Երեմիա 13։1-27

  • Քայքայված կտավե գոտի (1-11)

  • Գինու սափորները ջարդուփշուր են լինելու (12-14)

  • Հուդան չի ուզում փոխվել, ուստի գերեվարվելու է (15-27)

    • «Կարո՞ղ է քուշեցին փոխել իր մաշկի գույնը» (23)

13  Եհովան ինձ ասաց. «Գնա, քեզ համար մի կտավե գոտի գնիր ու գոտկատեղիդ կապիր, բայց ջրի մեջ այն չթրջես»:  Ուստի Եհովայի խոսքի համաձայն՝ գոտին գնեցի ու գոտկատեղիս կապեցի:  Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Վերցրու այն գոտին, որ գնել ու գոտկատեղիդ ես կապել, գնա Եփրատի մոտ և այնտեղ՝ ժայռի խոռոչում, թաքցրու այն»:  Ուստի ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ Եհովան ինձ պատվիրել էր:  Շատ օրեր անց Եհովան ասաց ինձ. «Վեր կաց գնա Եփրատի մոտ և վերցրու այն գոտին, որ պատվիրել էի քեզ այնտեղ թաքցնել»:  Ես գնացի Եփրատի մոտ, փորեցի հանեցի գոտին այն տեղից, որտեղ թաքցրել էի, և տեսա, որ այն քայքայվել էր ու ոչ մի բանի պիտանի չէր:  Ապա Եհովան ասաց ինձ.  «Սա է ասում Եհովան. «Այդպես էլ ոչնչի կվերածեմ Հուդայի հպարտությունը և Երուսաղեմի՝ սահման չունեցող հպարտությունը:+ 10  Այս չար ժողովուրդը, որը չի ուզում հնազանդվել իմ խոսքերին,+ որը լսում է իր համառ սրտին+ և պաշտում է ուրիշ աստվածների՝ ծառայելով ու խոնարհվելով նրանց առաջ, այդ գոտու պես անպիտան կլինի: 11  Ինչպես որ գոտին է պինդ գրկում գոտկատեղը,– ասում է Եհովան,– այնպես էլ ես ողջ Իսրայելին ու Հուդային էի կիպ մոտեցրել ինձ, որ լինեն իմ ժողովուրդը,+ փառքը,+ պարծանքն ու զարդը, բայց նրանք չհնազանդվեցին»:+ 12  Նաև ասա նրանց. «Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Յուրաքանչյուր մեծ սափոր գինով է լցվում»»: Նրանք կհարցնեն քեզ. «Մի՞թե չգիտենք, որ յուրաքանչյուր մեծ սափոր գինով է լցվում»: 13  Իսկ դու կասես նրանց. «Եհովան ասում է. «Այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի գահին նստած թագավորներին, քահանաներին ու մարգարեներին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին հարբեցնելու եմ:+ 14  Իրար հարվածելով՝ կոտրելու եմ նրանց, ինչպես հայրերին, այնպես էլ որդիներին,– ասում է Եհովան:+– Չեմ կարեկցելու, չեմ խղճալու և չեմ գթալու. ես կկործանեմ նրանց, ու ոչինչ հետ չի պահի ինձ»»:+ 15  Լսեք և ուշադրություն դարձրեք: Հպարտ մի՛ եղեք, որովհետև Եհովան է խոսում: 16  Փառք տվեք ձեր Աստված Եհովային,Քանի դեռ նա խավար չի բերել,Եվ քանի դեռ մթնշաղին լեռների վրա չեք սայթաքել: Դուք կսպասեք լույսի,Բայց նա խոր ստվեր կբերի,Լույսը թանձր խավար կդարձնի:+ 17  Իսկ եթե չցանկանաք լսել,Ձեր հպարտության պատճառով ես թաքուն կարտասվեմ: Շատ արցունք կթափեմ, և իմ արտասուքը գետի պես կհորդի,+Որովհետև Եհովայի հոտը+ գերեվարվեց: 18  Թագավորին ու մայր թագուհուն+ ասա. «Իջեք ձեր պատվավոր տեղից,Որովհետև ձեր գեղեցիկ թագը ընկնելու է ձեր գլուխներից»: 19  Հարավի քաղաքները կողպված* են, և դրանք բացող չկա: Ամբողջ Հուդան գերեվարվել է. բոլորին գերի են տարել:+ 20  Բարձրացրու աչքերդ և նայիր հյուսիսի կողմից եկողներին:+ Ո՞ւր է քեզ տրված հոտը, ո՞ւր են քո գեղեցիկ ոչխարները:+ 21  Ի՞նչ ես ասելու, երբ քեզ պատժեն նրանք,Ում դու ի սկզբանե մտերիմ ընկեր ես համարել:+ Մի՞թե չես տանջվելու երկունքի ցավերից, ինչպես ծննդաբերող կինն է տանջվում:+ 22  Եվ երբ ինքդ քեզ հարցնես՝ «Այս ամենն ինչո՞ւ ինձ պատահեց»,+Իմացիր, որ քո բազմաթիվ մեղքերի պատճառով են փեշերդ բացել+ Եվ կրունկներդ ցավեցրել: 23  Կարո՞ղ է քուշեցին* փոխել իր մաշկի գույնը, կամ ընձառյուծը՝ իր բծերը:+ Դուք էլ, որ սովոր եք չարն անելու,Չեք կարող բարին գործել: 24  Ուստի ես ձեզ ցրիվ կտամ անապատի քամուց քշվող ծղոտի պես:+ 25  Սա է քո հասանելիքը՝ իմ կողմից քեզ տրված բաժինը,– ասում է Եհովան,–Քանի որ ինձ մոռացար+ և ստին ապավինեցիր:+ 26  Ես փեշդ երեսիդ վրա կբարձրացնեմ,Եվ բոլորը կտեսնեն քո անպատվությունը,+ 27  Քո դավաճանությունը,+ տռփոտ վրնջյունըԵվ քո լկտի մարմնավաճառությունը: Ես տեսել եմ քո գարշելի գործերը+Բլուրների վրա և դաշտում: Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ: Մինչև ե՞րբ պիտի անմաքուր մնաս»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «պաշարված»:
Կամ՝ «եթովպացին»: