Եսայիա 61։1-11
61 Գերիշխան Տեր Եհովան ինձ տվել է իր ոգին:+
Եհովան ինձ օծել է, որ բարի լուր հռչակեմ հեզերին:+
Ուղարկել է, որ բուժեմ նրանց, ում սիրտը կոտրված է,Գերիներին հայտնեմ, որ ազատ են արձակվելու,Բանտարկյալներին ասեմ, որ նրանց աչքերը բացվելու են,+
2 Հռչակեմ, որ եկել է Եհովայի բարեհաճության տարին,Եվ հասել է մեր Աստծու վրեժխնդրության օրը,+Մխիթարեմ բոլոր սգավորներին,+
3 Սիոնի համար սգացողներին հոգ տանեմ,Մոխիրը փոխարինեմ զարդարուն գլխադիրով,Սուգը՝ ցնծության յուղով,Ընկճված ոգին՝ գովաբանության հանդերձանքով:
Նրանք կկոչվեն արդարության մեծ ծառեր,Եհովայի տնկածներ, որոնք պետք է նրան փառք բերեն:*+
4 Նրանք կվերականգնեն հնամենի ավերակները,Կկառուցապատեն վաղուց ամայացած վայրերը,+Կվերակառուցեն ավերված քաղաքները՝+Սերնդեսերունդ քարուքանդ մնացած վայրերը:+
5 «Օտարները կգան ու ձեր հոտերը կհովվեն,Օտարականները+ ձեր հողագործներն ու խաղողագործները կլինեն:+
6 Դուք կկոչվեք Եհովայի քահանաներ,+Ձեզ Աստծու ծառաներ կանվանեն:
Դուք ազգերի բարիքները կուտեք,+Նրանց փառահեղ գանձերի մասին պարծանքով կխոսեք:
7 Իմ ժողովուրդը այլևս անպատվություն չի կրի, այլ կրկնակի բաժին կստանա,Չի նվաստանա, այլ ուրախ կբացականչի իր բաժնի համար:
Այո՛, նրանք կրկնակի բաժին կստանան իրենց երկրում+
Եվ կվայելեն հարատև ուրախություն:+
8 Չէ՞ որ ես՝ Եհովաս, արդարություն եմ սիրում,+Ատում եմ կողոպուտն ու անարդարությունը:+
Ես, հավատարմություն դրսևորելով, կտամ նրանց վարձըՈւ նրանց հետ հավիտենական ուխտ կկապեմ:+
9 Նրանց սերունդը ճանաչված կլինի ազգերի մեջ,+Նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ:
Բոլորը, ովքեր նրանց տեսնեն,Կհասկանան, որ նրանք Եհովայի կողմից օրհնված սերունդ են»:+
10 Ես անչափ կուրախանամ Եհովայով,Ողջ էությամբ կցնծամ իմ Աստծով,+Որովհետև նա փրկության հագուստ է ինձ հագցրել,+Արդարության վերնահագուստով է ինձ պարուրել:
Ես նման եմ մի փեսայի, որը քահանայի պես գլխափաթթոց է կրում,+Մի հարսի, որը զուգվում է զարդերով:
11 Ինչպես որ երկիրը ծիլեր է բուսցնում,Ինչպես որ պարտեզը իր մեջ սերմանվածն է աճեցնում,Այնպես էլ Գերիշխան Տեր Եհովան արդարություն+ ու գովաբանություն կաճեցնի+ բոլոր ազգերի առաջ:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «զարդարեն»: