Եսայիա 59։1-21
59 Եհովայի ձեռքը կարճ չէ, որ չկարողանա փրկել,+Նրա ականջը ծանր չէ, որ չկարողանա լսել:+
2 Այդ ձեր հանցանքներն են, որ ձեզ բաժանել են ձեր Աստծուց,+Ձեր մեղքերի պատճառով է, որ նա ձեզնից երես է թեքել և չի ուզում ձեզ լսել:+
3 Ձեր ձեռքի ափերը պղծված են արյունով,+ և ձեր մատները՝ հանցանքով:
Ձեր շուրթերից ստեր են հնչում,+ և ձեր լեզուն խաբեություն* է մրմնջում:
4 Ոչ ոք չի խոսում ի պաշտպանություն արդարության,+Չկա մեկը, որ դատարան գնա հանուն ճշմարտության:
Նրանք անիրական բաների են ապավինում+ և փուչ բաների մասին են խոսում,Չարամիտ բաներ են հղանում ու չարիք ծնում:+
5 Թունավոր օձի ձվեր են ածում ու սարդոստայն են գործում:+
Ով ուտում է այդ ձվերից, մեռնում է:
Կոտրվածից էլ իժ է դուրս գալիս:
6 Նրանց հյուսած ոստայնը նրանց համար հագուստ չի ծառայի,Իրենց գործերով նրանք չեն ծածկվի:+
Նրանց արարքները վնասաբեր են,Նրանց ձեռքերը բռնությամբ լի են:+
7 Նրանց ոտքերը վազում են չարիք գործելու,Շտապում են անմեղ արյուն թափելու:+
Նրանց մտքերը վնասաբեր են,Նրանք կործանում ու թշվառություն են սփռում իրենց ճանապարհին:+
8 Խաղաղության տանող ուղին անծանոթ է նրանց:
Նրանց արահետներում արդարություն չկա:+
Նրանք ծռմռել են իրենց ճանապարհները,Դրանցով գնացողները խաղաղություն չեն ունենա:+
9 Դրա համար էլ արդարադատությունը հեռու է մեզնից,Արդարությունը մոտ չի գալիս մեզ:
Լույս ենք ակնկալում, բայց ահա մթություն է,Պայծառության ենք սպասում, բայց շարունակում ենք քայլել խավարի մեջ:+
10 Կույրերի պես պատը շոշափելով ենք քայլում,Տեսողություն չունեցողների պես խարխափում ենք:+
Օրը ցերեկով սայթաքում ենք, ինչպես մթնշաղին:
Ասես մեռած լինենք ուժով լի մարդկանց մեջ:
11 Բոլորս մռնչում ենք արջերի պես,Վշտահար ղունղունում ենք աղավնիների պես:
Արդարություն ենք ակնկալում, բայց չկա,Փրկություն ենք սպասում, բայց այն հեռու է:
12 Չէ՞ որ քո դեմ շատ ենք ըմբոստացել,+Մեր ամեն մի մեղքը վկայում է մեր դեմ:+
Մեր ըմբոստությունները մեր աչքի առաջ են,Մեր հանցանքները մենք լավ գիտենք:+
13 Հանցանք ենք գործել և ուրացել ենք Եհովային,Թիկունք ենք դարձրել մեր Աստծուն,Կեղեքումներ և ըմբոստություն ենք ծրագրել,+Ստեր ենք հորինել և ի սրտե սուտ խոսքեր ենք մրմնջացել:+
14 Արդարությունը հետ է մղվել,+Արդարադատությունը հեռվում է կանգնել:+
Ճշմարտությունը* սայթաքում է հրապարակում,Եվ ճիշտը ներս մտնել չի կարողանում:
15 Ճշմարտությունը* վերացել է,+Չար բաներից հեռու մնացող ամեն մարդ կողոպտվում է:
Եհովան տեսավ այդ ամենը,Տեսավ, որ չկա արդարություն, և դա նրան դուր չեկավ:+
16 Նա տեսավ, որ չկա մեկը, որ օգնության հասնի,Զարմացավ, որ ոչ ոք չկա, որ նրանց համար բարեխոսի:
Ուստի իր իսկ բազկով փրկություն* բերեց,Իր իսկ արդարությունը նրան գործելու մղեց:
17 Նա որպես զրահ հագավ իր արդարությունը,Գլխին դրեց փրկության* սաղավարտը:+
Հագավ վրեժխնդրության հագուստը,+Փաթաթվեց նախանձախնդրության թիկնոցով:
18 Նա, ըստ արարքների, հատուցում կտա.+
Հակառակորդների վրա իր ցասումը կթափի,Թշնամիների հետ հաշվեհարդար կտեսնի,+Կղզիներին արժանին կհատուցի:
19 Եհովայի անունից կվախենան արևմուտքում,Նրա մեծափառությունից՝ արևելքում,Որովհետև Եհովան կգա որպես հորդահոս գետ,Մի գետ, որը նրա ոգով է առաջ շարժվում:
20 «Փրկագնողը+ կգա Սիոնի մոտ,+Հակոբի սերնդից նրանց մոտ, ովքեր անօրենությունից հետ են կանգնում»,+– ասում է Եհովան:
21 «Այսպիսի ուխտ եմ կապում նրանց հետ»,+– ասում է Եհովան: «Իմ ոգին, որ ձեզ վրա է, և իմ խոսքերը, որ ձեր բերանն եմ դրել, ձեր, ձեր զավակների ու թոռների շուրթերին կլինեն այժմվանից մինչև հավիտյան»,– ասում է Եհովան:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «անարդարություն»:
^ Կամ՝ «Ազնվությունը»:
^ Կամ՝ «Ազնվությունը»:
^ Կամ՝ «իր համար հաղթանակ»:
^ Կամ՝ «հաղթանակի»: