նա չի ուզում մխիթարվել,Որովհետև նրանք այլևս չկան»»:+ 16  Սա է ասում Եհովան. «Լաց մի՛ եղիր, աչքերիցդ սրբիր արտասուքը,Որովհետև վարձատրվելու ես գործերիդ համար,– ասում է Եհովան,–Որդիներդ վերադառնալու են թշնամու երկրից:+ 17  Քո ապագայի համար հույս կա,+– ասում է Եհովան,–Նրանք կվերադառնան իրենց տարածքները:+ 18  Լսել եմ, թե ինչպես էր Եփրեմը ողբում. «Ես ասես մի հորթ լինեի, որը վարժված չէ լուծ կրելու համար: Դու ինձ խրատեցիր, ու ես ուղղվեցի: Հետ դարձրու ինձ, և ես անմիջապես հետ կդառնամ,Որովհետև դու Եհովան ես՝ իմ Աստվածը: 19  Ես հետ դարձա ու զղջացի,+Խելքի եկա ու դառնացած՝ ազդրիս հարվածեցի: Պատանեկությանս տարիներին գործած մեղքերի պատճառովԵս ամաչեցի ու ինձ նվաստացած զգացի»:+ 20  Մի՞թե Եփրեմը թանկագին որդի, կամ՝ սիրելի զավակ չէ ինձ համար:+ Թեև հաճախ նախատում եմ նրան, բայց, մեկ է, հիշում եմ: Այդ պատճառով էլ սիրտս խոր ցավ է զգում* նրա համար:+ Ես անկասկած նրան խղճալու եմ,– ասում է Եհովան:+– 21  Քեզ համար ճանապարհի նշաններ դիրԵվ նշանասյուներ կանգնեցրու:+ Ուշադրություն դարձրու այն ճանապարհին՝ այն ուղուն, որով պետք է գնաս:+ Հե՛տ դարձիր, ո՛վ Իսրայելի կույս, հե՛տ դարձիր քո քաղաքները: 22  Դեռ երկա՞ր ես թափառելու, ո՛վ անհավատարիմ դուստր: Եհովան նոր բան է ստեղծել երկրի վրա. Կինը ձգտելու է ունենալ ամուսնու հավանությունը»:* 23  Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Երբ գերիներին հավաքեմ, Հուդայի երկրում և դրա քաղաքներում նորից կասեն. «Թող Եհովան օրհնի քեզ, ո՛վ արդար բնակավայր,+ սո՛ւրբ լեռ»:+ 24  Հուդայում միասին կբնակվեն քաղաքի բնակիչները, հողագործներն ու հովիվները:+ 25  Հոգնածին ուժ կտամ և հյուծվածին կհագեցնեմ»:+ 26  Այդ ժամանակ զարթնեցի ու բացեցի աչքերս. ես անուշ քնել էի: 27  «Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելն ու Հուդան կլցնեմ մարդկանցով և անասուններով:+ 28  Ինչպես ուշադիր հետևում էի նրանց, որ արմատախիլ անեմ, քանդեմ, ավերեմ, կործանեմ ու վնասեմ,+ այդպես էլ հետևելու եմ, որ կառուցեմ ու տնկեմ,+– ասում է Եհովան:– 29  Այդ օրերին այլևս չեն ասի՝ «Հայրերը թթու խաղող կերան, բայց դրա թթու համը որդիներն առան»,+ 30  այլ ամեն մարդ իր իսկ մեղքի պատճառով կմեռնի: Ով թթու խաղող ուտի, նա էլ կառնի դրա թթու համը: 31  Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելի և Հուդայի հետ նոր ուխտ եմ կապելու:+ 32  Այս մեկը նման չի լինի այն ուխտին, որ կապեցի նրանց նախահայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնած՝ հանեցի Եգիպտոսից:+ Եհովան ասում է. «Նրանք խախտեցին իմ այդ ուխտը,+ թեպետ ես նրանց միակ տերն* էի»: 33  Ուխտը, որ կկապեմ Իսրայելի հետ այդ օրերից հետո, սա է. իմ օրենքը նրանց ներսում կդնեմ+ և նրանց սրտում կգրեմ:+ Ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք՝ իմ ժողովուրդը,– ասում է Եհովան:+– 34  Նրանցից ոչ մեկը իր դրացուն կամ իր եղբորը այլևս չի սովորեցնի՝ ասելով՝ «Ճանաչի՛ր Եհովային»,+ քանի որ բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* կճանաչեն ինձ,+– ասում է Եհովան:– Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի»:+ 35  Սա է ասում Եհովան՝Նա, ով արևը տվել է ցերեկը լուսավորելու համարԵվ լուսնի ու աստղերի համար կանոններ է հաստատել, որ գիշերը լուսավորեն,Ով փոթորկում է ծովը և ալեկոծում այն,Ում անունը Զորքերի տեր Եհովա է.+ 36  «Եթե այս կանոններն այլևս չգործեն,– ասում է Եհովան,–Ապա Իսրայելի սերունդը ընդմիշտ կդադարի իմ առաջ ազգ լինելուց»:+ 37  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինչպես որ անհնար է երկինքը չափել և երկրի հիմքերը հետազոտել, այնպես էլ անհնար է, որ ես մերժեմ Իսրայելի ողջ սերնդին նրա արածների պատճառով,– ասում է Եհովան:+– 38  Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ քաղաքը Եհովայի համար կվերակառուցվի+ Անանայելի աշտարակից+ մինչև Անկյան դարպասը:+ 39  Եվ չափման լարը+ կձգվի ուղիղ դեպի առաջ մինչև Գարեբ բլուրը ու կշրջվի դեպի Գոաթ: 40  Ողջ հովիտը, որտեղ գցում են դիակներն ու թափում մոխիրը,* ինչպես նաև բոլոր դարավանդները* մինչև Կեդրոնի հովիտը,+ ընդհուպ մինչև Ձիերի դարպասի+ անկյունը՝ դեպի արևելք, սուրբ կլինեն Եհովայի համար:+ Դրանք այլևս երբեք արմատախիլ չեն լինի և չեն ոչնչացվի»:

Ծանոթագրություններ

^ Կամ՝ «շարունակ հավատարիմ սեր ցուցաբերեցի քո հանդեպ»:
^ Կամ՝ «Եհովայի տված լավ բաները»: Բառարանում տես «Բարեսիրություն»:
^ Բռց.՝ «ճարպոտ»:
^ Բառարանում տես «Բարեսիրություն»:
^ Կամ՝ «երեխաների»:
^ Կամ՝ «աղիքներս գալարվում են»:
^ Կամ՝ «պտտվելու է տղամարդու շուրջը»:
^ Կամ հնարավոր է՝ «ամուսինը»:
^ Բռց.՝ «փոքրից մեծ»:
^ Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Խոսքը զոհաբերված կենդանիների ճարպով ներծծված մոխրի մասին է:
^ Աստիճանաձև դասավորված հողահարթակներ: