Երեմիա 12։1-17
12 Եհո՛վա, երբ քեզ գանգատվում եմ,Երբ քեզ հետ արդարադատության մասին եմ խոսում, գիտեմ, որ արդար ես:+
Բայց ինչո՞ւ են չար մարդկանց գործերը հաջողում,+Եվ նենգ մարդիկ անհոգ ապրում:
2 Դու նրանց տնկեցիր, և նրանք արմատներ գցեցին:
Նրանք աճել են և պտուղ տվել,Միշտ խոսում են քո մասին, բայց նրանց խորունկ մտքերում* դու չկաս:+
3 Սակայն ինձ, ո՜վ Եհովա, դու լավ գիտես,+ դու տեսնում ես ինձ:
Դու քննեցիր իմ սիրտը և տեսար, որ այն քեզ հետ է:+
Զատիր նրանց, ինչպես ոչխարների, որոնք մորթվելու են,Առանձնացրու սպանդի օրվա համար:
4 Դեռ ինչքա՞ն պետք է երկիրը չորանա,Եվ դաշտի բուսականությունը թառամի:+
Այս երկրի բնակիչների չարության պատճառովԳազաններն ու թռչուններն անհետացել են.
Չէ՞ որ նրանք ասում էին. «Նա չի տեսնում մեր ապագան»:
5 «Եթե դու հոգնել ես հետևակների հետ վազելիս,Ապա ինչպե՞ս կարող ես ձիերի հետ մրցել:+
Դու ապահով ես զգում խաղաղ երկրում,Բայց ի՞նչ պիտի անես Հորդանանի խիտ մացառուտներում:
6 Նույնիսկ քո եղբայրները, քո ընտանիքի անդամներըՆենգորեն են վարվում քեզ հետ:+
Նրանք բղավում են քեզ վրա:
Մի՛ հավատա նրանց,Անգամ եթե լավ բաներ ասեն քեզ:
7 Ես լքել եմ իմ տունը,+ թողել եմ իմ սեփականությունը,+Իմ սիրելիին իր թշնամիների ձեռքն եմ մատնել:+
8 Իմ սեփականությունը ինձ համար դարձել է ինչպես առյուծ անտառում:
Նա մռնչում է ինձ վրա,Դրա համար ես ատեցի նրան:
9 Իմ սեփականությունը ինձ համար գիշատիչ գույնզգույն* թռչնի պես է:
Ուրիշ գիշատիչ թռչունները շրջապատում են նրան ու հարձակվում նրա վրա:+
Եկե՛ք, հավաքվե՛ք, բոլո՛ր գազաններ:
Եկեք ու կերեք:+
10 Բազմաթիվ հովիվներ ավերել են իմ խաղողի այգին,+Իմ հողաբաժինը տրորել են:+
Նրանք երկրի իմ սիրած բաժինը անմարդաբնակ անապատի են վերածել:
11 Այն ամայացել է, չորացել,*Անմարդաբնակ դարձած՝ սփռվել է իմ առաջ:+
Ամբողջ երկիրը անմարդաբնակ են դարձրել,Բայց ոչ ոքի դա չի մտահոգում:+
12 Անապատի բոլոր ճանապարհներով ավերողներ են եկել:
Եհովայի սուրը խժռում է երկիրը՝ մի ծայրից մինչև մյուսը:+
Ոչ ոք խաղաղություն չունի:
13 Նրանք ցորեն ցանեցին, բայց փուշ հնձեցին,+Նրանք կաշվից դուրս եկան, բայց ապարդյուն:
Եհովան սաստիկ բարկացել է նրանց վրաԵվ բերք չի տալու՝ ամաչեցնելով նրանց»:
14 Սա է ասում Եհովան. «Իմ բոլոր չար հարևաններին, որոնք դիպչում են այն ժառանգությանը, որը որպես սեփականություն տվել եմ իմ ժողովրդին՝ Իսրայելին,+ ես արմատախիլ կանեմ իրենց երկրից+ և Հուդան արմատախիլ կանեմ նրանց միջից:
15 Բայց նրանց արմատախիլ անելուց հետո ես նորից կգթամ նրանց ու ամեն մեկին հետ կբերեմ իր ժառանգած տարածքը և իր երկիրը:
16 Եթե այդ ազգերը սովորեն իմ ժողովրդի պես վարվել և իմ անունով երդվեն՝ ասելով՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ», ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այդ ժամանակ նրանք տեղ կունենան իմ ժողովրդի մեջ:
17 Իսկ եթե այդ ազգերից մեկը չցանկանա հնազանդվել, ես արմատախիլ կանեմ նրան, արմատախիլ կանեմ ու կկործանեմ»,– ասում է Եհովան:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ամենախոր զգացմունքներում»: Բռց.՝ «երիկամներում»:
^ Կամ՝ «խայտաբղետ»:
^ Կամ հնարավոր է՝ «սգում է»: