Եսայիա 66։1-24
66 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը:+
Այդ որտե՞ղ եք ինձ համար տուն կառուցելու,+Որտե՞ղ է լինելու իմ բնակության վայրը»:+
2 «Այս ամենը իմ ձեռքով է ստեղծվել,Այդպես են այս բոլորն առաջ եկել,– ասում է Եհովան:+–
Ահա թե ում ուշադրություն կդարձնեմ՝Նրան, ով խոնարհ է, ով ընկճված է, ով խորապես հարգում է իմ խոսքը:*+
3 Ցուլ մորթողը իմ աչքին ասես մարդասպան լինի,+Ոչխար զոհաբերողը՝ շուն զոհաբերող,*+Ընծա բերողը՝ խոզի արյուն մատուցող,+Կնդրուկ* ծխեցնողը՝+ մոգության խոսքերով օրհնող:*+
Նրանք իրենք են իրենց ճանապարհներն ընտրում,Զզվելի բաներով են ուրախանում:
4 Ես էլ նրանց պատժամիջոցները կընտրեմ+Եվ այն, ինչից սարսափում են, նրանց գլխին կբերեմ,Քանի որ երբ կանչում էի, ոչ ոք չէր պատասխանում,Երբ խոսում էի, ոչ ոք չէր լսում:+
Նրանք շարունակում էին անել այն, ինչը չար է իմ աչքին,Եվ նախընտրում էին ինձ տհաճ բաներ անել»:+
5 Եհովայի խոսքը խորապես հարգողնե՛ր, լսեք, թե նա ինչ է ասում.
«Ձեր եղբայրները, ովքեր իմ անվան պատճառով ատում են ձեզ ու մերժում, կեղծավորաբար ասում էին. «Փա՛ռք Եհովային»:+
Բայց ես կհայտնվեմ ու ձեզ ուրախություն կբերեմ,Մինչդեռ նրանք ամոթահար կլինեն»:+
6 Աղմուկ-աղաղակ է լսվում քաղաքից, ձայներ են լսվում տաճարից.
Այդ Եհովան է ըստ արժանվույն հատուցում իր թշնամիներին:
7 Դեռ երկունքի ցավերը չսկսված՝ կինը ծնեց,+Դեռ ցավերը չբռնած՝ արու զավակ ունեցավ:
8 Ո՞վ է այդպիսի բան լսել:
Ո՞վ է նման բան տեսել:
Մի՞թե մեկ օրում մի երկիր լույս աշխարհ կբերվի,Կամ մի՞թե միանգամից մի ազգ կծնվի:
Բայց ահա Սիոնի երկունքի ցավերը հազիվ սկսված՝ նա որդիներ ծնեց:
9 «Մի՞թե ես կհասցնեմ ծննդաբերության և թույլ չեմ տա, որ երեխան ծնվի,– ասում է Եհովան:–
Կամ մի՞թե այնպես կանեմ, որ ծննդաբերությունը սկսվի, ու հետո կփակեմ արգանդը»,– ասում է քո Աստվածը:
10 Երուսաղեմը սիրողնե՛ր, բոլորդ ուրախացեք+ ու հրճվեք նրա հետ:+
Նրա համար սգացողնե՛ր, բոլորդ մեծապես ցնծացեք նրա հետ,
11 Որովհետև դուք կկերակրվեք ու լիարժեք կհագենաք մխիթարությամբ լի նրա մայրական կրծքով,Կուշտ կխմեք և ուրախություն կստանաք նրա մեծ փառքից:
12 Եհովան ասում է.
«Ահա ես նրա համար գետի պես խաղաղություն եմ հորդեցնում,+Ազգերի փառքով եմ նրան հեղեղում:+
Դուք կկերակրվեք, գրկի մեջ առնված կտարվեք ու ծնկներին դրված կօրորվեք:
13 Ինչպես մայրն է մխիթարում որդուն,Այնպես էլ ես շարունակ կմխիթարեմ ձեզ,+Երուսաղեմի բարօրությունը տեսնելով՝ դուք կմխիթարվեք:+
14 Դուք կտեսնեք դա, ու ձեր սիրտը կցնծա,Ձեր ոսկորները դալար խոտի պես կփթթեն:
Եհովան իր զորությունը* կդրսևորի հօգուտ իր ծառաների,Իսկ իր թշնամիներին նա դատապարտության կարժանացնի»:+
15 «Ես՝ Եհովաս, կգամ ինչպես կրակ,+Իմ կառքերը՝ ինչպես մրրիկ:+
Կգամ, որ հատուցեմ կատաղի ցասումով,Որ պատժեմ բոցավառ կրակով:+
16 Ես՝ Եհովաս, կրակով դատաստան կանեմ,Սրով դուրս կգամ բոլոր մարդկանց* դեմ,Ու Եհովայի կողմից սպանվածները շատ կլինեն:
17 Նրանք, ովքեր սրբագործվում* են ու մաքրվում, որ գնան պարտեզներ՝*+ հետևելով կենտրոնում եղողին, և ովքեր խոզի միս,+ գարշելի բաներ ու մկներ են ուտում,+ բոլորն էլ բնաջինջ կլինեն,– ասում է Եհովան:–
18 Ես գիտեմ նրանց գործերն ու մտքերը, ուստի գալիս եմ, որ հավաքեմ բոլոր ազգերին ու տարբեր լեզուներով խոսող մարդկանց. նրանք կգան ու կտեսնեն իմ փառքը»:
19 «Ես նշան հանդիսացող մի բան կանեմ նրանց մեջ ու փրկվածներից ոմանց կուղարկեմ ազգերի մոտ, որոնք չեն լսել իմ մասին և չեն տեսել իմ փառքը: Կուղարկեմ Թարսիս,+ Փուլ, Լուդ,+ որտեղ ապրում են հմուտ աղեղնավորներ, նաև Թոբել, Հավան+ ու հեռավոր կղզիներ: Ազգերի մեջ նրանք կհռչակեն իմ փառքի մասին:+
20 Նրանք բոլոր ազգերի միջից կբերեն ձեր բոլոր եղբայրներին+ որպես նվեր ինձ՝ Եհովայիս համար: Ձիերի, կառքերի, ծածկած սայլակառքերի, ջորիների ու արագընթաց ուղտերի վրա նրանց կբերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,– ասում է Եհովան,– ինչպես որ Իսրայելի ժողովուրդն է մաքուր անոթում նվեր բերում Եհովայի տուն»:
21 «Նրանցից ոմանց քահանաներ ու ղևտացիներ կդարձնեմ»,– ասում է Եհովան:
22 «Ինչպես որ իմ առաջ միշտ կանգուն կմնան նոր երկինքն ու նոր երկիրը,+ որ ես ստեղծում եմ,– ասում է Եհովան,– այնպես էլ ձեր սերունդն ու ձեր անունը կմնան»:+
23 «Եվ նորալուսնից նորալուսին, Շաբաթից ՇաբաթԲոլոր մարդիկ* կգան, որ խոնարհվեն իմ առաջ,*+– ասում է Եհովան:–
24 Նրանք դուրս կգան ու կտեսնեն իմ դեմ ըմբոստացած մարդկանց դիակները:
Դրանց վրայի որդերը չեն սատկի,Ու դրանք այրող կրակը չի հանգչի:+
Բոլոր մարդիկ կգարշեն դրանցից»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «դողում է իմ խոսքից»: Նույնը՝ 5-րդ համարում:
^ Կամ՝ «Որպես հիշեցում ծառայող կնդրուկ»:
^ Կամ հնարավոր է՝ «կուռք փառաբանող»:
^ Բռց.՝ «շան վիզը կոտրող»:
^ Բռց.՝ «ձեռքը»:
^ Բռց.՝ «ամեն մարմնի»:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Խոսքը հատուկ պարտեզների մասին է, որտեղ կուռքեր էին պաշտում:
^ Բռց.՝ «Ամեն մարմին»:
^ Կամ՝ «որ պաշտեն ինձ»: