Եսայիա 58։1-14
58 «Կոկորդով մեկ գոռա՛, քեզ մի՛ զսպիր:
Թող ձայնդ եղջերափողի հնչյունների պես բարձր հնչի:
Իմ ժողովրդի առաջ հայտարարի՛ր նրա ըմբոստության մասին,+Հակոբի տան առաջ՝ նրա մեղքերի մասին:
2 Ամեն օր նրանք փնտրում են իմ առաջնորդությունը,Ցույց են տալիս, թե սրտանց հետաքրքրված են իմ ուղիներով,Կարծես թե այնպիսի ազգ են, որն արդարություն էր գործադրում,Իր Աստծու արդար օրենքներից չէր հեռանում:+
Ինձ խնդրում են, որ արդար դատավճիռներ կայացնեմ,Ասես իրոք ուզում են մոտ լինել ինձ:+
3 Նրանք ասում են. «Երբ ծոմ ենք պահում, ինչո՞ւ դու չես տեսնում,+Երբ ճնշում ենք մեզ, ինչո՞ւ ուշադրություն չես դարձնում»:+
Ես էլ կասեմ, թե որն է պատճառը.
«Դուք ծոմ պահելիս ձեր շահն եք փնտրում,Ձեր աշխատողներին ճնշում եք:+
4 Ձեր ծոմապահությունները կռիվներով ու վեճերով են ավարտվում,Ինչպես նաև կատաղի բռնցքահարություններով:*
Քանի դեռ այդպես եք ծոմ պահում, չեք կարող ակնկալել, որ ձեր ձայնը կլսվի երկնքում:
5 Մի՞թե ինձ հաճելի ծոմը այսպիսին պետք է լինի,Որ մարդը ինքն իրեն ճնշի,Կնյունի* պես իր գլուխը խոնարհի,Քրձի ու մոխրի մեջ պառկի:
Դուք սա ծոմապահությո՞ւն եք անվանում,Եհովային ընդունելի օ՞ր եք կոչում:
6 Ո՛չ, ինձ հաճելի ծոմապահությունն այն է,Որ արձակեք անօրինաբար դրված ոտնաշղթաները,Քանդեք լծի կապանքները,+Որ կեղեքվածներին ազատեք,+Ամեն լուծ կոտրեք,
7 Որ քաղցածի հետ կիսեք ձեր հացը,+Աղքատ ու անտուն մարդուն ձեր տուն բերեք,Որ շոր չունեցող մարդ տեսնելիս նրան հագցնեք+Եվ ձեր եղբորից երես չթեքեք:
8 Եթե այդպես վարվեք, ձեր լույսը կշողա արշալույսի պես,+Եվ դուք շատ արագ կապաքինվեք:
Արդարությունը կգնա ձեր առջևից,Ու Եհովայի փառքը կպաշտպանի ձեզ թիկունքից:+
9 Դուք կկանչեք, ու Եհովան կպատասխանի,Նրան օգնության կկանչեք, և նա կասի. «Ես կօգնեմ ձեզ»:
Եթե ձեր միջից վերացնեք կեղեքման լուծը,Դադարեք մարդկանց մատով ցույց տալ,* չարամիտ բաներ ասել,+
10 Եթե քաղցածին տաք այն, ինչ դուք եք ցանկանում,+Ու հոգ տանեք կեղեքվածների մասին,Այդ ժամանակ ձեր լույսը կշողա անգամ մթության մեջ,Եվ ձեզ շրջապատող խավարը կեսօրվա պես կլուսավորվի:+
11 Եհովան միշտ ձեզ կառաջնորդի,Կհագեցնի անգամ անջուր երկրում,+Ձեր ոսկրերը ուժով կլցնի:
Դուք նման կլինեք առատորեն ոռոգվող պարտեզի,+Երբեք չցամաքող աղբյուրի:
12 Հանուն ձեզ՝ կվերաշինվեն վաղեմի ավերակները,+Դուք կկանգնեցնեք սերնդեսերունդ ավերակ մնացած հիմքերը:+
Ձեզ կկոչեն քանդված պարիսպները նորոգող, ճանապարհները վերականգնող,+Ճանապարհներ, որոնց մոտակայքում մարդիկ կբնակվեն:
13 Եթե Շաբաթը պահեք ու իմ սուրբ օրը ձեր անձնական շահերին հետամուտ չլինեք,+Եթե Շաբաթը համարեք անսահման ուրախության օր՝ Եհովային նվիրված փառավոր սուրբ օր,+Եթե պատվեք այն և ձեր շահի հետևից չընկնեք, դատարկ բաներ չխոսեք,
14 Այդ ժամանակ ես՝ Եհովաս, ձեզ համար անսահման ուրախության աղբյուր կլինեմ,Երկրի բարձրաբերձ տեղերը ձեր ոտքերի տակ կդնեմ,+Թույլ կտամ, որ ձեր նախահայր Հակոբին տրված ժառանգությունը վայելեք,+Որովհետև ես՝ Եհովաս, իմ բերանով եմ դա ասել»»:

