Երեմիա 17։1-27

  • Հուդայի մեղքը փորագրված է (1-4)

  • Եհովային ապավինելու օրհնությունները (5-8)

  • Նենգ սիրտ (9-11)

  • Եհովան Իսրայելի հույսն է (12, 13)

  • Երեմիայի աղոթքը (14-18)

  • «Շաբաթը սուրբ համարեք» (19-27)

17  «Հուդայի մեղքը երկաթե հատիչով է գրված,Ադամանդե ծայր ունեցող գործիքով փորագրված է նրանց սրտերում*Եվ նրանց զոհասեղանների եղջյուրների վրա:  2  Նույնիսկ նրանց որդիներն են հիշում նրանց զոհասեղաններն ու սուրբ ձողերը,*+Որոնք սաղարթախիտ ծառերի կողքին էին, բարձր բլուրների+  3  Եվ գյուղական վայրերում գտնվող լեռների վրա: Քո հարստությունը, քո բոլոր գանձերը որպես ավար տալու եմ թշնամիներիդ,+Քո բոլոր տարածքներում գործածդ մեղքերի պատճառով քո սրբավայրերը տալու եմ նրանց:+  4  Քո մեղքով զրկվեցիր այն ժառանգությունից, որը քեզ էի տվել:+ Ես այնպես կանեմ, որ ծառայես քո թշնամիներին քեզ անծանոթ երկրում,+Որովհետև դու կրակի պես բորբոքեցիր իմ զայրույթը.*+ Այն երբեք չի հանգչելու»:  5  Եհովան ասում է. «Անիծված է այն մարդը,* ով իր հույսը մարդու վրա է դնում,+Ով մարդկային զորությանն է ապավինում,+Եվ ում սիրտը հեռանում է Եհովայից:  6  Նա կդառնա ինչպես մենակյաց ծառ անապատում,Եվ երբ լավ բան լինի, նա չի տեսնի: Նա կբնակվի խանձված ու անմարդաբնակ տեղերում,Աղուտային երկրում, որտեղ ոչ ոք չի կարող ապրել:  7  Օրհնված է այն մարդը, որն իր հույսը Եհովայի վրա է դնում,Որի ապավենը Եհովան է:+  8  Նա նման կլինի ջրերի մոտ տնկված ծառի,Որի արմատները ձգվում են առվակի մոտ: Տոթ նա չի տեսնի,Եվ նրա տերևները միշտ փարթամ կլինեն:+ Երաշտի տարում նա չի անհանգստանաԵվ չի դադարի պտուղ տալուց:  9  Սրտից ավելի նենգ* բան չկա. այն ամեն ինչի ընդունակ* է:+ Ո՞վ կարող է հասկանալ այն: 10  Ես՝ Եհովաս, քննում եմ սրտերը+Եվ զննում եմ խորունկ մտքերը,*Որպեսզի ամեն մեկին հատուցեմ՝ ըստ իր արածիԵվ ըստ իր գործերի պտղի:+ 11  Անազնիվ ճանապարհով հարստություն ձեռք բերողը+Նման է կաքավի, որը թուխս է նստել իր չածածի վրա:* Իր կյանքի ծաղկունքին նա կզրկվի այդ հարստությունից,Եվ ի վերջո կերևա նրա անմտությունը»: 12  Աստծու փառավոր գահը՝ ի սկզբանե բարձրացված,Մեր սրբավայրն է:+ 13  Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ հույս,Բոլոր նրանք, ովքեր թողնում են քեզ, ամաչելու են: Քեզ* ուրացողների անունները հողի վրա են գրվելու,+Որովհետև նրանք թողեցին Եհովային՝ կենդանի ջրի աղբյուրին:+ 14  Բուժի՛ր ինձ, ո՛վ Եհովա, և ես կբուժվեմ: Փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ,+Որովհետև ես քեզ եմ գովաբանում: 15  Նրանք ինձ ասում են. «Ո՞ւր է Եհովայի խոսքը,+Թող այն կատարվի»: 16  Բայց ես չհրաժարվեցի հովիվ լինելուց ու քեզ հետևելուցԵվ աղետալի օրվան չփափագեցի: Դու լավ գիտես այն ամենը, ինչ խոսել եմ. Այդ բոլորը քո աչքի առաջ է եղել: 17  Ինձ մի՛ սարսափեցրու: Դու իմ ապավենն ես աղետի օրը: 18  Ինձ հալածողնե՛րը թող ամաչեն,+Բայց թույլ մի՛ տուր, որ ե՛ս ամաչեմ: Թող նրա՛նք սարսափով համակվեն,Բայց թույլ մի՛ տուր, որ ե՛ս սարսափեմ: Աղետ* բեր նրանց վրա+Եվ ջախջախիր ու ամբողջովին* կործանիր նրանց: 19  Եհովան ինձ ասաց. «Գնա և կանգնիր ժողովրդի դարպասի մոտ, որով Հուդայի թագավորները ելումուտ են անում, ապա գնա կանգնիր Երուսաղեմի մյուս բոլոր դարպասների մոտ+ 20  ու ասա նրանց. «Լսե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ, Հուդայի՛ ժողովուրդ և Երուսաղեմի բոլո՛ր բնակիչներ, որ մտնում եք այս դարպասներով: 21  Սա է ասում Եհովան. «Զգույշ եղեք ու Շաբաթ օրը ոչ մի բեռ մի՛ կրեք և մի՛ անցկացրեք Երուսաղեմի դարպասներով:+ 22  Ձեր տներից Շաբաթ օրը բեռ մի՛ հանեք ու ոչ մի գործ մի՛ արեք:+ Շաբաթը սուրբ համարեք, ինչպես որ ձեր նախահայրերին եմ պատվիրել:+ 23  Բայց նրանք չլսեցին և ուշադրություն չդարձրին իմ խոսքերին, այլ համառորեն չհնազանդվեցին* և չընդունեցին խրատը:+ 24  Սակայն եթե դուք ամեն ինչում հնազանդվեք ինձ,– ասում է Եհովան,– Շաբաթ օրը այս քաղաքի դարպասներով բեռ չանցկացնեք և սուրբ համարեք այդ օրը՝ ոչ մի գործ չանելով,+ 25  այդ ժամանակ կառքեր նստած ու ձիեր հեծած՝ այս քաղաքի դարպասներով ներս կմտնեն Դավթի գահին+ նստող թագավորներն ու իշխանները, ինչպես նաև Հուդայի ժողովուրդն ու Երուսաղեմի բնակիչները:+ Եվ այս քաղաքը միշտ բնակեցված կլինի: 26  Հուդայի քաղաքներից, Երուսաղեմի շրջակայքից, Բենիամինի երկրից,+ հովտից,+ լեռնային շրջանից և Նեգևից մարդիկ կգան ու ողջակեզներ,+ զոհեր,+ հացի ընծաներ,+ կնդրուկ* և երախտագիտության զոհեր կբերեն Եհովայի տուն:+ 27  Բայց եթե չհնազանդվեք ինձ ու Շաբաթը սուրբ չհամարեք, այդ օրը բեռներ կրեք և դրանք Երուսաղեմի դարպասներով ներս բերեք, ես այդ դարպասները կայրեմ, և այդ կրակը կլափի Երուսաղեմի ամուր աշտարակներն+ ու չի հանգչի»»»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սրտի տախտակին»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Կամ հնարավոր է՝ «դու կրակի պես վառվում ես իմ բարկությունից»:
Կամ՝ «ուժեղ մարդը»:
Կամ՝ «խաբեբա»:
Կամ հնարավոր է՝ «անբուժելի»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»:
Կամ՝ «որը հավաքում է իր չածածը»:
Բռց.՝ «Ինձ»: Ըստ ամենայնի, վերաբերում է Եհովային:
Բռց.՝ «Աղետի օր»:
Կամ՝ «կրկնակի»:
Բռց.՝ «պնդացրին իրենց պարանոցը»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ: