Երեմիա 24։1-10

  • Լավ և վատ թզեր (1-10)

24  Այն բանից հետո, երբ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը Հուդայի թագավոր Հովակիմի որդի+ Հեքոնիային,*+ Հուդայի իշխաններին, արհեստավորներին և դարբիններին* Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն,+ Եհովան ինձ ցույց տվեց թզով լի երկու զամբյուղ, որ դրված էին Եհովայի տաճարի առաջ:  Մի զամբյուղի մեջ վաղահաս թզերի պես ընտիր թզեր էին, իսկ մյուս զամբյուղի թզերը շատ վատն էին, այնպես որ դրանք հնարավոր չէր ուտել:  Եհովան հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»: Ես պատասխանեցի. «Թզեր: Լավ թզերը ընտիր թզեր են, իսկ վատ թզերը շատ վատն են, այնքան վատը, որ դրանք հնարավոր չէ ուտել»:+  Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ.  «Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Հուդայից գերեվարվածներին, որոնց այս տեղից ուղարկել եմ քաղդեացիների երկիր, այս լավ թզերի պես լավը կհամարեմ:  Ես նրանց բարեհաճորեն կնայեմ և կվերադարձնեմ այս երկիր:+ Այնպես կանեմ, որ բարգավաճեն, և չեմ կործանի: Կտնկեմ նրանց և արմատախիլ չեմ անի:+  Նրանց սրտում ինձ ճանաչելու ցանկություն կարթնացնեմ, որպեսզի իմանան, որ ես Եհովան եմ:+ Նրանք կդառնան իմ ժողովուրդը, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ,+ որովհետև իրենց ողջ սրտով կվերադառնան ինձ մոտ:+  Իսկ այն վատ թզերի մասին, որոնք հնարավոր չէ ուտել,+ Եհովան ասում է. «Հուդայի Սեդեկիա+ թագավորին, նրա իշխաններին ու ողջ մնացած երուսաղեմցիներին՝ նրանց, ովքեր մնացել են այս երկրում, և նրանց, ովքեր բնակվում են Եգիպտոսում, այսպես կանեմ.+  ես այնպիսի աղետ կբերեմ նրանց վրա, որ երկրի բոլոր թագավորությունները կսարսափեն:+ Նրանց կնախատեն, նրանց մասին առածներով կխոսեն, կծաղրեն ու կանիծեն+ այն բոլոր վայրերում, ուր կցրեմ նրանց:+ 10  Սուր,+ սով և համաճարակ* կուղարկեմ+ նրանց վրա, մինչև որ բնաջնջվեն այն երկրի երեսից, որը տվել եմ նրանց ու նրանց նախահայրերին»»»:

Ծանոթագրություններ

Կոչվում է նաև Հովաքին, Քոնիա:
Կամ հնարավոր է՝ «պաշտպանական կառույցների շինարարներին»:
Կամ՝ «հիվանդություն»: