Երեմիա 1։1-19

  • Երեմիան մարգարե է նշանակվում (1-10)

  • Նշենու մասին տեսիլք (11, 12)

  • Կաթսայի մասին տեսիլք (13-16)

  • Աստված զորացնում է Երեմիային, որ կատարի իր հանձնարարությունը (17-19)

1  Բենիամինի երկրում՝ Անաթոթում+ ապրող քահանաներից մեկի՝ Քեղկիայի որդի Երեմիայի* խոսքերը:  Եհովան խոսեց նրա հետ Ամոնի+ որդու՝ Հուդայի թագավոր Հովսիայի+ իշխանության 13-րդ տարում:  Նա նաև խոսեց նրա հետ Հուդայի թագավոր Հովակիմի՝+ Հովսիայի որդու իշխանության օրոք և Հուդայի թագավոր Սեդեկիայի՝+ Հովսիայի որդու իշխանության օրոք մինչև նրա կառավարման 11-րդ տարվա վերջը՝ մինչև հինգերորդ ամսում Երուսաղեմի բնակիչների գերության գնալը:+  Եհովան ասաց ինձ.   «Ես գիտեի* քեզ նախքան քո մոր արգանդում քեզ ստեղծելը:+ Երբ դեռ չէիր ծնվել, քեզ սրբագործեցի,*+Ազգերի համար մարգարե նշանակեցի»:   Բայց ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա,Ախր ես խոսել չգիտեմ,+ դեռ պատանի եմ»:+   Եհովան պատասխանեց. «Մի՛ ասա՝ դեռ պատանի եմ: Ում մոտ որ քեզ ուղարկեմ, դու պետք է գնասԵվ ասես այն ամենն, ինչ քեզ կկարգադրեմ:+   Չվախենաս նրանցից,+ որովհետև ես՝ Եհովաս, ասում եմ. «Ես քեզ հետ եմ, որ փրկեմ քեզ»»:+  Ապա Եհովան մեկնեց ձեռքը և դիպավ բերանիս:+ Եհովան ասաց ինձ. «Խոսքերս քո բերանում դրեցի:+ 10  Այսօր քեզ ազգերի և թագավորությունների մասին մարգարեանալու իշխանություն տվեցի, որ արմատախիլ անես ու քանդես, կործանես ու ավերես, կառուցես ու տնկես»:+ 11  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»: Ես պատասխանեցի. «Նշենու* ճյուղ եմ տեսնում»: 12  Եհովան ասաց. «Ճիշտ է, որովհետև ես արթուն եմ, որ կատարեմ իմ խոսքը»: 13  Եհովան երկրորդ անգամ խոսեց ինձ հետ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»: Ես պատասխանեցի. «Եռացող* կաթսա եմ տեսնում, և այն հյուսիսի կողմից դեպի հարավ է թեքված»: 14  Ապա Եհովան ասաց ինձ. «Հյուսիսից աղետ է գալու երկրի բոլոր բնակիչների վրա:+ 15  Ես կանչում եմ հյուսիսի թագավորությունների բոլոր ցեղերին,– ասում է Եհովան:+Նրանք կգան, ու ամեն թագավոր իր գահը կդնի Երուսաղեմի դարպասների մուտքի մոտ,+Դրա պարիսպների շուրջըԵվ Հուդայի բոլոր քաղաքների մոտ:+ 16  Ես Հուդայի բնակիչներին կհայտնեմ իմ դատավճիռները, որոնք կայացրել եմ նրանց չար գործերի համար,Քանի որ նրանք թողել են ինձ,+Ուրիշ աստվածների են զոհեր մատուցում+Եվ խոնարհվում են իրենց իսկ ձեռքով պատրաստած բաների առաջ:+ 17  Բայց դու պատրաստվիր գործի անցնելու,*Գնա ու ասա նրանց այն ամենն, ինչ պատվիրում եմ քեզ: Մի՛ վախեցիր նրանցից,+Որպեսզի նրանց աչքի առաջ քեզ սարսափի մեջ չգցեմ: 18  Այսօր ես քեզ դարձրի ամրացված քաղաք,Երկաթե սյուն և պղնձե պարիսպ, որ կարողանաս դիմակայել այս ողջ երկրին՝+Հուդայի թագավորներին և իշխաններին,Քահանաներին ու ողջ ժողովրդին:+ 19  Նրանք կպատերազմեն քո դեմ,Բայց քեզ չեն հաղթի,Որովհետև ես՝ Եհովաս, ասում եմ քեզ. «Ես քեզ հետ եմ,+ որ փրկեմ քեզ»»:

Ծանոթագրություններ

Հավանաբար նշանակում է «Եհովան բարձրացնում է»:
Կամ՝ «ընտրեցի»:
Կամ՝ «առանձնացրի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «Արթնացողի»: Նշենին գարնանը առաջինը ծաղկող ծառերից է:
Կամ՝ «Կրակի վրա դրված»:
Կամ՝ «Բայց դու մեջքդ գոտևորիր»: